Remove ads
ֆինն թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Կերստի Աննա Լինեա Յուվա (ֆիններեն՝ Kersti Anna Linnea Juva. սեպտեմբերի 17, 1948, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն թարգմանչուհի, ով համբավվել է հատկապես Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռերգության ֆիններեն թարգմանությամբ, որի համար 1976 թվականին արժանացել է Ֆինլանդիայի պետական գրական մրցանակին։ Շեքսպիրի ստեղծագործությունների նրա թարգմանությունները բարձր են գնահատվել ոտանավորների յամբային հնգաչափը պահպանելու շնորհիվ։ «Տրիստրամ Շենդի, Ջենթլմենի կյանքն ու կարծիքները» գրքի թարգմանության համար 1999 թվականին նա արժանացել է Ֆինլանդիայի թարգմանիչների ասոցիացիայի և ֆիննական գրքի հիմնադրամի սահմանած Միքայել Ագրիկոլայի անվան մրցանակին։ 2014 թվականին ընդգրկվել է Եվրոպական գիտաֆանտաստիկ միության Փառքի սրահում իր թարգմանչական աշխատանքի համար։ Բացահայտ լեսբուհի է, հանդես է գալիս Ֆինլանդիայի համասեռամոլ համայնքի պաշտպանությամբ։
Կերստի Յուվա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Գիտական աստիճան | Փիլիսոփայության մագիստրոս (1972) |
Մասնագիտություն | թարգմանչուհի և ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Mikko Juva? |
Պարգևներ և մրցանակներ | |
Kersti Juva Վիքիպահեստում |
Կերստի Աննա Լինեա Յուվան ծնվել է 1948 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, [2] Ռիիտա [3] և Միկկո Յուվաների ընտանիքում։ [4] Նրա մայրը հոգեբույժ էր, հայրը ՝ Միկկո Յուվան, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, [3] հետագայում էլ դարձել է Տուրկուի համալսարանի պրոֆեսոր, Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ և Ֆինլանդիայի արքեպիսկոպոս։ Նրա պապը՝ Էյնար Վ. Յուվան, պրոֆեսոր էր և Տուրկուի համալսարանի ռեկտորը։ [5] Ընտանիքն ապրում էր Հելսինկիի Տյոլյո թաղամասում, իսկ ամառներն անցկացնում էր Նուուկսիոյի Պունջո դաստակերտում։ Նրանք տնային աշխատողներ ունեին երկրի տարբեր մասերից։ Կերստիի հայրն ուներ մեծ գրադարան [3]: Յուվան վաղ տարիքից զգաց ֆիննական լեզվի հարստությունը։ [2] [3] 1950-ականների վերջին նրա հայրը ընտանիքը տեղափոխեց Տուրկու, և Կերստին, ով դժվարացավ նոր վայրում ընկերներ ձեռք բերել, շատ ժամանակ էր անցկացնում գրադարանում։ [6]
Նա վերադարձավ Հելսինկի՝ ավարտելու իր միջնակարգ կրթությունը [6], ապա՝ 1960-ականների վերջին սկսեց ուսանել Հելսինկիի համալսարանում։ Այդ ընթացքում միացել է ուսանողական շարժմանը և ակադեմիական սոցիալիստական ընկերությանը, բայց որոշ ժամանակ անց լքել է այդ կազմակերպությունը՝ դրա քարոզած հոմոֆոբիայի պատճառով։ [3] Այդ ժամանակամիջոցում Յուվան ութ տարի բուժում է անցել՝ փորձելով հաշտվել իր սեքսուալության հետ։ Այն ժամանակ համասեռամոլությունը ոչ միայն համարվում էր շեղվածություն և մեղք, այլև հանցագործություն։ Նա ի վերջո հրաժարվեց իր լեսբիականությունից և ամուսնացավ։ Թեև սիրում էր իր ամուսնուն, բայց 30 տարեկանում դուրս եկավ երկփեղկվածությունից. նրա մեջ գերակայեց սերն ու կիրքը կնոջ հանդեպ։ [6] Էյլա Փենանենի հետ թարգմանչական դասընթացներ անցնելու ընթացքում ընկերացան, և դա որոշակի դեր խաղաց թարգմանչական կարիերան նախընտրելու հարցում։ [6] Կերստին լեզվաբանություն է սովորել Վիլյո Տերվոնենի մոտ [7], 1972 թվականին բակալավրի աստիճան ստացել [2]։
Ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Յուվան հանգամանքների բերումով Փենանենի հետ ձեռնամուխ եղավ «Մատանիների տիրակալ»-ի թարգմանությանը [8]: Միասին աշխատեցին 1973 և 1974 թվականներին թողարկված առաջին երկու հատորների թարգմանության վրա [9] [3]։ 1975 թվականին թողարկված երրորդ՝ «Արքայի վերադարձը» հատորի [8] թարգմանության վրա Յուվան աշխատեց մենակ, և նրա թարգմանությունը 1976 թվականին արժանացավ գրականության պետական մրցանակի [6] [10]
Կերստին այնուհետև թարգմանեց Watership Down -ը ( ֆիններեն՝ Ruohometsän kansa ), Վինի Թուխ -ը[7], Թոլքինի այլ երկեր ևս։ 1979 թվականին նա սիրահարվեց Միրկկա Ռեկոլային [6] [11] և միացավ ֆիննական սեռական իրավունքների Seta կազմակերպությանը՝ ակտիվ գործունեություն ծավալելով ԼԳԲՏ քարոզչության ոլորտում։ [6] Նա հանրայնացրեց իր սեռական կողմնորոշումը, և թեև նրա հայրն այդ ժամանակ Ֆինլանդիայի արքեպիսկոպոսն էր, նրա ծնողները աջակցում էին նրան։ [4] [6] Յուվան 1985 թվականին տեղափոխվեց Օքսֆորդ՝ տարվա մի մասը ապրելով Անգլիայում, մյուս մասը՝ Նուուկսիոյում ՝ Էսպուի մունիցիպալիտետում։ Թեև նախկինում սովորել էր անգլերեն, ցանկանում էր ավելի խորը տիրապետել լեզվին՝ իր թարգմանությունները բարելավելու նպատակով։ [7] Նույն թվականին նա հրատարակեց «Հոբիթ»-ի թարգմանությունը ( ֆիններեն՝ Hobitti ) [9] որի համար 1986 թվականին արժանացավ գրականության երկրորդ պետական մրցանակին։ [12]։
1990-ականներին Յուվային մարտահրավեր նետեց Լոուրենս Սթերնի Տրիստրամ Շենդիի թարգմանության հեռանկարը, որը համարվում էր անհնարին գործ։ [6] Պրոֆեսոր Ռիտվա Լեպպիհալմեի խրախուսմամբ՝ նա սկսեց իր մագիստրոսական ուսումը [7] և գրեց իր թեզը ՝ A Bumpy Ride: Ոչ պատմողական տարրերի թարգմանումը Տրիստրամ Շենդիում, պարզաբանելով 18-րդ դարի ստեղծագործության թարգմանության դժվարությունները։ [5] 1995 թվականին, հարաբերությունների ավարտից հետո, Յուվան վերսկսեց եկեղեցի հաճախել և նորից բորբոքեց իր հետաքրքրությունը հավատքի հանդեպ՝ միանալով Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցուն։ Մոտավորապես այդ ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ջուլիետ Դեյին, ով զբաղվում էր անգլիկան պատարագի ուսումնասիրոությամբ։ [6] [13] Լոուրենս Սթերնի Տրիստրամ Շենդիի թարգմանության համար Յուվան 1998 թվականին արժանացավ ֆիննական գրականության մրցանակի ( ֆիններեն՝ Suomi-palkinto), 1999 թվականին՝ Միքայել Ագրիկոլայի անվան մրցանակի [10] [14]։ 2002 թվականին Հելսինկիի համալսարանում նա ավարտեց անգլիական բանասիրության մագիստրատուրան։ [2] [7]
2004 թվականին, երբ Ֆինլանդիայում մեկնարկեց Շեքսպիրի ամբողջական ստեղծագործությունները ֆիններեն թարգմանելու նախագիծը [15], Յուվան ու Դեյը Օքսֆորդից տեղափոխվեցին Արևմտյան Ուելս՝ Լլանդդեվի Բրեֆի։ [12] [16] Նախագծի վրա աշխատելու հրավեր Յուվան ստացել էր՝ նկատի առնելով իր նախորդ թարգմանչական աշխատանքներն ու ստացած մրցանակները։ [17] Նրա այս նոր աշխատանքն աչքի ընկավ ոտանավորների յամբային հնգաչափի պահպանմամբ և համահունչ ձևակերպմամբ։ [18] «Much Ado About Nothing» -ի թարգմանության նախաբանում Յուվան նշեց, որ 20-րդ դարասկզբից յամբային հնգաչափի ավանդույթը լքվել է և փորձ է արվել արդիականացնել այն։ [19]
2008 թվականին Յուվան դարձավ Ֆինլանդիայում առաջին թարգմանիչը, ով արժանացավ «արտիստ պրոֆեսորի» կոչման։ [5] 2008-2013 թվականներին նա դասախոսական աշխատանք է կատարել, 2014 թվականին թոշակի անցել՝ արժանանալով պետական արտիստի թոշակի։ Իր կարիերայի ընթացքում Յուվան թարգմանել է ավելի քան 100 գրական ստեղծագործություն [10], այդ թվում՝ Լ. Ֆրենկ Բաումի « Օզի հրաշալի կախարդը», Չարլզ Դիքենսի « Բլեյք տունը և Նիկոլաս Նիքլբին », Հենրի Ջեյմսի « Վաշինգտոնի հրապարակը» և Էլիս Ուոքերի Մանուշակագույնը /The Color Purple . Նա նաև պատրաստել է բազմաթիվ թարգմանություններ՝ հատուկ հարմարեցված թատերական և ռադիո ներկայացումների համար։ [5] Ջեյն Օսթինով հիացած Յուվան 2013 թվականին ավարտեց «Հպարտություն և նախապաշարմունք » գրքի թարգմանությունը[12] 2014 թվականին նա ընդգրկվեց Եվրոպական գիտաֆանտաստիկ ընկերության փառքի սրահում իր թարգմանչական աշխատանքի համար [20] և ստացավ փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի Joensuu կամպուսի կողմից։ [12]
2016 թվականին Յուվան ու Դեյը, գտնվելով Միացյալ Նահանգներում, մասնակցեցին 2017 թվականի Կանանց երթին, ապա ամուսնացան՝ փաստաթղթերը ուղարկելով հայրենի Ֆինլանդիա՝ իրենց գրանցված գործընկերությունը ամուսնության վերածելու համար։ [13] Զույգը շարունակում է իր ժամանակը կիսել Ֆինլանդիայի և Անգլիայի միջև։ Ընդ որում՝ Յուվան իր ազատ ժամանակը տրամադրում է ուղղափառ եկեղեցու և ԼԳԲՏ համայնքի միջև փոխընդունման և երկխոսության քարոզչությանը։ [6] [21]
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[7]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[22]{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[12]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[12]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[22]{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.