Կոնտագիոզ (հպավարակիչ) մոլյուսկ, անվանում են նաև ջրային գորտնուկ, մաշկի վիրուսային վարակիչ ախտահարում՝ ոչ մեծ, արտափքված, վարդագույն, կենտրոնում փոսությամբ հանգույցներով[3]։ Նրանք երբեմն կարող են առաջացնել քոր կամ լինել ցավոտ[3]։ Հանդիպում են ինչպես առանձին տեղակայված, այնպես էլ խմբերով[3]։ Կարող է ախտահարվել մաշկի ցանկացած հատված, սակայն հիմնական տեղակայման գոտիներն են՝ որովայնը, ոտքերը, ձեռքերը, պարանոցը, սեռական օրգանների շրջանը և դեմքը[3]։ Ախտահարումը սկսվում է վարակումից 7 շաբաթ անց[1]։ Սովորաբար վերանում է մեկ տարի անց՝ առանց սպիացման[3]։

Արագ փաստեր Կոնտագիոզ մոլյուսկ Ջրային գորտնուկ, Տեսակ ...
Կոնտագիոզ մոլյուսկ
Ջրային գորտնուկ
Thumb
Մարմնագույն, մարգարտյա և գմբեթաձև հանգույցներ
ՏեսակMCV-1, MCV-2, MCV-3, MCV-4[1]
ՊատճառԿոնտագիոզ մոլյուսկի վիրուս տարածվում է ուղղակի շփման կամ աղտոտված առարկաների միջոցով[2]
Հիվանդության ախտանշաններՓոքր, արտափքված, վարդագույն օջախներ՝ կենտրոնում փոսությամբ[3]
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Լուսային մանրադիտակ և բիոպսիա
Բժշկական մասնագիտությունՄաշկաբանություն
Ռիսկի գործոններթույլ իմուն համակարգ, ատոպիկ մաշկաբորբ, մարդաշատ վայրում բնակվելը[4]
ԱխտորոշումՀիմնված է արտաքին զննման վրա[1]
Տարբերակիչ ախտորոշումԳորտնուկներ, հասարակ հերպես, ջրծաղիկ, ֆոլիկուլիտ[5]
ԲուժումԲացակայում է, սառեցում, հանգույցի բացում և ներսից քերում, լազերային թերապիա[6]
ԿանխարգելումՁեռքերի լվացում, անձնական իրերը չկիսել[7]
Սկիզբը1-10 տարեկան երեխաներ[4]
ՏևողությունՍովորաբար 6-12 ամիս, սակայն կարող է երկարել մինչև 4 տարի[3]
Հանդիպման հաճախականություն122 միլիոն / 1.8% (2010)[8]
 Molluscum contagiosum Վիքիպահեստում
Փակել

կոնտագիոզ մոլյուսկի հարուցիչը պատկանում է պոքսվիրուսների ընտանիքին, կոչվում է նաև կոնտագիոզ մուլյուսկի վիրուս[3]։ Վիրուսը փոխանցվում է կամ ուղղակի շփման ճանապարհով՝ ներառյալ սեռական ակտիվությունը, կամ ոչ մաքուր առարկաների, օրինակ՝ սրբիչի միջոցով[2]։ Մարդու մաշկի միջոցով այն կարող է տարածվել և ախտահարել մարմնի տարբեր հատվածներ[2]։ Ռիսկի գործոններն են՝ թույլ իմուն համակարգը, ատոպիկ մաշկաբորբը և մարդաշատ վայրում բնակվելը[4]։ Մեկ անգամ վարակվելուց հետո հնարավոր է կրկին վարակվել[9]։ Ախտորոշումը հիմնված է արտաքին զննման վրա[1]։

Կանխարգելումը ներառում է ձեռքերի հաճախակի լվացում և անձնական հիգիենայի պահպանում (անձնական իրերը չտալ ուրիշներին)[7]։ Չնայած բուժումը պարտադիր չէ, ոմանք ցանկանում են հեռացնել հանգույցները ելնելով կոսմետիկ պատճառներից կամ տարածման դադարեցման նպատակով[6]։ Հեռացումը կատարվում է սառեցման ճանապարհով, բաց եղանակով, քերելով հեռացմամբ կամ լազերային թերապիայի միջոցով[6]։ Քերելու ընթացքում վնասելը կարող է նպաստել սպիագոյացմանը[9]։ Ցիմետիդինի պերօրալ օգտագործումը կամ պոդոֆիլոտոքսինի քսուքը նույնպես կիրառվում են բուժման նպատակով[6]։ 2010թ․-ի տվյալներով, աշխարհում շուրջ 122 միլիոն մարդ վարակված է եղել կոնտագիոզ մոլյուսկով (բնակչության 1,8%-ը)[8]։ Այն հիմնականում հանդիպում է 1-10 տարեկան երեխաների շրջանում[4]։ Այս ախտաբանական վիճակը ԱՄՆ-ում սկսել է լայն տարածվել 1966թ․-ից[4]։ կոնտագիոզ մոլյուսկը չի հանդիսանում դպրոցից կամ մանկապարտեզից երեխայի բացակայելու պատճառ[10]։

Նշաններ և ախտանիշներ

Thumb
Ձեռքի մոլյուսկային ախտահարում

կոնտագիոզ մոլյուսկի հանգույցներն ունեն մարմնագույն, մարգարտյա և գմբեթաձև տեսք։ Նրանք հիմնականում ունեն 1-5մմ տրամագիծ և կենտրոնում փոսություն[11]։ Երեխաների մոտ մոլյուսկը սովորաբար ախտահարում է դեմքը, ձեռքերը, ոտքերը, իրանը և անութային շրջանը։ Մեծահասակների մոտ մոլյուսկը մեծ մասամբ ախտահարում է սեռական օրգանների շրջանը, ուստի այն համարվում է սեռական ուղիների միջոցով փոխանցվող վարակ, այդ պատճառով, եթե երեխայի մոտ տեսնում ենք սեռական օրգանների ախտահարում, կարելի է ենթադրել սեռական բռնության մասին[1]։ Այս ախտահարումներն որպես կանոն ցավոտ չեն, սակայն կարող են առաջացնել քոր և բորբոքում։ Հանգույցիկների միավորումը կամ վնասվելը կարող է նպաստել մոլյուսկին բնորոշ վիրուսային վարակի տարածմանը, լրացուցիչ բակտերիալ վարակի միացմանը և սպիագոյացմանը[1][12]։ Շուրջ 10% դեպքերում ախտահարման շուրջ զարգանում է էկզեմա։

Եզակի մոլյուսկային ախտահարումները կարող են ինքնուրույն վերանալ երկու ամսվա ընթացքում և ամբողջությամբ մաքրվել՝ առանց բուժման կամ սպիագոյացման, 6-12 ամսվա ընթացքում[1]։ Բռնկումների միջին տևողությունը կարող է լինել տարբեր․ սկսած 8-ից[13] մինչև 18 ամիս[14][15], սակայն կարող է երկարել 6 ամսից մինչև 5 տարի՝ ավել թույլ իմուն համակարգով անձանց շրջանում[15]։

Փոխանցում

Ինչպես հետևում է անվանումից՝ կոնտագիոզ մոլյուսկն ունի վարակելիության բարձր աստիճան[1]։ Վիրուսը կարող է փոխանցվել տարբեր ուղիներով. մաշկի հետ սերտ շփում (օրինակ՝ կոնտակտային սպորտ, սեռական ակտիվություն), շփում վարակված մակերեսի հետ (ֆոմիտ), ինքնավարակում՝ քորելու և մոլյուսկը վնասելու հետևանքով, որը բերում է մաշկի չախտահարված հատվածների վարակմանը[1]։ Երեխաները առավել հակված են ինքնավարակման, ուստի կարող են ունենալ մաշկի խմբային ախտահարումներ։

Վիրուսային ինֆեկցիան տեղակայված է մաշկի մակերեսային շերտի ամենավերևում[16]։ Վիրուսով ախտահարված հատվածի ոչնչացումից հետո ինֆեկցիան անհետանում է։ Կենտրոնական կորիզը պարունակում է վիրուս։

Ախտորոշում

Ախտորոշվում է արտաքին տեսքի հիման վրա, քանի որ հնարավոր չէ անջատել վիրուսային կուլտուրա։ Ախտորոշումը կարող է հաստատվել էքսցիզիոն բիոպսիայի օգնությամբ։

Հյուսվածաբանորեն, կոնտագիոզ մոլյուսկը բնութագրվում է վերնամաշկում՝ հիմային շերտի վրա, մոլյուսկային մարմնիկների առկայությամբ, որոնք իրենցից ներկայացնում են խոշոր բջիջներ՝ կազմված հարուստ հատիկավոր էոզինոֆիլային ցիտոպլազմայով (վիրիոնների կողմից կուտակած) և ոչ մեծ, ծայրամասում գտնվող կորիզով[17]։

Վարում

Քանի որ կոնտագիոզ մոլյուսկը հիմնականում անցնում է առանց բուժման, իսկ բուժման տարբերակները կարող են առաջացնել տհաճություն երեխաների մոտ, ուստի հաճախ պարզապես առաջարկվում է սպասել, մինչև ախտահարումը չի անցնի ինքնուրույն[18]։ Հասանելի բուժման մեթոդները վերահսկող ռանդոմիզացված հետազոտությունների մետաանալիզը ցույց տվեց, որ չկա վիճակի լավացում կարճաժամկետ բուժման դեպքում, և ոչ մի բուժում ավելի լավը չէ, քան վիճակի բնականոն լավացումը[19]։

Սեռական օրգանների շրջանում տեղակայված հանգույցիկներն անհրաժեշտ է բուժել, որպեսզի հնարավոր լինի կանխել վարակի տարածումը[15]։ Եթե բուժումը հանգեցնի բոլոր հանգույցիկների վերացմանը, ապա ինֆեկցիան կարելի է համարել ամբողջությամբ վերացած, եթե մարդը նորից չվարակվի[20]։

Դեղամիջոցներ

Թեթև դեպքերում, առանց դեղատոմս, գորտնուկների դեմ օգտագործվող այնպիսի դեղորայքը, ինչպիսին սալիցիլաթթուն է[21], կարող է կրճատել ինֆեկցիայի տևողությունը։ Տրետինոին քսուքի ամենօրյա տեղային կիրառումը թուլտվության կարիք ունի[22]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանտարիդինը արդյունավետ և անվտանգ միջոց է կոնտագիոզ մոլյուսկի հեռացման համար[23]։ Այս դեղամիջոցը սովորաբար լավ ընդունելի է օրգանիզմի կողմից, չնայած թեթև կողմնակի ազդեցությունը, ինչպիսին ցավն է կամ բշտիկների առաջացումը, համարվում է սովորական երևույթ[23]։ Ցիմետիդինի համար չկան որակյալ ապացույցներ[24]։ Այնուամենայնիվ, ցիմետիդինը պերօրալ օգտագործվել է մանկաբուժական պրակտիկայում, որպես այլընտրանքային բուժման միջոց, քանի որ լավ է ընդունվում օրգանիզմի կողմից և քիչ ինվազիվ է[25]։

Իմիքվիմոդ

Իմիքվիմոդը համարվում է իմունոթերապիայի տեսակ, որը սկզբնական շրջաններում առաջարկված է եղել մոլյուսկի բուժման համար՝ եզակի դեպքերի և կլինիկական փորձարկումների խոստումնալից արդյունքների հիման վրա[26]։ Այնուամենայնիվ, երկու խոշոր, ռանդոմիզացված և վերահսկվող փորձարկումներ հատկապես պահանջված են ԱՄՆ-ում։ Սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտն (FDA) ու երեխաների համար նախատեսված լավագույն դեղամիջոցների օրենքը ցույց են տվել, որ իմիքվիմոդ քսուքը՝ շաբաթական 3 անգամ կիրառվող, չի եղել առավել արդյունավետ, քան մոլյուսկի բուժման համար 18 շաբաթ կիրառվող պլացեբո քսուքը, որը օգտագործվել է մոտ 720 երեխաների մոտ՝ 2-12 տարեկան[27]։ Այն հետազոտությունների արդյունքները, որոնք մնացին չհրապարակված, սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից ներառվեցին իմիքվիմոդի նշանակման մասին հետևալ եզրակացության մեջ՝ սահմանափակ օգտագործել 2-12 տարեկան երեխաների կոնտագիոզ մոլյուսկի բուժման դեպքում, քանի որ արդյունավետություն չի նկատվել[27][28]։ 2007թ․-ին FDA-ը թարմացրեց իմիքվիմոդի պիտակը՝ անվտանգության վերաբերյալ հարցերից ելնելով, որոնք բարձրացվել էին երկու խոշոր հետազոտությունների ժամանակ և FDA-ի կողմից կատարված ֆարմակոկինետիկ հետազոտություններից հետո (որոնցից վերջինը հրապարակվել է)[27]։ Անվտանգության վերաբերյալ նորացված պիտակում ասվում է հետևյալը․

  • Իմիքվիմոդի կիրառման հնարավոր կոմնակի ազդեցություններն են՝ «Ինպես մեծերի մոտ կատարված հետազոտությունների դեպքում, այնպես էլ այն հետազոտությունները, որոնք կատարվել են կոնտագիոզ մոլյուսկ ունեցող երեխաների շրջանում, ցույց են տվել, որ հիմնական կողմնակի ազդեցությունն ունի տեղային բնույթ »։ Անբարենպաստ հետևանքներ հիմնականում առաջացել են Ալդարայով բուժվող մարկանց, քան լուծիչի կիրառման դեպքում և հիշեցրել են այն կողմնակի ազդեցությունները, որոնք նշվել են մեծահասկների հետազոտությունների ժամանակ, ներառելով միջին ականջի բորբոքում (5% ալդարա կամ 3% լուծիչ) և կոնյուկտիվիտ (3% ալդարա կամ 2% լուծիչ)։ Էրիթեման մաշկի առավել հաճախ հանդիպող տեղային ռեակցիա է։ Մանկաբուժական հետազոտությունները ցույց են տվել, որ ալդարայի օգտագործման դեպքում մարդկանց մոտ առաջանում են մաշկի տեղային ծանր ռեակցիաներ, օրինակ՝ էրիթեմա (28%), այտուց (8%), քոսոտում, կեղևակալում (5%), թեփոտում (5%), էրոզիա (2%) և էքսուդատի առաջացում (2%)։
  • Իմիքվիմոդի համակարգային կլանումը բացասաբար է ազդում լեյկոցիտների ընդհանուր մակարդակի վրա և հատկապես նեյտրոֆիլների․ 20 հիվանդների շրջանում կատարված լաբորատոր հետազոտությամբ լեյկոցիտների մակարդակը կազմել է 1,4 * 109 / լ, իսկ նեյտրոֆիլների բացարձակ պարունակությունը՝ 1.42×109 լ−1[29]։

Վիրաբուժություն

Վիրաբուժական բուժման տարբերակներից է կրիովիրաբուժությունը, որի ժամանակ հեղուկ ազոտը կիրառվում է սառեցման, ախտահարված հատվածների ոչնչացման, ինչպես նաև կյուրտաժով քերելու և հեռացնելու նպատակով։ Հեղուկ ազոտը կարող է առաջացնել այրման կամ դաղոցի զգացում, որը շարունակվում է պահպանվել բուժման ավարտից մի քանի րոպե հետո։ Հեղուկ ազոտի կիրառման տեղում կարող է առաջանալ բշտիկ, բայց այն անհետանում է 2-4 շաբաթ անց։ Կրիովիրաբուժությունն ու կյուրետաժով քերելը կարող են լինել ցավոտ միջամտություններ և հանգեցնել մնացորդային սպիացման[30]։

Լազերային թերապիա

2014 թվականի մի շարք դեպքերի և հիվանդության պատմությունների համակարգային վերլուծության հիման վրա եզրակացվեց, որ իմպուլսային լազերը համարվում է կոնտագիոզ մոլյուսկի բուժման անվտանգ և արդյունավետ միջոց և որպես կանոն, երեխաների կողմից լավ ընդունելի է[30]։ Իմպուլսային լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններն են՝ ժամանակավոր թեթև ցավը միջամտության տեղամասում, կապտուկները (տևողությունը 2-3 շաբաթ) և մաշկի ժամանակավոր գունափոխությունը բուժվող տեղամասում (տևողությունը 1-6 ամիս)[30]։ Մշտական սպիացման դեպքեր չեն գրանցվել[30]։ 2009թ․-ի տվյալներով, սեռական օրգանների ախտահարման ապացույցներ չկան[31]։

Կանխատեսում

կոնտագիոզ մոլյուսկը մեծ մաս դեպքերում վերանում է ինքնուրույն՝ երկու տարվա ընթացքում (առավել հաճախ 9 ամսվա ընթացքում)։ Քանի դեռ առկա է մաշկի աճակալում, հնարավոր է վարակի փոխանցում մեկ այլ մարդու։ Աճի կանգին զուգահեռ դադարում է նաև վարակի փոխանցումը[20]։

Ի տարբերություն հերպես վիրուսների, որոնք վարակումից հետո շարունակում են մնալ օրգանիզմում ոչ ակտիվ վիճակում (ամիսներով կամ տարիներով) և հետո նորից արտահայտվել, կոնտագիոզ մոլյուսկը չի մնում օրգանիզմում․ մաշկային աճի վերացմանը զուգահեռ այն անհետանում է և ինքնուրույն հայտնվում ՝ վարակմանը զուգահեռ[20]։

Համաճարակաբանություն

2010 թվականի տվյալներով, աշխարհում շուրջ 122 միլիոն մարդ եղել է ախտահարված կոնտագիոզ մոլյուսկով (բնակչության 1.8%)[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.