From Wikipedia, the free encyclopedia
«12 աթոռ» (ռուս.՝ 12 стульев), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համանուն վեպի էկրանավորումը՝ երկու մասով («Սառույցը շարժվեց» և «Նիստը շարունակվում է»), նկարահանված 1971 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի հունիսի 21-ին։ Օստապ Բենդերի կերպարը ֆիլմում մարմնավորել է Արչիլ Գոմիաշվիլին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
12 աթոռ ռուս.՝ 12 стульев | |
---|---|
«12 աթոռ» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | վեպի էկրանավորում և կինոկատակերգություն |
Հիմք | Տասներկու աթոռ |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Վլադլեն Բախնով և Լեոնիդ Գայդայ |
Դերակատարներ | Արչիլ Գոմիաշվիլի, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին |
Օպերատոր | Վալերի Շուվալով և Սերգեյ Պոուլյանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 152 րոպե |
Հեղափոխության ժամանակ և դրան հետևած կարճատև ռազմական կոմունիզմի ընթացքում, շատերը թաքցնում էին իրենց գանձերը` որքան հնարավոր է ապահով տեղում։ Եվ ահա Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` Ստարգորոդի նախկին ազնավականության առաջնորդը և աշխարհիկ առյուծը, այժմ (1927) ԶԱԳՍի պարկեշտ գործակալը, տեղեկանում է մահացող զոքանչից, որ նա, 150 հազար ոսկյա ռուբլի արժողությամբ իր ադամանդներն ու մարգարիտները թաքցրել է հայտնի վարպետ Գամբսի աշխատանքներից համարվող հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ։
Թողնելով ամեն ինչ, Վորոբյանինովը սկսում է աթոռների փնտրտուքը Ստարգորոդում, որտեղ գտնում է իր նախկին դռնապան Տիխոնին։ Այնտեղ նա հանդիպում է երիտասարդ արկածախնդիր, «Մեծ կոմբինատոր» Օստապ Բենդերին։ Վերջինս խաբեությամբ Վորոբյանինովից տեղեկանում է նրա` Ստարգորոդ գալու պատճառի մասին և հանձն է առնում օգնել նրան` 40% պարգևավճարի դիմաց։ Դրությունը չի մեղմացնում նաև այն հանգամանքը, որ Վորոբյանինովի զոքանչի գաղտնիքը լսել էր նաև հայր Ֆեոդոր Վոստրիկովը։
Վորոբյանինովի հիմարության պատճառով, ով ռեստորանում քամուն էր տվել իր փողերը, աճուրդով վաճառվող աթոռների խմբաքանակը վաճառվում է մաս-մաս և «սահում» նրանց ձեռքից։ Այժմ արդեն աթոռները գտնելը հեշտ գործ չէ...
1980 թ. թողարկվել է «Անցած-գնացած օրերի կատակերգություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Գայդայի նախորդ երեք ֆիլմերի սցենարիստներ Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլաբոդսկոյը։ Ֆիլմում Արչիլ Գոմիաշվիլին և Սերգեյ Ֆիլիպովը վերադարձել են իրենց` Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի համապատասխան կերպարներին։ Յուրի Սարանցևը կրկին հնչյունավորել է Գոմիաշվիլիին։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել նաև երկու հերոսներ` փորձառու (Եվգենի Մորգունով) և վախկոտ (Գեորգի Վիցին)։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «12 աթոռ (ֆիլմ, 1971)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.