հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ From Wikipedia, the free encyclopedia
Կարլեն Արամի Աբգարյան (սեպտեմբերի 4, 1928[1][2], Ամասիա, Շիրակի մարզ, Հայաստան[1][2] - փետրվարի 4, 1995, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։
Կարլեն Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1928[1][2] Ամասիա, Շիրակի մարզ, Հայաստան[1][2] |
Մահացել է | փետրվարի 4, 1995 (66 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և մեքենագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ[1], ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | Կիբեռնետիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1952)[1] և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1964)[1] |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1966) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և հայերեն |
Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.