կուբացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Վիրխիլիո Պիներա (իսպ.՝ Virgilio Piñera Llera, օգոստոսի 4, 1912[1][2][3][…], Կադենաս, Մատանսաս, Կուբա - հոկտեմբերի 18, 1979[1][2][3][…] կամ հոկտեմբերի 19, 1979[4], Հավանա, Կուբա), կուբացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։
Վիրխիլիո Պիներա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Կադենաս, Մատանսաս, Կուբա |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1979[1][2][3][…] (67 տարեկան) կամ հոկտեմբերի 19, 1979[4] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Հավանա, Կուբա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և թարգմանիչ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Հավանայի համալսարան |
Վիրխիլիո Պիներան ծնվել է 1912 թվականին Կուբայի Կարդենաս քաղաքում։ Հայրը եղել է հողային ինժեներ, մայրը՝ ուսուցչուհի։ Պիների բանաստեղծությունները տպագրվել են «Կուբայական պոեզիա, 1936 թվական» անթոլոգիայում, որը կազմվել է Խուան Ռամոն Խիմենեսի կողմից։ Ավարտել է Հավանայի համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետը (1940)։ Քաջածանոթ է եղել Խոսե Լեսամա Լիմայի հետ, ընդգրկված է եղել «Orígenes» ամսագրի շրջանակներում, սակայն չի մասնակցել գրող- տրանսցենդենտալիստների հոգևոր հերմետիզմի գծով կողմնորոշումներին։ 1946 թվականից մինչև 1958 թվականը աշխատել է Բուենոս Այրեսի կուբայական դեսպանատանը՝ այնտեղ մտերմանալով Վիտոլդ Գոմբռովիչի հետ, թարգմանել է նրա «Ֆերդիդուրկե» վեպը (հեղինակի և էնտուզիաստների խմբի օժանդակությամբ ճշտությամբ ստեղծել է դրա իսպանալեզու տարբերակը, որը տպագրվել է Բուենոս-Այրեսում 1947 թվականին)։ 1946 թվականին Պիների «Անքուն գիշերով» նովելը Բորխեսը հրապարակում է «Բուենոս-Այրեսյան տետրեր» ամսագրում։ 1955 թվականին Վիրխիլիո Պիներան Խոսե Ռոդրիգես Ֆեոյի հետ միասին Հավանայում հիմնադրում են «Ցիկլոն» ամսագիրը, որը գրական առումով հակադրվում է Լեսամ Լիմին և նրա համախոհներին։ Հրապարակվել է նաև արգենտինական «Sur» և «Hogar» ամսագրերում, Բորխեսին մերձավոր ֆրանսիական «Lettres Nouvelles» և «Temps Modernes» հրատարակչություններում։ Հեղափոխական ուժերի հաղթանակից հետո համագործակցել է «Հեղափոխություն» թերթի և դրա «Հեղափոխություն երկուշաբթի օրը» գրական հավելվածում, որը ղեկավարում էր Գ. Կաբրերա Ինֆանտեն։ 1962 թվականին Պիներայի պիեսը և նովելը հրատարակվեցին ԱՄՆ-ում «Ոդիսևս» ամսագրում։ 1968 թվականին «Երկու ծեր խուճապահարները» պիեսի համար ստացել է «Կասա դե լաս Ամերիկաս» հրատարակչության մրցանակ։ 1969 թվականին Նյու Յորքում բեմադրվում է «Կեղծ ահազանգ» դրաման։ 1969 թվականից հետո Պիներան հետապնդվում է քաղաքական և գրական իշխանությունների կողմից հոմոսեքսուալիզմի համար (որը նա երբեք չէր թաքցնում), իսկ փաստացի, ամեն ինչում անկախ դիրքորոշման համար գտնվել է տնային կալանքի և մշտական հսկողության տակ, նրա ստեղծագործությունները լույս չէին տեսնում մամուլում, չէին բեմադրվում, արգելված էր դրանց արտասահման դուրս բերումը։ Չնայած դրան նրա «Սառնարյուն պատմվածքներ» գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում (1970), պիեսները բեմադրվել են Իսպանիայում և Արգենտինայում, ցուցադրվել են հեռուստատեսությամբ, արձակը և դրամատուրգիան հրապարակվել է Արգենտինայում և ԱՄՆ-ում։ Կուբայում Պիներայի ստեղծագործությունները նորից սկսեցին երևալ միայն 1987 թվականից հետո[5]։
Ինքը Պիներան իրեն անվանում էր «այնպիսի ռեալիստ, որը չի կարող արտահայտել ռեալությունը, առանց այն խեղաթյուրելու, այսինքն այն չդարձնելով առավել ռեալ և աշխույժ»։ Սյուրռեալիստական սև հումորին մոտ նրա արձակը և դրամատուրգիան կանխագուշակում էին Արթուր Ադամովի աբսուրդի թատրոնը, Էժեն Իոնեսկոն և Սեմյուել Բեքեթն, Ֆերնանդո Արաբալի «տագնապի թատրոնը», մեծ ազդեցություն գործելով Կուբայի, կուբայական սփյուռքի և Լատինական Ամերիկայի այլ երկրների երիտասարդ գրողների վրա, որոնց համար նա դարձավ և մնաց նշանակալի օրինակ (Գ. Կաբրերա Ինֆանտեն, Ռեյնալդո Արենասը, Անտոն Արուֆատը, Աբիլո Էստևեսը, Սևերո Սարդույը, Ռիկարդո Պիլյան, Սալվադոր Էլիսոնդոն և մյուսները)։ Թարգմանել է Շառլ Բոդլերին, Մարսել Պրուստին, Անդրե Ժիդին, Ժ. Ժիոնոյին, Իմրե Մադիչին և մյուսներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.