From Wikipedia, the free encyclopedia
Միկելոցո դի Բարտոլոմեո (իտալ.՝ Michelozzo di Bartolomeo, 1396[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 7, 1472[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5]), Վերածննդի իտալացի ճարտարապետ և քանդակագործ։ Միկելոցոն Մազոլինո դա Պանիկալեի և Կորենցո Գիբերտի հետ միասին նշանակալի դեր է խաղացել վերածննդի գեղարվեստական լեզվի տարածման մեջ։
Միկելոցո դի Բարտոլոմեո իտալ.՝ Michelozzo | |
---|---|
Ծնվել է | 1396[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1472[4] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5] |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Villa Medici?, Santissima Annunziata?, San Felice church?, tomb of Bartolomeo Aragazzi? և Palazzo Medici Riccardi? |
Մեկենասներ | Մեդիչիներ |
Ուսուցիչ | Լորենցո Գիբերտի և Ֆիլիպո Բրունելեսկի |
Զավակներ | Bernardo Michelozzi? |
Michelozzo Վիքիպահեստում |
Բուրգունդիայի ներգաղթյալների որդի։ 1417 թվականից 1924 թվականը որպես ձուլման և դաջման վարպետ եղել է Լորենցո Գիբերտիի օգնականը, 1425-1438 թվականներին ընդհանուր արհեստանոցում աշխատել է Դոնատելլոյի հետ[6]։ Միկելոցոն և Դոնատելլոն ստեղծել են հակապապ Հովհաննես XXIII-ի գերեզմանաքարը (շուրջ 1422-1428 թվականներ) և Պրատոյում տաճարի խորանը (1428-1438 թվականներ)։
1920-1927 թվականների ընթացքում Միկելոցոն կառուցել է Սան-Ֆրանչեսկո-ալ-Բորսկո-այ-Ֆրատի եկեղեցին Սան Պիեռո ա Սիևեում։
1433 թվականին Միկելոցոն աքսորում ուղեկցում է իր հովանավոր Կոզիմո Մեդիչիին։ Վերջինս, վերդառնալով Ֆլորենցիա, 1444 թվականին ճարտարապետին հանձնարարում է կառուցել պալատ, որը ներկայումս հայտնի է Մեդիչի-Ռիկարդի պալատ անվանմամբ։ Ինչպես նաև Միկելոցոյին վստահվեց Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի կառուցումը (1436-1443 թվականներ)։ 1454 թվականին ավարտվեց վանքի գրադարանի շինարարությունը։ Վերջինիս տարածքը ճարտարապետը բաժանեց երեք նավերի՝ իոնիական սյունակարգերի և ավազքարից կամարների, տարածքը լուսավորվում է կողմային պատուհանների միջոցով. այն Վերածննդի համար դարձավ տրպիկ գրադարան։ 1458-1461 թվականներին Միկելոցոն ղեկավարում էր Ֆլորենցիայի մերձակայքում՝ Ֆիեզոլեում գտնվող Մեդիչի վիլլայի կառուցումը։ 1462 թվականին ճարտարապետը աշխատել է Միլանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.