հայ ռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Ջիվան Իգնատի Ավետիսյանը (նոյեմբերի 19, 1981, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, ում ստեղծած ֆիլմերը արժանացել են բազում միջազգային մրցանակների և ներկայացվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում[1]։
Ջիվան Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
IMDb | ID ID 6056651 |
2020 թ․ Ավետիսյանը դառնում է Berlinale Talents 2020-ի անդամ, 2024 թ․՝ Եվրոպական Կինոակադեմիայի անդամ։
Ավետիսյանը իր կյանքի առաքելությունն է համարում ֆիլմերի միջոցով աշխարհին հայության և Արցախի մասին պատմելը և Արցախը աշխարհի քարտեզի վրա դնելը։
Մինչ օրս ստեղծել է չորս գեղարվեստական ֆիլմ Թևանիկը (2014), Վերջին Բնակիչը (2016), Դրախտի Դարպասը (2019) և Վերածնվածը (2025) (հետարտադրական փուլ)։ Բոլոր ֆիլմերը ստեղծվել և ստեղծվում են միջազգային համագործակցության արդյունքում։
Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, ապրել Ստեփանակերտում, այժմ բնակվում է Երևանում։
1998-1999 թվականներին ռեժիսորական կուրսեր է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ 1999-2001 թվականներին ԼՂՀ ՊԲ-ում անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ 2002-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1996-1997 թվականներին Ավետիսյանը աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-1999 թթ․` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր։ 2003-2009 թ․թ․ Ջիվան Ավետիսյանը աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր, իսկ 2009-2014 թթ․՝ որպես հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր[2]։
2014 թ․ Ավետիսյանը համահիմնադրում է «Fish eye Art» մշակութային հիմնադրամը [3][4], 2021 թ․՝ Life Tree Pictures LLC ֆիլմարտադրող ընկերությունը։
2020 թ․ Ջիվան Ավետիսյանը դառնում է Berlinale Talents 2020- ի անդամ՝ ընտրվելով ներկայացված 3400 մասնակիցներից։ Ընտրված մասնակիցներից 17- ի մասին գերմանական «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանել, որոնց թվում է Ջիվան Ավետիսյանը։
ԹևԱՆԻԿ (2014)
2014 թ․ ռեժիսորը նկարահանում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ Թևանիկը, որը պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին։ Թևանիկ ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով և ցուցադրվել է աշխարհի 20-ից ավելի երկրներում։ 3 պատանիների մասին պատմող ֆիլմը ամբողջության վեր է հանում այն արհավիրքները, որոնք առաջանում են պատերազմի հետևանքով՝ ընդհատված մանկություններ, խեղված ճակատագրեր, կիսված ընտանիքներ։ Այն նաև պատմում է հայրենիքի հանդեպ տածվող սիրո մասին, երբ ապրելու ցանկություն ունեցող մարդը նախընտրում է մեռնել՝ հանուն հայրենի հողի։
ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ (2016)
Իր հայրենի գյուղ Խաչմաչում (Արցախ) ֆիլմ ստեղծելու երազանքը Ավետիսյանը կյանքի է կոչում 2015 թ․՝ նկարահանելով բազում մրցանակների արժանացած Վերջին Բնակիչը ֆիլմը, որը այժմ հեռարձակվում է HBO Eastern Europe-ով և Prime-ով։
2017 թ․ «Վերջին բնակիչը» Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Ցուցադրվել է Շանհայի 20-րդ Միջազգային կինոփառատոնի պաշտոնական՝ «Պանորամա» ծրագրում (Չինաստան, հունիս), Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի Venice Production Bridge -ում (Իտալիա, սեպտմբեր)։
Ֆիլմում նկարահանվել է Հոմայուն Էրշադին, ով հայտնի է դարձել «Բալի համը» ֆիլմով, որը 1997 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակին։ Էրշադին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում հոլիվուդյան հայտնի The Kite Runner, Zero Dark Thirty ֆիլմերում։
ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ (2019)
Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որը կինոռեժիսորը նկարահանել է 2018 թ.։
«Դրախտի դարպասը» ֆիլմի համատեղ միջազգային արտադրությանը մասնակցել են՝ Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան և ԱՄՆ-ն։
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի խոշորագույն AMC կինոթատրոնների ցանցում՝ 8 քաղաքներում՝ թե հայ և թե օտարերկրյա հանդիսատեսին պատմելով Արցախի և Արցախյան քառօրյա պատերազմի մասին։
2020 թ. Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի միջազգային 42-րդ կինոփառատոնը մեկնարկեց սկանդալով: Բացումից երկու օր առաջ, Արցախում ադրբեջանական ագրեսիայի օրերին, ծրագրից հանվեց Դրախտի Դարպասը ֆիլմը՝ Ադրբեջանի ճնշման արդյունքում։
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է։ Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Ռիչարդ Սամելը հայտնի է հոլիվուդյան ֆիլմերից՝ Casino Royale, Inglorious Basterds.
Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սոֆիայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան։
Դերասանուհին աշխատել է մրցանակակիր կինոռեժիսոր Վիլյամ Օլդրոյիդի (In mid Wickedness), ինչպես նաև երիտասարդ ֆրանսիացի կինոռեժիսորներ Մաքսիմ Ռոյի և Ջերեմի Տրեկեսերի հետ իրենց առաջին խաղարկային «Même Pas Mal» ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել որոշ ֆրանսիական հեռուստաշոուներում, ինչպիսին է «CAÏN»-ը France 2-ում։
ՎԵՐԱԾՆՎԱԾԸ
Ջիվան Ավետիսյան չորրորդ գեղարվեստական ֆիլմը՝ Վերածնվածը այժմ գտնվում է հետարտադրական փուլում (post-production): Ֆիլմը ստեղծվում է Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի հետ համատեղ արտադրության արդյունքում։ Այն ինքնության փնտրտուքի մասին է։ Ֆիլմի նկարահանումները իրականացվեցին Հայաստանում 2023 թ․ և Եվրոպական հատվածը՝ 2024 թ․։
Ֆիլմի դերասանական կազմում են ընգրկված աշխարհահռչակ դերասաններ Արմանդ Ասանտեն , Maia Morgenstern-ը, ով Մել Գիբսոնի Քրիստոսի Չարչարանքները ֆիլմում մարմնավորում է Մարիամ Աստվածածնի կերպարը, գերմանացի հայտնի դերասան Heino Ferch-ը։
2020-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը՝ 2020-ի Հրեշտակները այժմ գտնվում է զարգացման փուլում։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2025 թ․։ Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմին մասնակից բժիշկների մասին։
Զարգացման տարբեր փուլերում են գտնվում Բաբելոնի աշտարակաշինության և հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի մասին պատմող անիմացիոն կինոնախագիծ Baa'bel-ը, մինի-սերիա The Stateless Diplomat-ը, որը պատմում է Դիանա Աբգարի մասին։
ԱՅԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
2024 թ․ Ջիվան Ավետիսյանը ընտրվում է մասնակցելու Sarajevo Film Festival-ի CineLink Producers’ Lab-ին, որին ընտրվում են մասնակցելու 15 պրոդյուսերներ աշխարհի տարբեր երկրներից։
2024 թ․ Ավետիսյանը դառնում է MIDPOINT ինստիտուտի շրջանավարտ, նույն թվականին՝ European Film Academy—ի անդամ։
Ֆիլմի անուն | Տարի |
---|---|
Առաջին իմ սեր | 1999 |
Պատրանք | 2001 |
Աննկատ կյանք | 2006 |
Արևածագն Արցախում խաղաղ է | 2007 |
Գտնված հեքիաթ | 2010 |
Ընդհատված մանկություն | 2013 |
Թևանիկ | 2014 |
Վերջին բնակիչը | 2016 |
Դրախտի Դարպասը[5] | 2019 |
Վերածնվածը | 2025 |
Ֆիլմի անուն | Տարի |
---|---|
Քամուն ընդառաջ | 2004 |
Սեփական պատմության արահետներով | 2005 |
Թաքուն հայեր | 2009 |
Փրոմոշն ֆիլմեր | 2009 |
Մխացող պատրույգ | 2009 |
Պրոտոկոլային ծուղակ | 2010 |
Կենսական շարժումներ | 2010 |
Քառատված խաչ | 2010 |
Բաժանված զույգը | 2010 |
Փրկված բեկոր | 2010 |
Թշնամի մուրճը | 2010 |
Հայերը` Մռավից Արաքս | 2011 |
Ղարաբաղ թաքնված գանձ | 2011 |
Ճանապարհ դեպի… | 2012 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.