Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան
From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան», (անգլ.՝ American Horror Story: Asylum) FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» սարսափ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, որը ստեղծվել է Բրեդ Ֆալչուկի և Ռայան Մըրֆիի կողմից։ Այն հեռարձակվել է 2012 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013-ի հունվարի 23-ը։ Երկրորդ եթերաշրջանը ընդհանրապես հապ չունի առաջինի հետ, քանի որ այն ներառում է նոր կերպարեր և սյուժե։
Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Զաքարի Քուինտո, Ջոզեֆ Ֆայնս, Սառա Փոլսոն, Էվան Փիթերս, Լիլի Ռեյբ, Լիզզի Բրոշեր, Ջեյմս Քրոմվել, Խլոե Սեվինյի, Յան ՄակՇեյն, Ֆրեդրիկ Լենե, Քլեա Դյուվալ, Բրիթնի Օլդֆորդ, Ջեննա Դևան, Դիլան Մակդերմոտ, Ֆրենսիս Քոնրոյ, Բարբարա Թարբաք, Ադամ Լևին, Մարկ Կոնսուելոս, Մարկ Մարգոլիս, Ֆրանկա Պոտենտե և Ջեսիկա Լենգ | ||
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս | ||
Ժանր | սարսափ, դրամա, էրոտիկ թրիլեր | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 13 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Հոկտեմբերի 17, 2012 (2012-10-17) — Հունվարի 23, 2013 (2013-01-23) | ||
Եթերաշրջաններ | |||
|
Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարանը սկսում է 1964 թվականին Բրայերքլիֆ հոգեբուժարանում, սակայն ողջ եթերաշրջանն ընդանում է անցյալի և ներկայի համակացությամբ։ Առաջին եթերաշրջանից 2-րդ են վերադարձել միայն Սառա Պոլսոնը, Ֆրենսիս Քոնրոյը, Ջեսիկա Լենգը, Լիլի Ռեյբը, Զաքարի Քուինտոն և Դիլան ՄաքԴերմոթը։
Այս շրջանը առաջադրվել է Primetime Emmy Award-ի տասնյոթ անվանակարգում, ավելի քան որևէ այլ շոուն։ Բարձր գնահատվեց հատկապես Ջեսիկա Լենգի, Ջեյմս Քրոմվելի, Զաքարի Քուինտոյի, Սառա Պոլսոնի և Լիլի Ռեյբի խաղը։ Քրոմվելը ստացավ Emmy-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակը, իսկ Պոլսոնը և Քուինտոն 3rd Critics' Choice Television-ի երկրորդ պլանի լավագույն դերասան/դերասանուհի։