Remove ads

«Մատանիների տիրակալը» (անգլ.՝ The Lord of the Rings), անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպ, ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1954-1955 թվականներին Լոնդոնում։ Վեպը լույս է տեսել երեք հատորով՝ «Մատանու պահապանները» (անգլ.՝ The Fellowship of the Ring), «Երկու ամրոց» (անգլ.՝ The Two Towers) և «Արքայի վերադարձը» (անգլ.՝ The Return of the King)։ Թարգմանված է առնվազն 38 լեզուների և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է, ունենալով ավելի քան 150.000.000 վաճառք։ Վեպի առաջին մասը թարգմանվել է նաև հայերեն (թարգմանությունը կատարվել է ռուսերենից) Էմմա Մակարյանի կողմից, լույս է տեսել 1989 թ. «Պահապանները» անունով[4]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատանիների տիրակալը (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հեղինակ, Տեսակ ...
Մատանիների տիրակալը
անգլ.՝ The Lord of the Rings[1][2]
Thumb
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին[1]
Տեսակվեպերի շարք, եռագրություն և ստեղծագործությունների շարք
Ժանրֆենթեզի, բարձր ֆենտեզի[3] և արկածային
Կազմված էՄատանու եղբայրությունը, Երկու ամրոց, Արքայի վերադարձը, Նախաբան և Appendices of The Lord of the Rings?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)list of Middle-earth characters?
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՆախորդՀոբիթը և Սիլմարիլիոն
ՀաջորդՍիլմարիլիոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄեծ Բրիտանիայի թագավորություն
ՀրատարակիչGeorge Allen & Unwin
Հրատարակման տարեթիվ1954[3]
ԹարգմանիչIda Nyrop Ludvigsen?, Lucifer Chu?, Maria Skibniewska?, Jerzy Łoziński?, Maria Frąc?, William Auld?, Margaret Carroux?, Wolfgang Krege?, Կերստի Յուվա, Teiji Seta?, Akiko Tanaka?, Deng Jiawan?, Cezary Frąc?, Alexander Gruzberg?, Nils Werenskiold?, Torstein Bugge Høverstad?, Francis Ledoux? և Daniel Lauzon?
OCLC1487587
Պարգև(ներ)
 The Lord of the Rings Վիքիպահեստում
Փակել

Պատմությունը սկիզբ է առնում որպես 1937 թվականին գրված ֆանտաստիկ վեպի՝ «Հոբիթ կամ գնալն ու գալը»-ի շարունակություն, սակայն զարգացումները նրան հասցնում են ավելի բարձր մակարդակի ստեղծագործության։ Գրվել է մի քանի էտապներով (1937-1949) մեծ մասամբ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ։ Վերնագիրը վերաբերում է վեպի գլխավոր հակահերոսին՝ Սաուրոնին, որն ավելի վաղ շրջանում ստեղծել էր Համիշխանության մատանին որպես անսահման հզոր զենք՝ նվաճելու մյուս Հզորության մատանիները և կառավարելու Միջերկիրը։ Պատմությունը սկսում է «Շայր» կոչվող վայրից։ Այն պատմվում է հիմնական կերպարների՝ Ֆրոդո Բեգինսի, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրենդիբակ և Փերիգրին Թուկ հոբիթների կողմից, ինչպես նաև նրանց ընկերների և հավատարիմ կողմնակիցների՝ Արագորնի (Հյուսիսի Օտարականը), Բորոմիրի (Գոնդորի զորքի գլխավոր հրամանատար), Գիմլիի՝ թզուկ մարտիկի, էլֆերի արքայազն Լեգոլասի և հրաշագործ Գենդալֆի։

Remove ads

Սյուժե

Վեպի դեպքերից հազարավոր տարիներ առաջ չար տիրակալ Սաուրոնը ստեղծեց Համիշխանության մատանին, որպեսզի կառավարի մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերի նրանց կրողներին՝ մարդկանց, էլֆերի և թզուկների առաջնորդներին։ Սակայն հետագայում՝ մարտի ժամանակ, Էլֆերի և Մարդկանց միացյալ բանակը (այն գլխավորում էին մարդկանց թագավոր Էլենդիլ և էլֆերի արքա Գիլ-Գալադը) հաղթում է նրան։ Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին, կտրելով Սաուրոնի ձեռքը, վերցնում է Մատանին՝ համարելով այն իր դինաստիայի հարստությունը։ Սաուրոնը կորցնում է իր ֆիզիկական ուժը։ Հետագայում, երբ Իսիլդուրին սպանում են օրկերը, մատանին ընկնում է Անդուին գետը և այնտեղ մնում երկու հազար տարի։ Երկու հազար տարի անց Մատանին գտնում է գետի մոտակայքում ապրող մի հոբիթ՝ Դեագոլը։ Նրա ընկերը՝ Սմեագոլը անմիջապես ընկնում է մատանու ազդեցության տակ և խլում Մատանին Դեագոլից՝ խեղդամահ անելով նրան։ Նրան վտարում են։ Սմեագոլը թաքնվում է Մառախլապատ լեռներում, որտեղ մատանին երկարացնում է նրա կյանքը և կերպարանափոպում նրան մի արարածի, որին կոչում էին Գոլլում։ Վերջինս նույնպես կորցնում է Մատանին, որը գտնում է մի հոբիթ՝ Բիլբո Բեգինսը։ Նույն ժամանակահատվածում Սաուրոնը հետ է բերում իր ֆիզիկական կեցվածքի որոշ մասը և թագավորությունը Մորդորում։ Գոլլումը սկսում է մատանու փնտրտուքները։ Սաուրոնը բռնում է Գոլլումին, տանջում նրան և կարողանում նրա բերանից դուրս քաշել երկու բառ՝ «Բեգինս» և «Շայր»։ Մատանին պետք էր Սաուրոնին՝ իր ուժը լրիվ վերականգնելու համար և նա իր հզոր ծառաներին՝ Նազգուլներին ուղարկում է այն գտնելու։

Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads