Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիտալի Լազարևիչ Գինզբուրգ (ռուս.՝ Виталий Лазаревич Гинзбург, հոկտեմբերի 4, 1916[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - նոյեմբերի 8, 2009[5][6][7][…], Մոսկվա, Ռուսաստան[3][8][1][27]), խորհրդային ֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966 թվականից)։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1938)։ 1940 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են իոնոլորտում ալիքների տարածման տեսությանը, ռադիոաստղագիտությանը, տիեզերական ճառագայթների առաջացման հարցերին, սեգնետոէլեկտրական երևույթների թերմոդինամիկական տեսությանը, գերհաղորդականության տեսությանը, օպտիկային, ճառագայթման տեսությանը, աստղաֆիզիկային և այլն։ 1940 թ. մշակել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի քվանտային տեսությունը և բյուրեղներում չերենկովյան ճառագայթման տեսությունը։ 1946 թ. Ի․ Մ․ Ֆրանկի հետ կանխատեսել է նոր բնույթի ճառագայթման գոյությունը հաճախականությունների օպտիկական տիրույթում։ Այդ ճառագայթումը, որը կոչվեց անցումային, առաջանում է, երբ հաստատուն արագության մասնիկն անցնում է դիէլեկտրիկ միջավայրերի սահմանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.