Ցեֆազոլին, հայտնի է որպես ցեֆազոլին, կիրառվում է որոշ բակտերիալ վարակներ բուժելու համար[1]։ Հակաբիոտիկ է, հատկապես կիրառվում է ցելյուլիտների, միզուղիների վարակների, թոքաբորբերի, էնդոկարդիտների, համակարգային վարակների և լեղուղիների վարակների դեպքում[1]։ Կիրառվում է նաև որպես B խմբի ստրեպտոկոկային հիվանդությունների կանխարգելիչ, որոնք առկա են ծննդաբերության և հետվիրահատական շրջանում[1]։ Դեղորայքի ընդունումը կիմնականում կատարվում է ներերակային կամ միջմկանային ներարկման միջոցով[1]։

Արագ փաստեր Ցեֆազոլին, Կլինիկական տվյալներ ...
Ցեֆազոլին
Thumb
Thumb
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներAncef, Cefacidal, other
AHFS/Drugs.comMonograph
Հղիության
կատեգորիա
  • AU: B1
  • US: B (առանց ռիսկի կենդանիների վրա կատարված փորձարկումներում)
    Դեղի կարգառաջին սերնդի ցեֆալոսպորին
    Ֆարմակոկինետիկ տվյալներ
    ԿենսամատչելիությունNA
    ՆյութափոխանակությունN-մեթիլթիոդիազոլ
    Կիսատրոհման պարբերություն1.8 ժամ (ն/ե)
    2 ժամ (մ/մ)
    Դուրսբերումերիկամ, չփոփոխված
    Նույնացուցիչներ
    CAS համար25953-19-9
    PubChem CID33255
    DrugBankDB01327
    CompTox Dashboard (EPA)
    ECHA InfoCard100.043.042 Խմբագրել Վիքիդատայում
    Քիմիական և ֆիզիկական տվյալներ
    Քիմիական բանաձևC14H14N8O4S3
    Մոլային զանգված454.51 գ/մոլ g·mol−1
    3D մոդել (JSmol)
    Հալման ջերմաստիճան198 to 200 °C (388 to 392 °F) (dec.)
    Փակել

    Կողմնակի ազդեցություններին են պատկանում լուծը, փսխումը, կանդիդոզը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են գերզգայունության ռեակցիա պենիցիլինի նկատմամբ։ Այն համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ընթացքում կիրառելիս[1][2]։ Ցեֆազոլինը պատկանում է առաջին սերնդի ցեֆալոսպորիններին և պայքարում է բակտերիաների բջջապատի դեմ[1]։

    Ցեֆազոլինը արտոնագրվել է 1967 թվականին և մտել առևտրային տիրույթ 1971 թվականին[3]։ Այն ներառվում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որտեղ ներառված են ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները առողջության համար[4]։ Այն ջեներիկ դեղամիջոց է[1]։ Զարգացող աշխարհում դրա մեծածախ գինը 1․20-1․41 ԱՄՆ դոլար է[5]։ ԱՄՆ-ում մեկ բուժման կուրսը կազմում է 25-50 ԱՄՆ դոլար[2]։

    Բժշկական կիրառություն

    Ցեֆազոլինը կիրառվում է բազմազան վարակների ժամանակ, հաշվի առնելով թե, որ օրգանիզմներն են ներգրավված նրա զգայունության նկատմամբ։ Ցուցված է այն կիրառել հետևյալ վարակների ժամանակ[6]

    Այն կարող է կիրառվել նախավիրահատական և հետվիրահատական վարակների կանխարգելման նպատակով, նաև նախընտրելի է վիրաբուժական պրոֆիլակտիկայում[6]։

    Այն չի թափանցում կենտրոնական նյարդային համակարգ և հետևաբար անարդյունավետ է ուղեղի թաղանթների բորբոքման ժամանակ[7]։

    Ցեֆազոլինի արդյունավետությունը ներկայացված է մեթիցիլին-զգայուն Staphylococcus aureus (MSSA), ի նկատմամբ, բայց այն չի աշխատում մեթիցիլին-կայուն Staphylococcus aureus (MRSA), ի դեպքում[6]։ Շատ ստաֆիլոկոկային վարակների դեպքում, ինչպիսիք են՝ բակտերեմիան, ցեֆազոլինը համարվում է այլընտրանք այն պացիենտների համար, ովքեր ալերգիկ են պենիցիլինի նկատմամբ[7]։ Ցեֆազոլինի նկատմամբ կայուն են մի քանի բակտերիաների ձևեր, ինչպիսիք են՝ Mycoplasma-ն և Chlamydia-ն, որոշ դեպքերում ցեֆալոսպորինների այլ սերունդների կիրառումը լինում է ավելի արդյունավետ[8]։ Ցեֆազոլինը չի պայքարում էնտերոկոկերի, անաերոբ բակտերիաների դեմ[7]։

    Բակտերիալ զգայունություն

    Ցեֆազոլինը ինչպես մյուս առաջին սերնդի ցեֆալոսպորինները առավելապես ակտիվ են գրամ դրական բջջապատ ունեցող բակտերաների և որոշ գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[6]։ Նրա ազդեցության ոլորտը կախված է բակտերաների β-լակտամազայից[7]։

    Ակտիվության ոլորտ

    Գրամ դրական աէրոբներ[6][7]։

    • Staphylococcus aureus (ներառյալ β-լակտամազ արտադրող ձևեր)
    • Staphylococcus epidermidis
    • Streptococcus pyogenes, Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae և այլ ստեպտոկոկային ձևեր

    Ակտիվ չեն

    Հետևյալներն ակտիվ չեն[6][7]։

    • Մեթիցիլին-կայուն ստաֆիլոկոկ
    • Էնտերոկոկ
    • Ինդոլ դրական պրոտեաներ (Proteus vulgaris)
    • Enterobacter spp.
    • Morganella morganii
    • Providencia rettgeri
    • Serratia spp.
    • Pseudomonas spp.
    • Listeria

    Հատուկ խմբեր

    Հղիներ

    Ցեֆազոլինը պատկանում է հղիության B կատեգորիային, որը ցույց է տալիս դրա կիրառման անվտանգությունը հղիության ժամանակ։ Պետք է պահպանել զգուշություն կրծքով կերակրման ժամանակ, քանի որ ցեֆազոլինը քիչ քանակությամբ թափանցում է կրծքի կաթ[6]։ Ցեֆազոլինը կարող է կիրառվել ընդդեմ B խմբի ստրեպտոկոկային վարակների, չնայած դրան, պենիցիլինը և ամպիցիլինը համարվում են ստանդարտ ընդդեմ B խմբի ստրեպտոկոկերի պրոֆիլակտիկայի համար։ Պենիցիլինի նկատմամբ գերզգայունություն ուղեցող կանայք կարող են դրանց փոխարեն կիրառել ցեֆազոլին։ Այդպիսի հիվանդները պետք է գտնվեն ուշադիր հսկողության ներքո, կա նաև փոքր հավանականություն, որ ալերգիկ ռեակցիաները կարող են զարգանալ հակաբիոտիկի ձևափոխման ելքային նյութերից[9]։

    Նորածիններ

    Չի ապացուցվել ցեֆազոլինի կիրառման անվտանգությունը մանուկների և նորածինների դեպքում[6]։

    Ծերեր

    Ծերերի և երիտասարդների միջև ոչ մի ընդհանուր տարբերություններ արդյունավետության և անվտանգության առումով չեն դիտվել կլինիկական փորձերի ժամանակ, բայց դա դեռևս չի բացառում այն հնարավոր հանգամանքը, որ որոշ ծեր անհատներ կարող են ունենալ գերզգայունություն դեղի նկատմամբ[6]։

    Հավելյալ նկատառումներ

    Մարդիկ ովքեր ունեն երիկամային հիվանդություն կամ օգտնվում են հեմոդիալիզից, նրանց տրվող դեղաչափը կարիք ունի ճշտգրտման[6]։

    Ինչպես մյուս հակաբիոտիկները, ցեֆազոլինը նույնպես կարող է փոխազդել ընդունվող այլ դեղերի հետ։ Որոշ կարևոր դեղերից է պրոբենեցիդը, որը կարող է փոխազդել ցեֆազոլինի հետ[7]։

    Կողմնակի ազդեցություններ

    Կողմնակի ազդեցությունները կապված ցեֆազոլինի կիրառման հետ ներառում են հետևյալները[6]՝

    Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունեցող հիվանդների մոտ պետք է ստուգել նաև ցեֆազոլինի և այլ ցեֆալոսպորինների նկատմամբ զգայունությունը, հնարավոր ռեակցիան պարզելու նպատակով։ ՀԻվանդները, ովքեր բուժման փուլից 3 ամսվա ընթացքում կունենան ջրային կամ արյունային լուծ՝ պետք դիմեն իրենց բժշկին։

    Մյուս մի քանի ցեֆալոսպորինների նման, ցեֆազոլինի քիմիական կառուցվածքը կազմում է N-մեթիլթիոդիազոլային կողմնակի օղակը։ Քանի որ, ինչպես որոշ հակաբիոտիկներ, ցեֆազոլինը նույնպես քայքայվում է օրգանիզմում առաջացնելով ազատ N-մեթիլթիոդիազոլ, որը կարող է առաջ բերել օրգանիզմում պրոթրոմբինի քչացման (ընտրողաբար ընկճում է վիտամին K էպօքսիդ ռեդուտազա) և քանի որ, ընկճում է ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտին, փոխազդում է էթանոլի նման դիսուլֆիրամի (անտաբուս) հետ[11]։ Պենիցիլինի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ կարող է առաջանալ խաչաձև ռեակցիա ցեֆազոլինի նկատմամբ[12][13]։

    Ազդեցության մեխանիզմ

    Ցեֆազոլինը ընկճում է բակտերիաների բջջապատի սինթեզը՝ կապվելով պենիցիլին կապող սպիտակուցների հետ (ՊԿՍ), որով կանխում է պեպտիդոգլիկանի սինթեզը։ ՊԿՍ-ները դրանք սպիտակուցներ են, որոնք արագացնում են պեպտիդոգլիկանի սինթեզի վերջին փուլը, որն անհրաժեշտ է բակտերիալ նոր բջջապատ սինթեզելու համար։ Նրանք հեռացնում են D-ալանինը պեպտիդոգլիկանի նախատիպից։ Սիթեզի բացակայությունը բերում է բակտերիալ բջջի մահվան, քանի որ, առանց բջջապատի այն չի կարող գոյատևել։ Ցեֆազոլինը համարվում է բակտերիասպան հակաբիոտիկ, այսինքն ոչ թե կասեցնում է դրանց աճը, այլ սպանում է։

    Բրենդի անուններ

    Սկզբում այն վաճառվել է GlaxoSmithKline-ի կողմից Ancef վաճառքային անունով։

    Այլ անվանումներից են Cefacidal, Cefamezin, Cefrina, Elzogram, Faxilen, Gramaxin, Kefzol, Kefol, Kefzolan, Kezolin, Novaporin, Reflin, Zinol և Zolicef։

    Ծանոթագրություններ

    Wikiwand in your browser!

    Seamless Wikipedia browsing. On steroids.

    Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

    Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.