From Wikipedia, the free encyclopedia
«Անառակ թութակի վերադարձը», խորհրդային և ռուսական մուլիպլիկացիոն սերիալ։ Այն ստեղծվել է 1984 թվականին ռեժիսոր Վալենտին Կարավայևի և սցենարիստ Ալեքսանդր Կուրլյանդսկիի կողմից։
Անառակ թութակի վերադարձը | |
---|---|
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
Ժանր | հեքիաթ և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Վալենտին Կարավաև և Ալեքսանդր Կուրլյանդսկի |
Ձայնագրում | Նատալյա Չենչիկ, Մարգարիտա Կորաբելնիկովա, Վյաչեսլավ Նևիննի և Գենադի Խազանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Ռասկատով |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սերիաների քանակ | 6 |
Ռեժիսոր | Վալենտին Կարավաև և Ալեքսանդր Դավիդով |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի և Վալենտին Կարավաև |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Էկրաններին է | 2006-ը |
Մուլտիպլիկացիոն սերիալը «մեր օրերի հերոս» թութակ՝ Կեշայի արկածների մասին է։ Բոլոր գործողությունները կատարվում են ռուսական ինչ-որ աբստրակտ քաղաքում և նրա շրջակայքում։ Կեշան ապրում էր դպրոցական Վովայի տանը, սակայն իր տաքարյուն, մեծամիտ բնավորության պատճառով պարբերաբար փախնում էր և անպայմանորեն հայտնվում անհաջողությունների մեջ, բայց վերջիվերջո վերդառնում էր Վովայի մոտ իր մեղքն ընդունելով։ Սերիալի հումորի հիմքում Կեշայի արտասովոր պահվածքն է, և այն մեջբերումները որոնք օգտագործում է թութակը։
Ըստ առաջին երեք թողարկումների նկարիչ-բեմադրող Անատոլի Սավչենկոի[1] ռեժիսոր Վալենտին Կարավայևը նկատում է ճաղաշարին նստած ճնճղուկների երամիկ, իսկ նրանց կենտրոնում փոքրիկ թութակ, որը ճնճղուկներին շատ ակտիվ ինչ-որ բան էր «պատմում»։ Վալենտինը սրանից տպավորվում է և սկսում է երևակայել, թե որտեղից է հայտնվել այդ թութակը, մոլորվել է, թե փախել է տնից։ Իր մտահաղացմամբ ռեժիսորը կիսվում է դրմատուրգ Կուրլյանդսկիի հետ, և նրանք միասին գրում են սցենար։ Իսկ հետո արդեն Սավչենկոն ստեղծում է Կեշայի կերպարը։
Սերիալի ողջ տոնը տրվել է Վալենտին Կարավայևի կողմից, ով սակայն առաջին թողարկումից հետո սկսել է զբավել այլ նախագծերով։ Այդ պատճառով էլ երկրորդ սերիան նկարել է Ալեքսանդր Դավիդովը, ով այս գործի համար «Նիկա» կինոփռատոնին պրեմիա է ստացել, ինչն էլ հավանաբար ազդել է Կարավայևի վրա և ստիպել է նրան հետ վերադառնալ մուլտֆիլմի երրորդ թողարկման աշխատանքների ժամանակ։
1990-ական թվականների սկզբի տնտեսական ճգնաժամը ստիպեց երկար ժամանակով հետաձգել մուլտֆիլմի չորրորդ թողարկումը, չնայած սցենարը գրված էր։ Ալեքսանդր Կուրլյանդսկին բանակցություններ է վարում գերմանացի կոլեգաների հետ, որպեսիզի 13 մասից բաղկացած մուլտսերիալը ստեղծվի արտասահմանում, բայց նախագիծը չի հաստատվում[2]։
2000-ական թվականներին, արդեն Կարավայևի մահից հետո, Կուրլյանդսկին սերիալի գլխավոր հերոսին վերակենդանացնելու փորձ է անում։ Աշխատանքը կրկին կատարվում է Ալեքսանդր Դավիդովի հետ։ Ստեղծագործական հիմնական անձնակազմը գրեթե ամբողջությամբ փոխվում է։ Բոլոր նոր մուլտֆիլմերն ունենին յուրօրինակ վերնագրեր։ Բանալի է մնում միայն «թութկ Կեշա» բառակապակցությունը։
2017 թվականի մարտին «Սոյուզմուլտֆիլմի» գեղարվեստական խորհրդի անդամ Տատյանա Իլինան բարձրաձայնեց «Կեշան Թաիթիում» լիամետրաժ 3D մուլտֆիլմի ստեղծման պլաների մասին[3]։ Սցենարը գրվել էր Ալեքսանդր Կուրլյանդսկիի կողմից, դեռևս չորս տարի առաջ[4]։ Նույն տարվա հունիսին վարչության նախագահ Յուլիանա Սլաշյովան հաստատեց այս տեղեկությունը։ Նկարահանումները պետք է սկվեին 2018 թվականին, իսկ պրեմիերան նախատեսվում է 2020 թվականին[5]։
Կեշան մուլտֆիլմի գլխավոր հերոսն է, հնչունավորել են՝ Գենադի Խազանովը (առաջին երեք թողարկումները) և Իգոր Խրիստենկոն (հաջորդ թողարկումները)։
Եսակենտրոն, շատ ուշադրություն պահանջող, քմահաճ և ինքնահավան։ Սիրելի զբաղմունքը՝ բացարձակապես տարբեր թեմաներով (դատելով բառապաշարից) հեռուստատեսային ֆիլմերի և հաղոդումների դիտում, քրեական սերիալներից մինչև համերգային ծրագրեր։
Կեշայի տերը։ Հնչունավորել են՝ Մարգարիտա Կարաբելնիկովան (առաջին և երրորդ թողարկումները), Նատալիա Չենչիկը (երկրորդ թողարկումը) և Օլգա Շորոխովան (վերջին թողարկումը)։
Դպրոցական տարիքի տղա։ Մշտապես սովորում է դասեր։ Համբերատար է քմահաճ թութակի հանդեպ։ Հոգ է տանում նրա մասին, ահանգստանում է։ Ամեն կերպ փորձում է ցույց տալ իր սերը Կեշայի հանդեպ։ Հանգիստ է վերաբերում Կեշայի արարմունքներին, ամեն անգամ նրան հերթությամբ ներում և հետ է ընդունում։
Քննադատները միաձայն ընդունում են, որ Կեշան հասարակ մուլիպլիկացիոն հերոս չէ։ Նրա կերպարը մանրամասն նկարագրված էր և նախապես մտածված էր այնպես, որ գրավեր հանդիսատեսի համակրանքը։ Ընդ որում մուլտֆիլմը առավել սիրում և գնահատում են մեծահասակները[11]։
Կուրլյանդսկիին անվանում են «հիանալի երևակայություն ունեցող մարդ», մուլտֆիլմը՝ «Անառակ թութակի վերադարձ», ստեղծագործությունը՝ «չհնացող սովետական հումորով և հեգնանքով» Ֆիլմ, որը «արժանի է վերանայվել տասնյակ անգամներ»[12]։
Ըստ Դարիա Պիչորինայի[11], արկածախնդրության ձգուտումը թութակի մոտ ոչ այլ ինչ է քան «ամենատես և վերահսկող հասարակությունից ազատվելու պատրվակ»։ Այսպիսով Կեշան ուղղակի փորձում է ազատվել հավատարիմ, բայց ձանձրալի Վովկայի խնամքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.