From Wikipedia, the free encyclopedia
Աբել Էնրիկե Ագիլար Տապիաս (իսպ.՝ Abel Enrique Aguilar Tapias; հունվարի 6, 1985[1][2][3], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Դալլաս» ֆուտբոլային ակումբի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։
Աբել Ագիլար իսպ.՝ Abel Aguilar | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Աբելար | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ[4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դալլաս | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 44 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ագիլարը «Դեպորտիվո Կալի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հիմնական կազմում նա իր նորամուտը կատարել է 2002 թվականին։ 2005 թվականին «Դեպորտիվոյի» կազմում Աբելը հաղթել է Կոլումբիայի առաջնությունում։ Ակումբում նա անցկացրել է 102 խաղ և խփել 3 գոլ։
2005 թվականին Ագիլարը տեղափոխվել է իտալական «Ուդինեզե» և միանգամից վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Ասկոլի» հայտացուցակում թիմում օտարերկրացիների մեծ թվի պատճառով։ Տեղափոխությունը ձգձգվել է փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, և Աբելը բաց է թողել նախամրցաշրջանային պատրաստությունը և միացել թիմին ընդամենը մեկ ամսով։ «Ասկոլիի» կազմում իր նորամուտը նշել Ագիլարն այդպես էլ չի հասցրել և վերադարձել է «Ուդինեզե»։ 2006 թվականի փետրվարի 5-ին «Յուվենտուսի» դեմ խաղում Ագիլարը նշել է իր նորամուտը Սերիա Ա-ում` հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին[5]։
Բարձր մրցակցության պատճառով Ագիլարը չի կարողացել ամրապնդել իր տեղը ակումբում և սկսել է հանդես գալ վարձավճարով։ 2007/08 մրցաշրջանում Ագիլարն սկսել է խաղալ իսպանական Սեգունդայի «Խերեսում»։ 2008 թվականի օգոստոսի 31-ին «Կորդովայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Դեկտեմբերի 14-ին «Տեներիֆեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[7]։ Ալիկանտեի թիմի կազմում նա անցկացրել է 35 խաղ և խփել 9 գոլ։ Հաջորդ ակումբը, ուր վարձավճարով տեղափոխվել է ֆուտբոլիստը, եղել է «Սարագոսան»։ Օգոստոսի 30-ին «Տենեիֆեի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Լա Լիգայում[8]։ Սեպտեմբերի 25-ին Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[9]։
«Ուդինեզեի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ագիլարը մշտական պայմանագիր է կնքել «Էրկուլեսի» հետ։ 2012 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Օգոստոսի 20-ին «Օսասունայի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[10]։ Օգոստոսի 27-ին «Վալենսիայի» դեմ խաղում Աբելը խփել է երկու գոլ և օգնել իր թիմին խաղն ավարտել ոչ-ոքի[11]։
2013 թվականին Ագիլարը հեռացել է Իսպանիայից և պայմանագիր է կնքել ֆրանսիական «Թուլուզի» հետ[12]։ Օգոստոսի 31-ին «Բաստիի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Լիգա 1-ում[13]։ Դեկտեմբերի 8-ին «Մոնպելիեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում[14]։ Ֆրանսիայում անցկացրած իր երրորդ տարում Ագիլարն ստացել է ծնկի վնասվածք, և ակումբը չի երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը։ 2016 թվականին նա տեղափոխվել է պորտուգալական «Բելենենսիշ» ակումբ։ Փետրվարի 5-ին «Բենֆիկայի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[15]։ Փետրվարի 13-ին «Մորեյրենսեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Բելենենսիշի» կազմում[16]։ 2016 թվականի ամռանն Ագիլարը վերադարձել է «Դեպորտիվո Կալի»[17]։
2018 թվականի ամռանն Աբել Ագիլարը պայմանագիր է կնքել ամերիկյան «Դալլասի» հետ[18]։
2003 թվականին Աբել Ագիլարը Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը ԱՄԷ-ում։ Դեկտեմբերի 2-ին խմբային փուլի՝ Ճապոնիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[19]։ Առաջնության արդյունքում Ագիլարն ազգային թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։
2004 թվականին Ագիլարն ընդգրկվել է Կոլումբիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Պերուում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում Աբելը խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով Մխմբային փուլի՝ Պերուի դեմ խաղում և 1/4 եզրափակչի՝ Կոստա-Ռիկայի հավաքականների դեմ խաղերում։
2005 թվականին Ագիլարը՝ որպես երիտասարդական հավաքականի ավագ, մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Նիդեռլանդներում։ Նույն թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով խմբային փուլի՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում[20] և օգնելով իր թիմին 1/4 եզրափակչում հաղթել Մեքսիկայի հավաքականին[21]։
2011 թվականին Ագիլարը երկրորդ անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում խաղացել է Կոստա-Ռիկայի[22], Արգենտինայի[23], Բոլիվիայի[24] և Պերուի[25] հավաքականների դեմ։
2014 թվականին Աբելն ընդգրկվել է Կոլումբիայի ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը Բրազիլիայում։ Մրցաշարի ընթացքում խաղացել է Հունաստանի[26], Կոտ դ'Իվուարի[27] և Ուրուգվայի[28] հավաքականների դեմ։
2018 թվականին Ագիլարը մասնակցել է աշխարհի առաջնությանը Ռուսաստանում, որտեղ մասնակցել է Լեհաստանի հավաքականի դեմ խաղին[29]։
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 12 հուլիսի, 2004 | Մանսիչե, Տրուխիլո, Պերու | Պերու | 1:2 | 2:2 | Ամերիկայի գավաթ 2004 |
02. | 17 հուլիսի, 2004 | Մանսիչե, Տրուխիլո, Պերու | Կոստա Ռիկա | 0:1 | 0:2 | Ամերիկայի գավաթ 2004 |
03. | 12 հուլիսի, 2005 | Օրանժ Բովլ, Մայամի, ԱՄՆ | Տրինիդադ և Տոբագո | 1:2 | 1:2 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005 |
04. | 17 հուլիսի, 2005 | Ռելայանտ, Հյուստոն, ԱՄՆ | Մեքսիկա | 1:2 | 1:2 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005 |
05. | 25 հուլիսի, 2011 | Անաստասիո Գիրարդո, Մեդելին, Կոլումբիա | Սենեգալ | 1:2 | 2:0 | Ընկերական խաղ |
06. | 6 փետրվարի, 2013 | Սան Լայֆ Սթեդիում, Մայամի, ԱՄՆ | Գվատեմալա | 3:0 | 4:1 | Ընկերական խաղ |
07. | 30 մարտի, 2015 | Մոհամեդ բին Զայեդ Սթեդիում,Աբու-Դաբի, ԱՄԷ | Քուվեյթ | 1:0 | 3:1 | Ընկերական խաղ |
08. | 11 հոկտեմբերի, 2016 | Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա | Ուրուգվայ | 1:0 | 2:2 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
Թիմային
Միջազգային
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.