Վաղաշեն
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Վաղաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից դեպի արևելք, Սևանա լճից 2 կմ հարավ[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Վաղաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Գեղարքունիք | |
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Աբդալաղալի, Աբդալ-Աղալու, Ավդալաղալու, Ավտալաղալի, Ավտալաղալու | |
Մակերես | 12,45 կմ² | |
ԲԾՄ | 1956±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲4267 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքած ռուս-թուրքական պայմանագրի 13-րդ կետով հնարավորություն ընձեռնվեց Ալաշկերտի Քուփկռան գյուղի բնակիչներին գաղթել Արևելյան Հայաստան՝ Սևանի ավազանի Բար գյուղ։ Վերաբնակները գյուղամիջի կիսաքանդ եկեղեցու հարևանությամբ խարխուլ տներից մեկը նորոգել և դարձրել են հավաքատեղի։
Գյուղի հին անունը Բար է, որը մոռացություն է մատնվել բռնագաղթի և ավերվածությունների հետևանքով։ Բարը Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի գյուղերից մեկն է եղել։ Բանավոր զրույցների համաձայն գյուղն Ավդալաղալու է կոչվել խաշնարած քրդի անունով։ Վերաբնակիչները, չիմանալով գյուղի հին անունը, այդպես էլ կոչել են իրենց նոր բնակավայրը։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուց հետո, գյուղն Ավդալաղալու անունով մտել է Հայկական մարզի Երևանի գավառի, ապա՝ 1849 թվականին նոր ձևավորված Երևանի նահնգի Նոր Բայազետ գավառի մեջ։ Այդ անունը հիշատակվում է 1831 թվականի և հետագա տարիների ծխական նկարագրություններում։
Գյուղը 1935 թվականին Հայաստանի կառավարության հրամանագրով վերանվանվել է Վաղաշեն, իսկ մինչ այդ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության 1927 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Ավդալաղալուն անվանվել է Մենվաշեն, որը գրավոր փաստաթղթերում 1932 թվականից հետո չի հիշատակվում։
Հայաստանը խորհրդայնացվելուց հետո գյուղը Նոր Բայազետի գավառի Մարտունու գավառամասի կազմում էր։ 1930 թվականին հանրապետությունը շրջանների բաժանելուց հետո, Մարտունու շրջանի գյուղերից էր։
Գյուղը փռված է հազարամյակների հնություն ունեցող դամբարանադաշտի վրա։ տարածքում պահպանվել են «Սլոյի կող» և «Քրդի կող» հնավայրերը, որոնցից առաջինը Վաղաշենից հեռու է 1 կմ, երկրորդը՝ 2 կմ։ Բնակատեղիների հետքեր են պահպանվել Աղլներ կոչվող վայրում, որոնք ևս կիկլոպյան կառույցներ ենանտաշ քարերից՝ օղակաձև շարված պարսպով։ Այստեղ հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան ժամանակների դամբարաբլուրներ[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վաղաշենի մշտական բնակչությունը կազմել է 4267, առկա բնակչությունը՝ 3594 մարդ[4]։ Բնակիչները 1831 թվից ի վեր հայեր են[5]։ Վաղաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.