կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում From Wikipedia, the free encyclopedia
«Տանաիս» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Танаис»), կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Քաղաքի հնագույն կինոթատրոնն է։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան է[2]։
Տեսակ | կինոթատրոն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Հիմնադրված է | 1903 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Տանաիս» կինոթատրոնի լուսանկարներ | |
1903 թվականին Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում Կոնդրատովայի տանը բացվեց «Պատե» կինոթատրոնը, որի սարքավորումները բերվել էին Փարիզից, ֆրանսիական «Ֆ. և Է. Պատե» ընկերությունից։ Նրա պատվին էլ սկզբնապես կոչվում էր կինոթատրոնը։ Տեղացի կազակուհի Եվդոկիա Պետրովնա Կոնդրատովան շենքի շինարարությունը կազմակերպել էր հատուկ կինոթատրոնի համար։ Այս շենքը դարձել է առաջինը քաղաքում, որը կառուցվել է զուտ որպես կինոթատրոն, ինչն էլ հենց նրան տալիս է պատմական կարևորություն։
1914 թվականի ամռանը և աշնանը կինոյում ժողովրդականություն էր վայելում ռազմական թեմատիկան, տեղական մամուլում հաճախ հանդիպում էին այսպիսի հայտարարություններ. «Պատե» էլեկտրաբիոգրաֆում ցուցադրվում է «Պայքար դևի հետ» ժապավենը` հայտնի կինեմոդերասան Վ. Հարիսոնի մասնակցությամբ» կամ` «Պատեն» հաջողությամբ մրցակցում է Նովոչերկասկ քաղաքում` ցույցադրելով մեծ պատմական ժապավեններ, ինչպես «Սպարտակը` գլադիատորների առաջնորդը» և «Կլեոպատրան և Անտոնիոսը»[3]։
Սկզբնապես կինոթատրոնի շենքն ուներ պատշգամբ։ Առաջին հարկում ձախ կողմից գտնվում էր արդուզարդի խանութ, իսկ աջից` վարսավիրանոց։ Նկուղում գտնվում էր գինու մառան։ Ամբողջ XX դարի ընթացքում շենքն օգտագործվել է անմիջական նշանակությամբ, ոչ մի խանութ այնտեղ այլևս չի եղել, փոխվել է միայն նրա անունը. 1927 թվականին «Պատե» կինոթատրոնը վերանվանել է «Տեմպ», ապա «III Ինտերնացիոնալ», «Սովետսկի», «Կոմսոմոլեց» և արդեն 1990-ական թվականներին` «Տանաիս»։
2000-ական թվականներին շենքը վերանորոգվել է, իսկ 2010 թվականի սկզբին հանվել վաճառքի[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.