Բառանկիլյա
քաղաք Կոլումբիայում From Wikipedia, the free encyclopedia
Բառանկիլյա (Barranquilla), քաղաք Կոլումբիայի հյուսիս–արեմուտքում, Ատլանտիկո դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 61 հազար բնակչություն (1971 թվականին)[1]։ Ծովային և գետային խոշոր նավահանգիստ է․ գտնվում է Կարիբյան ծովի ափին, Մագդալենայի գետաբերանի մոտ։ Առևտրա արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, սննդհամի, քիմիական, ցեմենտի, կոշիկի, մետալուրգիական, մետաղամշակման արդյունաբերություն, նա վաշինարան, օդանավակայան։ Արտահանում է սուրճ, կաշի, նավթամթերքներ։ Հիմնադրվել է 1629 թվականին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բառանկիլյա | |||||
իսպ.՝ Barranquilla | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Համայնք | Անտլանտիկո | ||||
Հիմնադրված է | ապրիլի 7, 1813 թ. | ||||
Մակերես | 154 կմ² | ||||
ԲԾՄ | 18±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 326 588 մարդ (2023) | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 5 | ||||
Փոստային դասիչ | 08000 | ||||
Պաշտոնական կայք | barranquilla.gov.co | ||||
| |||||
Պատմություն
Քաղաքը հայտնի է որպես Կոլումբիական ոսկե դարպասներ (իսպ.՝ La Puerta de Oro de Colombia): Ներկայումս քաղաքի հիմնադրման ժամանակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1629 թվականին[2]։ Չնայած դրան, տեղի բնակչությունը նախընտրում են հիմնադրման օրը համարել ապրիլի 7-ը, երբ 1813 թվականին ներկայիս քաղաքին գյուղի կարգավիճակ էր տրվել։ 1834 թվականին Բառանկիլյա քաղաքում համարակալված էր 11 հազար 212 մարդ, մի փոքր քիչ քան Սանտա Մարտայում և ոչ քիչ Կարտախենա քաղաքի բնակչության կեսից։ Քանի որ Բառանկիլյա քաղաքը դառնում է խոշոր նավահանգիստ, այդ քաղաքը դրախտ էր համարվում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների Եվրոպայի էմիգրանտների համար, ինչպես նաև Մերձվոր Արևելքի և Ասիայի էմիգրանտների համար։ Բառանկիլյան Կոլումբիայի առաջին նավահանգիստն էր։ Հարավային Ամերիկայի առաջին օդանավակայանը նույնպես Բառանկիլյայում էր[1]։

Հայտնի բնիկներ
- Շակիրա՝ (ծնվել է 1977 թվականին), կոլումբիացի երգչուհի
- Պաուլինա Վեգա՝ (ծնվել է 1993 թվականին), Միսս Տիեզերք 2014
- Սոֆիա Վերգարա՝ (ծնվել է 1972 թվականին), կոլումբիացի դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի
Քույր քաղաքներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.