հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Կամսար Ներսեսի Գրիգորյան, Տեր-Գրիգորյան, (ապրիլի 14 (27), 1911[1], ապրիլի 14, 1911[2] կամ ապրիլի 1 (14), 1911[3], Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 2004[4][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Կամսար Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14 (27), 1911[1], ապրիլի 14, 1911[2] կամ ապրիլի 1 (14), 1911[3] |
Ծննդավայր | Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 16, 2004[4][2][3] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931) և Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1956) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Պուշկինի տուն[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան և Ռուսաստանի ազգային գրադարան[3] |
Պարգևներ | |
Կամսար Գրիգորյան Վիքիդարանում |
Ծնվել է 1911 թվականի ապրիլի 14-ին, Գանձա գյուղում։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի 86-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ 1931 թվականին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել է Լենինգրադում։ 1935 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ասպիրանտուրան (Լենինգրադ)։ 1927-1928 թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում որպես դպրոցի վարիչ, 1929-1930 թվականներին հասարակագիտություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1929-1931 թվականներին եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ, հայ երիտասարդ գրողների բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Վրաստանի կինոարդյունաբերության գեղարվեստական-քաղաքական խորհրդի անդամ։ 1935-1939 թվականներին կրտսեր գիտաշխատող է եղել ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտում (Պուշկինյան տուն, Լենինգրադ), 1933-1941 թվականներին՝ ավագ գիտաշխատող նույն ինստիտուտում։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1965 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտում, 1966-1970 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1971-1980 թվականներին՝ ավագ գիտաշխատող նույն ինստիտուտում։ 1980 թվականից Պուշկինյան տան ձեռագրերի բաժնի վարիչն է եղել։ 1939 թվականին «Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի գրական հայացքները» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1955 թվականին «Ռուս-հայկական գրական և մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (X-XX դարերի սկիզբը)» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Հովհաննես Թումանյան» (Լենինգրադ, 1950, 1953, Երևան, 1969), «Ավետիք Իսահակյան» (Մոսկվա, 1954), «Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ուղին» (Մոսկվա, 1963, Երևան, 1975), «Վահան Տերյան. ակնարկ կյանքի և ստեղծագործության» (Մոսկվա, 1957, Լենինգրադ, 1985), «Միքայել Նալբանդյան» (Լենինգրադ, 1966), «Լերմոնտովը և ռոմանտիզմը» (Լենինգրադ, 1964), Վ. Յա. Բրյուսովը և հայ պոեզիան» (Մոսկվա, 1962)։ «Հայաստանը ռուսական գրականության և գեղնկարչության մեջ. XVIII-XIX դարերի առաջին կեսին» (Երևան, 1962), «Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի «Պարոնայք Գոլովևներ» վեպը» (Լենինգրադ, 1962), «Ռուս-հայկական գրական և մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (X-XX դարի սկիզբ)» (Երևան, 1974), «Լերմոնտովը և նրա «Մեր ժամանակի հերոսը» վեպը» (Լենինգրադ, 1975) գրքերը։ Տպագրության է պատրաստել հայ դասական գրողների (Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Ալեքսանդր Ծատուրյան) երկերերի ռուսերեն հրւստարակությունները։
Մասնակցել է Համեմատական գրականագիտության միջազգային ասոցիացիայի V (Բելգրադ, 1966) և VI (Բորդո, 1970) կոնգրեսներին[5]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.