Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպո Բրունելեսկի (իտալ.՝ Filippo Brunelleschi, 1377[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - ապրիլի 15, 1446[1][3][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][5], 1377 - 1446), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ ճարտարապետ, քանդակագործ։ Նա վաղ վերածննդի հիմնադիր հայրերից է։
Ֆիլիպո Բրունելեսկի իտալ.՝ Filippo di Ser Brunellesco Lippi | |
---|---|
Ծնվել է | 1377[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Մահացել է | ապրիլի 15, 1446[1][3][5][…] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][5] |
Ստեղծագործություն(ներ) | Սանտա Մարիա դել Ֆիորե[6][7][8][…], Pazzi Chapel?, Crucifix in Santa Maria Novella?, Hospital of Innocents?, Սան Լորենցո տաճար, Santo Spirito?, Church of St. Mary of the Angels?, Sagrestia Vecchia? և Rocca del Brunelleschi? |
Ոճ | Վաղ Վերածնունդ և Իտալական Վերածնունդ |
Մասնագիտություն | քանդակագործ, քաղինժեներ, ճարտարագետ, ճարտարապետ և ոսկերիչ |
Filippo Brunelleschi[9] Վիքիպահեստում |
Բրունելեսկին ծնվել է 1377 թվականին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[10]։ Շատ քիչ բան է հայտնի նրա կենսագրության վաղ շրջանից։ Միակ աղբյուրը Անտոնիո Մանետին և Ջորջո Վազարին են[11]։ Համաձայն այս աղբյուրների, Ֆիլիպոյի հայրը եղել է Բրունելեսկո դի Լիպպոն (նոտար), իսկ մայրը՝ Ջուլիանա Սպինին։ Ֆիլիպոն եղել է ընտանիքի երեք զավակներից միջնեկը։ Երիտասարդ Ֆիլիպոն ստացել է բանասիրական և մաթեմատիկական կրթություն, որը թույլ կտար հանրային ծառայության ոլորտում գնալ հոր ճանապարհով։ Հրաժարվելով նոտարի կարիերայից՝ Ֆիլիպոն հաճախել է ոսկերչության պարապմունքների և 1398 թվականին դարձել է ոսկերիչ վարպետ[12]։
Սովորել է նաև նկարչություն, մոդելավորում, փորագրություն, քանդակագործություն և գեղանկարչություն։
Ֆլորենցիայում նա ուսումնասիրել է արդյունաբերական և ռազմական մեքենանաշինություն։ Պաոլո Տոսկանելիի մոտ սովորելու արդյունքում զգալիորեն ավելացրել է մաթեմատիկական գիտելիքները։ Պիստոյում պատանի Բրունելեսկին աշխատել է Սուրբ Հովհաննեսի արծաթյա արձանի վրա։ Նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջովանի Պիզանոյի արվեստը։ Քանդակների ստեղծման գործում նրան օգնել է Դոնատելլոն (13-14 տարեկան հասակում), որտեղից էլ սկսվել է վարպետների ողջ կյանքի ընկերությունը։
1401 թվականին Ֆիլիպո Բրունելեսկին վերադարձել է Ֆլորենցիա, որտեղ մասնակցել է ֆլորենցիական բատիստերիայի (մկրտարանի) բրոնզե երկու դարպասների ձևավորման համար Արտե դի Կալիմալայի հայտարարած մրցույթին, որին մասնակցում էին Յակոբո դելլա Կվերչան, Լորենցո Գիբերտին և շատ ուրիշ վարպետներ։ 34 ժյուրերի ունեցող մրցույթում Բրունելեսկին պարտվեց Գիբերտիին։ Չնայած մրցույցթի արդյունքին, մյուս բոլոր ռելիեֆները պահվեցին Ֆլորենցիայի ազգային թանգարանում։
Ըստ Մանետիի վկայության՝ Բրունելեսկին մի քանի քանդակ ստեղծել է փայտից և բրոնզից։ Դրանցից են Մարիամ Մագթաղենացու արձանը, որը 1471 թվականի հրդեհի ժամանակ այրվել է Սանտո-Սպիրիտոյում։ 1409 թվականին Բրունելեսկին Սանտա Մարիա ֊Նովելա եկեղեցում ստեղծեց փայտե «Խաչելությունը»՝ իր կենագրականի համաձայն, ընկերական վեճի բռնվելով Դոնատելլոյի հետ։
Հետո նա տեղափոխվեց Հռոմ, որտեղ որոշեց սովորել անտիկ քանդակագործություն։ Հռոմում մնալու ժամանակ նրա հետ գրեթե միշտ եղել է Դոնատելլոն։
1419 թվականին Արտե դելլա Սետան Բրունելեսկիին պատվիրեց կառուցել որբ երեխաների համար կրթադաստիարակչկան տուն (Օսպեդալե դելի Ինոչետի), որը փաստացի Իտալիայում վերածննդի դարաշրջանի առաջին կառույցն էր։
Կրթական տան կառուցման ժամանակ Բրունելեսկին 1420 թվականին սկսեց աշխատել Սան ֊Լորենցոյի բազիլիկի վերականգնման վրա, որը կառուցվել է 390 թվականին։ Սան ֊Լորենցոյի աղոթատունը ընդարձակ (մոտ․ 11 մ լայնությամբ) քառակուսի սենյակ է՝ ծածկված գմբեթով։
1425 թվականին գվելֆների կուսակցությունը Բրունելեսկիին պատվիրեց ավարտին հասցնել դեռ 1418 թվականին սկսված Պալացցո դի Պարտեն Գվելֆա (Ֆլորենցիայում գվելֆների պալատը), սակայն քաղաքական պատճառներով շինարարությունը շուտով դադարեց։
1429 թվականին ֆլորենցիական Պացցի հարուստ ընտանիքի պատվերով Բրունելեսկին սկսեց Սանտա ֊Կրոչե եկեղեցու հարևանությամբ Պացցիի մատուռի շինարարությունը։
Սանտո֊ Սպիրիտո (Սուրբ Հոգի) բազիլիկը շատ քիչ է տարբերվում Սան ֊Լորենցոյից։ Այստեղ արտաքին մատուռը օթյակներով կիսաշրջանաձև տեսք ունի։ Բրունելեսկին դրել է այս կառույցի հիմքերը, և միայն նրա մահվանից 8 տարի անց բարձրացան առաջին սյուները։
1440 թվականին Բրունելեսկին ստացավ Պալացցո Պիտտիի շինարարության պատվերը։ Հարուստ առևտրական Լուկա Պիտտիի պալատը պետք է լիներ ամենամեծը Ֆլորենցիայում՝ որպես հուշարձան Մեդիչիի նկատմամբ նրա տարած երևակայական հաղթանակի։ Պալատը հետևի կողմից բաց մնաց և միայն հարյուր տարի անց կառուցվեց ճակատային մասը։
Կյանքի վերջին տարիներին Բրունելեսկին աշխատել է Ֆլորենցիայում Պալացցո Պիցցի֊ Կվարատեզիի վրա, որի շինարարությունն ավարտվեց նրա մահվանից հետո։ Միայն 1972 թվականին հայտնի դարձավ, որ Բրունելեսկին թաղված է Սանտա-Ռեպարատա մայր տաճառում
«…բազում ստեղծագործություններից հետո, որոնցով մեծ անուն վաստակեց երկրի վրա, ապրիլի 16-ին նա հեռացավ կյանքից...» |
Բրունելեսկիի պատվին խառնարան կա Մերկուրիի վրա և աստերոիդ` աստերոիդների հիմնական գոտում։
Բրունելեսկիի առավել հայտնի գործերն են․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.