արգենտինացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ռիկարդո Էմիլիո Պիլյա Ռենսի (իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi, նոյեմբերի 24, 1941[1][2][3], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 6, 2017[4][1][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի գրող։
Ռիկարդո Պիլյա իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | հունվարի 6, 2017[4][1][2][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[5] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ և գրական քննադատ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Լա Պլատայի ազգային համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Respiración artificial? և Burnt Money? |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան[5], Հարվարդի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան[5] |
Պարգևներ | |
![]() | |
Ricardo Piglia Վիքիպահեստում |
Ռիկարդո Պիլյան իտալացի ներգաղթյալների ժառանգ է, մեծացել է Մար դել Պլատա քաղաքում։ Ավարտել է Լա-Պլատա քաղաքի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին Խորխե Վիդելայի ռազմական դիկտատուրայի պայմաններում Բեատրիս Սարլոյի և Կարլսոն Ալտամիրանոյի հետ համատեղ հիմնադրել են «Տեսակետ» ազդեցիկ մշակութային ամսագիրը (Punto de Vista, 30 տարում (1978-2008 թթ.) լույս է տեսել 90 համար, որից հետո նկատի ունենալով, որ ամսագիրը կատարել է իր գործը, հրատարակիչների որոշմամբ այն փակվել է[10]): Պիլյան եղել է ամերիկյան դետեկտիվ վեպերի «Սև շարքի» կազմողը, Օնետիի, Կորտասարի և Սիլվինա Օկամպոյի ստեղծագործությունների հիման վրա գրել է կինոսցենարներ։ Փրինսթոնի համալսարանում դասավանդել է լատինաամերիկյան գրականություն։
Գրողն ակտիվորեն համագործակցել է մասսայական մշակույթի հետ, նա իր ստեղծագործություններում օգտագործել է «կտրուկ» դեդեկտիվի տարրեր` դրա հետ մեկտեղ զարգացնելով անգլո-ամերիկյան և լատինաամերիկյան գրական ավանգարդի որոնումները։ Կիբերպանկայի ժանրում նրա «Քաղաք, որը չկա» (1992 թ.) վեպի մոտիվներով ստեղծվել է Հերարդո Գանդինիի համանուն օպերան (1995 թ., Ազգային երաժշտական մրցանակ, 1996 թ.): Պիլյայի էսսեները նվիրված են Խորխե Լուիս Բորխեսին, Մասեդոնիո Ֆերնանդեսին, Ռոբերտո Արլտին, Վիրխիլիո Պիներային, Վիտոլդ Գոմբռովիչին, Մանուել Պուիգին ։ Գրել է մի քանի կինոսցենարներ, այդ թվում Էկտոր Բաբենկոյի «Սրբազան սիրտ» ֆիլմի համար[11]։
Պիլյայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն (Ա. Բերմանի կողմից), իտալերեն և պորտուգալերեն։ Նրան շնորհվել է «Կասա դե լաս Ամերիկաս» մրցանակ (1967 թ.), բարսելոնյան հրատարակչության «Մոլորակ» մրցանակ (1997 թ.), Խոսե Դոնոսոյի Իբերոամերիկյան մրցանակ (2005 թ.), Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (2011 թ.):
Էսսեներ
Վեպեր
Կարճ պատմվածքների հավաքածու
Seamless Wikipedia browsing. On steroids.