From Wikipedia, the free encyclopedia
Լորա Հարիեր (անգլ.՝ Laura Ruth Harrier, մարտի 28, 1990, Չիկագո[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է «Մեկ կյանք ապրելու համար» ամերիկյան սերիալում խաղացած Դեսթին Էվանս դերով։ 2017 թվականին «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում խաղացել է Լիզի դերը[3][4][5]։
Լորա Հարիեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո[1] |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Evanston Township High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Հարիերը ծնվել է 1990 թվականի մարտի 28-ին[6] Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Մեծացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում[7]։ 2004-2008 թվականներին սովորել է Township Evanston միջնակարգ դպրոցում։ Հայրը աշխատում է ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ պաթոլոգոանատոմում[8]։ Ունի կրտսեր եղբայր[9]։
18 տարեկան հասակում Լորան տեղափոխվել է Նյու Յորք՝ Նյու Յորքի համալսարանում Gallatin School of Individualized Study ընդունվելու համար։ Տեղափոխվելուց հետո զբաղվել է մոդելային գործունեությամբ և հետաձգել է համալսարան ընդունվելը[9]։ Այնուամենայնիվ մոդել աշխատելը այն զբաղմունքը չէր, որին նա կարող էր երկար ժամանակ նվիրվել։ Ի վերջո նա որոշում է դերասանուհի դառնալ և ընդունվել Վիլյամ Էսպերի դերասանական դպրոց[8][9]։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում է Նյու Յորքում։
2013 թվականին Հարիերը «Մեկ կյանք ապրելու համար» ամերիկյան սերիալում խաղացել է Դեսթին Էվանսի դերը։ Նկարահանվել է նաև «Վերջին հինգ տարիներ» (2014) և «Համարձակություն ճշմարտությունն ասելու» (2016) ֆիլմերում։
Լորայի առաջին լուրջ դերը եղել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի (2017) գլխավոր հերոսի սիրեցյալի՝ Լիզի դերը։ 2017 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Հարիերը Մայքլ Բի Ջորդանի հետ խաղալու է Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» նշանավոր վեպի էկրանավորման մեջ (Միլի Մոնտագի դերը)[10]։
Հարիերը մոդել է եղել Garnier, Urban Outfitters, American Eagle և L’Oréal ընկերություններում։ Հայտնվել է Վոգ, Cosmopolitan, Elle և Glamour ամսագրերի շապիկներին։
2016 թվականին Kenzo-ի ֆրանսիական նորաոճ բրենդի համար նկարահանվել է ռեժիսոր Քերի Բրոնշթեյնի «The Realest Real» կարճամետրաժ ֆիլմում։ Հարիերը ներկայումս Քելվին Քլայն ընկերության և Լուի Վիտոն մոդելային տան մոդել է և իտալական ոսկերչական Bulgari բրենդի դեմքը[11]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանուցում |
---|---|---|---|---|
2013 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Դեսթինի Էվանս | 43 էպիզոդում |
2014 | Հիշեք ամեն ինչ | Unforgettable | Էմբեր | 2 էպիզոդում |
2014 | Վերջին հինգ տարիները | The Last Five Years | կին | |
2015 | Համարձակություն ճշմարտությունն ասելու | Fourth Man Out | Դորոթի Կուդա | |
2017 | Սարդ-մարդ։ Տունդարձ | Spider-Man: Homecoming | Լիզ | |
2018 | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի | Fahrenheit 451 | Միլի Մոնտագ | հեռուստաֆիլմ |
2018 | Սև կլանականը | BlacKkKlansman | Պատրիս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.