Աղվանի (գյուղ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Աղվանի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղվանի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1923[2] թ. | ||
Մակերես | 9,92 կմ² | ||
ԲԾՄ | 1700 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼98 մարդ (2011)[3] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | աղվանեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Գտնվում է Քաշունի գետի ափին՝ ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 36 կմ։
Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, 17-րդ դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղվանիի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 67 մարդ[5]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[6]։ Ստորև ներկայացված է Աղվանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.