From Wikipedia, the free encyclopedia
Հակապապ, եզրույթ, որով Կաթոլիկ եկեղեցում ընդունված է անվանել այն մարդուն, ով ապօրինի կրել է Պապի կոչում։ Սովորաբար այն հարցը, թե ովքեր են հավակնորդները, որոնք միաժամանակ վիճարկել են հայրապետական սանը, ո՞վ է եղել օրինական պապ, իսկ ո՞վ՝ հակապապ, վճռվել է արդեն հավակնորդներից մեկի պատմական «հաղթանակի» արդյունքում։ Պապության որոշ հավակնորդների վերաբերյալ խնդիրը մինչ օրս չի լուծվել։
Ավանդաբար համարվում է, որ առաջին հակապապն էր սուրբ Հիպպոլիտոսը (3-րդ դար), իսկ վերջինը՝ Փելիքս V-ը (1440-1449)։ Եկեղեցու առավել լուրջ պառակտում լինում էր, երբ միաժամանակ իշխում էին տարբեր երկրների կողմից ճանաչված երկու պապեր (ապա և երեք՝ Հռոմում, Ավինյոնում և Պիզայում). դա 14-րդ դարի վերջերի և 15-րդ դարի սկզբերի Արևելյան մեծ երկպառակությունն էր։ Միանգամից մի քանի հակամարտող պապերի առկայությունը, ինչպես նաև պապական ընտրությունների ժամանակ կոռուպցիայի մասին խոսակցությունները էապես քայքայել էին եկեղեցու հեղինակությունը։
Պապերի կողմից հերթական համարն ընդունելիս սովորաբար հակապապ ճանաչված պապի համարը հաշվի չի առնվում։ Բայց այսպես լինում է ոչ միշտ. օրինակ՝ Ալեքսանդր VI-ը ընդունել է վեցերորդ համարը, թեև Ալեքսանդր V-ը եղել հակապապ։
Հակապապերը (մինչ Ֆելիքս V-ը) ներառվում են Հռոմի պապերի պաշտոնական ցանկում (Annuario pontifico)՝ համապատասխան նշումով։
Սեդեվականտիստների որոշ խմբեր, ովքեր հայտարարեցին հայրապետական աթոռը թափուր (sede vacante) Վատիկանի երկրորդ խորհրդից հետո, ընտրեցին իրենց սեփական «Հռոմի պապերին», որոնց հաճախ անվանում են հակապապեր։ Ի դեպ, դրանք անհամեմատ ավելի քիչ հետևորդներ ունեին, քան միջնադարյան հակապապերը։ Վատիկանի կողմից հրապարակվող պապերի պաշտոնական ցանկերում նրանք չեն ընդգրկվում։
Անունը | Աշխարհիկ անունը | Մեկնաբանություն |
---|---|---|
Պետրոս II | Ignatius Солтыс (Ігнатій Солтис) | ինքնահռչակ հակապապ (1954-1981), " Սլավոնական Սուրբ Հոգու եկեղեցու առաջնորդ (Слов’янська Церква Святого Духа) |
Գրիգորի XVII | Կղեմենտ Դոմինգես ի Գոմես (Clemente Domínguez y Gómez) | ինքնահռչակ հակապապ (1978-2005), Իսպանիա, Պալմարիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը (Palmarian Catholic Church) |
Պետրոս II | Մանուել Ալոնսո Կոռալ (Manuel Alonso Corral) | հակապապ, փոխարինել է 2005 թվականին Պալմարիայի կաթոլիկ եկեղեցու գահին Գրիգոր XVII-ին, մահացել է 2011 թվականին։ |
Գրիգորի XVIII | Սերխիո Մարիա | փոխարինել է 2011 թվականին մահացած Պալմարիայի կաթոլիկ եկեղեցու գահին Պետրոս II-ին |
Միխայիլ I | Դավիթ Բոուդենը (David Bawden) | հակապապ, ինքնահռչակվել է 1990 թվականին, Միացյալ Նահանգներ։ |
Պիոս XIII | Լյուցիան Պուլվերմախեր (Lucian Pulvermacher) | հակապապ, ինքնահռչակ (1998-2009), Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ճշմարիտ կաթոլիկ եկեղեցու (True Catholic Church) առաջնորդ։ |
Հովհաննես XX | Ռոբերտո Կարնևալե | իտալացի, 2005 թվականին իրեն հռչակեց պապ և իրեն անուն է վերցրել պապական ցուցակում ազատ անունը։ |
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.