ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էվան Թոմաս Փիթերս (անգլ.՝ Evan Thomas Peters, հունվարի 20, 1987, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ)[5], ամերիկացի դերասան։ Նա իր կարիերայի առաջին քայլն արեց 2004 թվականին, նկարահանվելով «Փրկելով Ադամին» ֆիլմում և խաղալով ամերիկյան ABC հեռուստաալիքի գիտաֆանտաստիկ սերիալում՝ «Ներխուժում» (2005-2006)։ Նա շատ հայտնի է իր տարատեսակ դերերով FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, սուպերհերոսի մասին պատմող ֆիլմում երկրորդ պլանի հերոս Թոդ Հեյնսի Kick-Ass ֆիլմում և Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը կինոնկարում Սնդիկի, մուտանտի դերով։
Էվան Փիթերս | |
---|---|
Փիթերսը 2013 թ․ San Diego Comic-Con International-ին | |
Հասակը | 1,80 մ |
Ծնվել է | հունվարի 20, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Կրթություն | IES?, Բըրբանքի ավագ դպրոց և Grand Blanc Community High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2004-այժմ |
Ժանրեր | սարսափ, ֆանտաստիկա, դրամա, թրիլեր |
Համատեղ ապրող(ներ) | Էմմա Ռոբերթս[1][2] և Հոլզի[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Փիթերսը ծնվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, Ջուլի և Ֆիլ Փիթերսների ընտանիքում[5][6] Իր նախնական կրթությունը ստանում է Հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցում[7]։ Նա ունի եղբայր՝ Էնդրյու և քույր՝ Միշել[5] 2001 թվականին Փիթերսների ընտանիքը տեղափոխվում է Գրանդ Բլանկ, Միչիգան, որտեղ նա հաճախում է մոդելավորման և դերասանական արվեստի դասընթացների խմբակներ[6]։ Նա սովորում է Գրանդ Բլանկ ավագ դպրոցում[6] մինչև 15 տարեկանը, որից հետո իր մոր հետ տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի զարգացնի դերասանական վարպետությունը[5]։ նա ընդունվում է Բըրբանքի ավագ դպրոց որպես երկրորդ կուրսի աշակերտ, այնուհտեև անցնում է տնային դասավանդման[6]։
Իր երկրորդ լսումների ժամանակ Փիթերսին ընտրում է պրոդյուսեր Փիչիոտինոն, Ադամ Շեփարդի դերի համար՝ «Փրկելով Ադամին» ֆիլմում, որի համար նա ստացավ «Լավագույն առաջընթաց» մրցանակը Phoenix Film Festival-ում։ Նա խաղում է շատ հեռուստատեսային գովազդներում, մի շարք ընկերությունների համար՝ Sony PlayStation, Progressive Insurance, Moviefone, Sour Patch Kids, Papa John's Pizza և Kellogg։ 2004 թվականին, նա հայտնվում է Metro-Goldwyn-Mayer-ի Sleepover ֆիլմում որպես Ռասել «Սպանչբոբ» Հեյս և հայտնվում է ABC-ի «Օրերը» հեռուստասերիալում։ 2004-2005 թվականներից նա խաղում է Սեթ Ուոսմերի դերը Disney Channel-ի «Ֆիլը ապագայից» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2005-2006 թվականներին նա մարմնավորել է Ջե Վերոնի դերը ABC-ի «Ներխուժում» գիտաֆանտաստիկ-թրիլեր սերիալում։
Այնուհետև Փիթերս ունենում է երկրորդական դերեր «Ամերիկյան հարցագործություն» (2007), «Գիշերային այգիներ» (2008), «Երբեք մի հանձնվիր» (2008) և «Երբեք մի հանձնվիր 2» (2011)։ Նա նաև խաղում է թատրոնում, «Օլիվեր Թվիստի» պիեսի բեմադրմանը մամնավորելով Ֆագինին։
Իր ամենահայտնի դերը, դա FX-ի «Ամերիկյան սարափ պատմության» առաջին եթերաշրջանում մարմնավորած դեռահաս խելագար-մարդասպանի՝ Թեյտ Լենգդոնի դերն է[8]։ Երկրորդ եթերաշրջանում, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան» նա խաղում է Կիտ Ուոքերի դերը, մի մարդու ով սխալմամբ մեղադրվում է իր կնոջ սպանության մեջ։ Այս դերով նա առաջադրվում է Satellite մրցանակաբաշխության «Երկրորդ պլանի լավագույն դերասան կինոյում/սերիալում»[9][10]։ Երրորդ եթերաշրջանում, որտեղ նա մարմնավորում է Քայլ Սփենսերի դերը, ով սպանվել է և վերադարձվել է կյանք Ֆրանկենշտեյն հրեշի նման։ Հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն»․ Հրեշների կրկես», նա խաղում է Ջիմի Դարլինգի դերը, կրկեսի արտիստ՝ դեֆորմացված ձեռքերով[11]։
2014 թվականին, Փիթերսը նկարահանվում է «Մեծահասակների աշխարհ» կինոկատակերգությունում Էմմա Ռոբերթսի և Ջոն Քյուսաքի հետ[12]։ 2013 թվականի մայիսին ռեժիսոր Բրայան Սինգերը հայտարարում է, որ Փիթերսը կխաղա Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը ֆիլմի Սնդիկ-մուտանտի դերը[13]։ Այդ նույն դերով նա կվերադառնա «Իքս Մարդիկ։ Ապոկալիպսիս»[14]։ 2015 թվականին նա խաղացել է «Լազարի Էֆեկտ» սարսափ ֆիլմում։
2012 թվականին «Մեծահասակների աշխարհ» ֆիլմում միասին նկարահանվելուց հետո, Փիթերսը և Էմմա Ռոբերթսը սկսում են հանդիպել[15]։ 2013 թվականի հուլիսին, երբ նրանք միասին մնում են Մոնրեալ, Կանադայի հյուրանոցներից մեկում, ինչ-որ մեկը լսելով բարձր բղավոցների ձայներ, ոստիկանություն է կանչում, ըստ ներկաների, նրանք սկսել են հարվածել միմյանց[16]։ Երբ գալիս է ոստիկանությունը, Ռոբերթսը ձերբակալվում է։ Փիթերսը չի ձերբակալվում, քանի որ Էմման չուներ ոչ մի տեսանելի վնասվածք[17]։ Փիթերսը հրաժարվում է մեղադրանք ներկայացնել, և Ռոբերթսը բաց է թողնվում մի քանի ժամ անց[18]։ Համատեղ հայտարարության մեջ, զույգն ասում է որ այդ ամենը «դժբախտ միջադեպ է և թյուրիմացություն», և որ նրանք «կհարթեն անցյալի սխալները»[18] Փիթերսն ու Ռոբերթսը նշանվում են 2013 թվականի դեկտեմբերին[19][20],։ սակայն 2015 թվականի հունիսին ասվեց, որ զույգը դադարել է իրենց հարաբերությունները[21]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2002 | Փրկելով Ադամին | Clipping Adam | Ադամ Շեփարդ | |
2004 | Գիշերային երեկույթ | Sleepover | «ՍպանչԲոբ» Հեյս | |
2007 | Ամերիկյան հանցոգործություն | An American Crime | Ռիկի Հիբբս | |
2007 | Մայրիկի տղան | Mama's Boy | Քեիթ | |
2008 | Նկատվող ուժ | Remarkable Power | Ռոսս | |
2008 | Գիշերային պահակները | Gardens of the Night | Բրայան / Ռաքել | |
2008 | Երբեք մի հանձնվիր | Never Back Down | Մաքս Կուպերման | |
2010 | Kick-Ass (ֆիլմ) | Kick-Ass | Թոդ Հեյնս | |
2011 | Երբեք մի հանձնվիր 2 | Never Back Down 2: The Beatdown | Մաքս Կուպերման | |
2011 | Թագուհի | Queen | Ընկերության տղան | կարճամետրաժ |
2011 | Լավ Բժիշկը | The Good Doctor | Դոնի Նիքսոն | |
2014 | Հասուն աշխարհ | Adult World | Ալեքս | |
2014 | Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | X-Men: Days of Future Past | Փիթեր Մաքսիմոֆ / Սնդիկ | |
2015 | Լազարի էֆեկտ | The Lazarus Effect | Քլեյ | |
2015 | Ապահով լուսավորում | Safelight | Չարլզ | ավարտվել է |
2016 | Էլվիս և Նիքսոն | Elvis & Nixon | Դուայթ Չեյպին | հետ-արտադրության մեջ |
2016 | Իքս Մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Փիթեր Մաքսիմոֆ / Սնդիկ | արտադրության մեջ է |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2004 | Օրերը | The Days | Քուպեր Դեյ | 6 սերիա |
2004-05 | Ֆիլն ապագայից | Phil of the Future | Սեթ Ուոսմեր | 5 սերիա |
2005-06 | Ներխուժում | Invasion | Ջես Վերոն | 21 սերիա |
Վանդակի տեքստ | Վանդակի տեքստ | Վանդակի տեքստ | Վանդակի տեքստ | Վանդակի տեքստ |
2008 | Կեղտ | Dirt | Քրեյգ Հոուփ | Սերիա․ Աստված օրնհիր երեխային |
2008 | Առանց Տռեյսի | Without a Trace | Քրեյգ Բասկին | Սերիա․ Անհարթություն ճանապարհին |
2008 | Մոնկ | Monk | Էրիկ Տավելա | Սերիա․ Պարոն Մոնկը և հանճարը |
2008 | Տուն | House | Օլիվեր | Սերիա․ Վերջին միջոցը |
2008-09 | Ծառի մեկ բլուր | One Tree Hill | Ջեք Դենիելս | 6 սերիա |
2009 | Ուրվականների հետ խոսողը | Ghost Whisperer | Դիլան | Սերիա․ Ավելորդ ուժեր |
2010 | Կրիմինալ մտքեր | Criminal Minds | Չարլի Հիլրիջ | Սերիա․ Մոսլի Լեյն |
2010 | Մենթալիստը | The Mentalist | Օլիվեր ՄաքԴենիել | Սերիա․ 18-5-4 |
2010 | Գրասենյակը | The Office | Լյուկ Կուպեր | Սերիա․ Նեպոտիզմ |
2011 | Ծնողները | Parenthood | Բրենդոն | Սերիա․ Նոր պլան |
2011 | Սովորական տեսանկյունից | In Plain Sight | Ջոե Ռոստոն | Սերիա․ Խենթ ինչպես ականատեսը |
2011 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունը | American Horror Story: Murder House | Տեյտ Լենգդոն | 12 սերիա |
2012-13 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան | American Horror Story: Asylum | Կիտ Ուոքեր | 13 սերիա |
2013-14 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողով | American Horror Story: Coven | Քայլ Սփենսեր | 11 սերիա |
2014-15 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը | American Horror Story: Freak Show | Ջիմի Դարլինգ | 13 սերիա |
2015 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Պարոն Մարչ | սպասվում է |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.