Ընդհատված մանկություն
Ջիվան Ավետիսյանի ֆիլմը From Wikipedia, the free encyclopedia
«Ընդհատված մանկություն» (անգլ.՝ Broken Childhood), 2013 թվականին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին[1][2]։
![]() | |
Երկիր | Հայաստան |
Ժանր | Պատերազմական դրամա |
Թվական | 2013 |
Լեզու | հայերեն և ադրբեջաներեն |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Սցենարի հեղինակ | Կարինե Խոդիկյան |
Դերակատարներ | Գրետա Մեջլումյան և Վրույր Հարությունյան |
Կինոընկերություն | MARTIK FOUNDATION |
Տևողություն | 46 րոպե |
2013 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[3][4] և Կաննի 66-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում[5]։
Ֆիլմի մասին
Ընդհատված մանկություն ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի և փոքրիկ Լենայի մասին, ով 129 օր ապրելով ադրբեջանցի մի կնոջ տանը, վերադարձվում է հայկական կողմին։
6-ամյա Լենային բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի նա Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ։ Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ։
Լենայի հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն[6]։
Դերեր
- Գրետա Մեջլումյան
- Ալլա Սահակյան
- Վրույր Հարությունյան
- Հովհաննես Թեքգյոզյան
- Բաբկեն Չոբանյան
Մրցանակներ
- Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ՝ լավագույն սցենարի համար
Նկարահանող խումբ
- Պրոդյուսեր՝ Արթուր Աղաբեկյան
- Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
- Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
- Օպերատոր՝ Նարեկ Մարտիրոսյան
- Երաժշտությունը՝ Արթուր Զաքիյան
- Հնչյունը՝ Հայկ Իսրայելյան
- Մոնտաժը՝ Արմեն Վարդանյան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.