Marvel Studios-ի և Columbia Pictures-ի կողմից նկարահանված սուպերհերոսային ֆիլմ (2017թ.) From Wikipedia, the free encyclopedia
«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» (անգլ.՝ Spider-Man: Homecoming), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, հիմնված Marvel Comics-ի կողմից համանուն կոմիքսի վրա, որը արտադրվել է Columbia Pictures և Marvel Studios-ի կողմից, իսկ որպես բաշխիչ հանդիսացել է Sony Pictures Releasing-ը։ Համարվում է այդ անձի մասին թողարկված ֆիլմերի և Marvel կինեմատոգրաֆիայի տիեզերքի տասնվեցերորդ կինոնկարի երկրորդ վերագործումը։ Ռեժիսորի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Ուոթս, իսկ սցենարի հեղինակներն են Ջոնաթան Մ. Գոլդշտեյնը, Ջոն Ֆրենսիս Դեյլին, Քրիստոֆեր Ֆորդը, Քրիս ՄակԿեննան, Էրիկ Սոմմերսը և նույն ինքը` Ուոթսը։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմ Հոլլանդը, Մայքլ Կիտոնը, Զենդայան, Դոնալդ Գլովերը, Ջեյքոբ Բատալոն, Լաուրա Հերրիերը, Թոնի Ռևոլորին, Թայն Դեյլին, Բուկեմ Վուդբայնը, Մարիսա Տոմեյը և Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Այս ֆիլմում, Փիթեր Պարկերը փորձում է հավասակշռել իր ուժերը և դառնալ իրական Սարդ-Մարդ դեռ իր դպրոցական կյանքում։
«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմը էկրաններ կբարձրանա 2017 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ-ում 3D, IMAX և IMAX 3D ձևաչափերով։ Ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2019 թվականի հուլիսի 5-ին։
Ֆիլմի սյուժեն ամբողջովին կապված է «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» կինոնկարի իրադարձությունների հետ։ Փիթեր Պարկերը սովորական ավագ դպրոցական է, ով վերածվում է սուպեր հերոսի։ Նա փորձում է համատեղել ահաբեկչության դեմ պայքարը, դպրոցական և ընտանեկան կյանքերը։ Պարկերի ուսուցիչը դառնում է Թոնի Ստարկը։ Պարկերը ստիպված է լինում փրկել Նյու Յորքը՝ կռվելով չար Անգղի հետ, ով մեղադրվում էր հորեղբայր Բենի սպանության մեջ[44][45]։
Լոգան Մարշալ-Գրինը ֆիլմում խաղում է մեկ այլ հակառակորդի դեր[73]։ Մայքլ Բարբիերին կատարում է Փիթերի ընկերներից մեկի դերը, Ջեյսոն Մակենդեյլը;[74][75] Քենեթ Չոին, ով նախկինում ՄԿՏ-ում խաղացել է Ջիմ Մորիտի դերը, այստեղ հայտնվում է Պարկերի միջնակարգ դպրոցի տնօրենի դերով;[76] Մարտին Ստարը[77] խաղում է Միսթեր Հարինտոնի դերը, Պարկերի դպրոցի ուսուցիչը։ Ջ. Ջ. Տոտան[78][79],, Աբրահիմ Ատտան[80], Մայքլ Մենդոն[81], Գարսել Բովեն[82], և[83] ստացել են անհայտ դերեր։ Գաննիբալ Բերեսսը[84] խաղում է դպրոցում մարզիչ Ուիլսոնի դերը։ Ստարրը նախկինում խաղացել է էպիզոդիկ դեր «Անհավատալի Հալկ» ֆիլմում, որտեղ համաձայն ֆիլմի պատմության, եղել է Ամադե Չոն[85]։ Սարդ-Մարդի ստեղծող Ստեն Լին հայտնվում է կամեոյի կերպարով[86]։ Ուեյն Բերլին պետք է խաղա բանտային թիկնապահի դերը։
2014 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Sony Pictures Entertainment կայքերի կոտրելուց հետո, համացանցում հայտնվեց Sony ընկերության ներկայացուցիչ Էմի Պասկալի և Columbia Pictures-ի նախագահ Դագա Բելգրադի նամակագրությունը, որտեղ ներկայացվում էր Սարդ-Մարդու կերպարի «նոր կրեատիվ ուղղության» արտոնությունը և նկարահանումների իրավունքը փոխանցել Marvel Studios ընկերությանը[87]։ 2015 թվականի փետրվարին Sony և Marvel Studios ընկերությունները հայտարարեցին, որ Սարդ-Մարդու մասին նոր ֆիլմը, որի պրոդյուսերները կլինեն Էմի Պասկալը և Քևին Ֆայգին, կդառնա Marvel կինեմատոգրաֆիայի տիեզերքի մաս և կթողարկվի 2017 թվականի հուլիսի 28-ին։ Անձը սկզբում կհայտնվի ՄԿՏ ավելի վաղ ֆիլմում[88]։ Այդ նույն ամսում հայտնի դարձավ, որ Սարդ-Մարդու կերպարի առաջին հայտնվելը տեղի կունենա «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում[89]։ Marvel Studios-ը քննարկում էր ՄԿՏ-ի այլ հերոսների հետ ապագա Սարդ-Մարդու մասին ֆիլմի ինտեգրումը, այդ ժամանակներում էլ հենց Sony Pictures ընկերությունը սկսեց զբաղվել ֆիլմի ֆինանսական և ֆիլմի աջակցության գործերով, ինչպես նաև իր պատասխանատվության տակ է վերցրել ֆիլմի աշխատանքների վերջնական վերահսկման պահպանումը[88]։
Ֆայգի խոսքերով, Marvel-ը պլանավորում է դեռ 2014 թվականի հոկտեմբերից Սարդ-Մարդու կերպարը ընդգրկել Կինոմատոգրաֆիական տիեզերքի ցանկում[90]։ Հայտարարվեց, որ Ավի Արադը և Մեթ Տոլմաչը, ովքեր նախկինում ստանձնել էին Մարկ Ուեբբի «Նոր Սարդ-Մարդը» ֆիլմերի շարքի պրոդյուսերների դերերը, այժմ կկատարեն նաև նոր ֆիլմի պրոդյուսերների պաշտոները[91], և որ Ուեբբը, Էնդրյու Գարֆիլդի գլխավոր դերի նախկին կատարողը չի մասնակցի ֆիլմի նկարահանումներին[92]։ Sony-ն սկսեց նոր դերասանի փնտրտուքները, որը պետք է Գարֆլիդից ավելի երիտասարդ լիներ[91]։ Փիթեր Պարկերի հիմնական հավակնորդները եղան Լոգան Լերմանը և Դիլան Օ'Բրայենը[93]։
2015 թվականի մարտ ամսին Դրյու Գոդդարդին տեսնում էին ֆիլմի սցենարիստի և ռեժիսորի պաշտոնում[94][95], այդ ժամանակ Օ'Բրայենը հերքեց ֆիլմում իր մասնակցությունը[96]։ Գոդդարդը, ով ավելի վաղ պեք է մասնակցեր Չարագործ վեցնյակ ֆիլմի նկարահանումներին, մերժեց ֆիլմի նկարահանումներին մասնակցելու առաջարկը[97]։ Հաջորդ ամսում Ֆայգին հայտնեց, որ Փիթեր Պարկերի անձը կլինի մոտավորապես 15 կամ 16 տարեկան[98]։ Նա նաև ավելացրեց, որ ֆիլմում չի ներկայացվելու հերոսի ծագման պատմությունը[90], բայց այդ ժամանակում ֆիլմում կլինի մի քանի տեսարաններ, որոնք հղվում են նախկին Սարդ-Մարդու կերպարին[99]։ Ավելի ուշ այդ նույն ամսում հայտարարվեց, որ Sony և Marvel ընկերությունները նախադիմում են Նեթ Ուոլֆի, Էյս Բատտերֆիլդի, Թոմ Հոլլանդի, Տիմոտի Չալամետի և Լիամ Ջեյմսի վարկածները Սարդ-Մարդու դերի համար[100], այդ ժամանակում էլ Հոլլանդը և Բատտերֆիլդը դարձան հիմնական թեկնածուները[101]։
2015 թվականի մայիսին Ջոնաթան Լիվայնը, Թեդ Մելֆին, Ջեյսոն Մուրը, Ջոն Ֆրենսիս Դեյլին և Ջոնաթան Գոլդշտեյնը, ինչպես նաև Ջարեդ Հեսսը դիտվում էին, որպես ֆիլմի ռեժիսորի պաշտոնում[102]։ Բատտերֆիլդը, Հոլլանդը, Ջուդա Լյուիսը, Մեթյու Լինտցը, Չարլի Պլամմերը և Չարլի Ռոուն կատարեցին սքրին-թեստեր Ռոբերտ Դաունի-կրտսեր հետ միասին, որոշելու համար, թե ով պետք է ստանձնի Կինոմատոգրաֆիական տիեզերքում հայտնի Երկաթե մարդու դերը[49][103]։ Ավելի քան 1500 թեկնածուներից ընտրվեցին 6 դերասաներ, ովքեր Ֆայգի, Պասկալի և «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսսոների առջև լսումներ անցան[103]։ 2015 թվականի հունիսի սկզբին Լիվայնը և Մելֆին դարձան ռեժիսորի պաշտոնի համար հիմնական ֆավորիտները, այդ ժամանակներում էլ Դեյլին և Գոլդշտեյնը, ինչպես նաև Ջոն Ուոթսը գտնվում էին նախադիտումների մեջ[104]։ Ֆայգին և Պասկալը կրկին կրճատել են Սարդ-Մարդու դերի թեկնածուների քանակը, թողնելով միայն Հոլլանդին և Ռոուին։ Նաև Հոլլանդը սքրին-թեստ կատարեց Քրիս Էվանսի հետ, ով Կինոմատոգրաֆիական տիեզերքում մարմնավորել էր Կապիտան Ամերիկայի դերը[49]։ 2015 թվականի հունիսի 23-ին Marvel և Sony ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Փիթեր Պարկերի դերը կստանձնի Թոմ Հոլլանդը[47][105], իսկ ռեժիսորի պաշտոնը կզբաղեցնի Ջոն Ուոթսը[47]։ Ռուսսոն հայտնեց, որ Սարդ-Մարդու առաջին հայտնվելը տեղի կունենա «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում, ինչպես նաև մեծ գնահատական է տվել Հոլլանդի ակրոբատական ունակություններին[50]։
2015 թվականի հունիսի վերջին Ֆայգին հայտնեց, որ ֆիլմի գլխավոր հակառակորդը կլինի Սարդ-Մարդ կոմիքսի չարագործներից մեկը, ով դեռ չի հայտնվել այլ ֆիլմերում[106], և որ նկարահանումները կսկսեն 2016 թվականի հունիսին[107]։ Մեյ Պարկերի դերը հասավ Մարիսա Տոմեյին[63]։ Նաև հայտնի դարձավ, որ Դեյլին և Գոլդշտեյնը բանակցությունների մեջ են մտել, որպեսզի գրեն ֆիլմի սցենարը[108], որոնք ավարտվեցին հաջողությամբ[109]։ 2015 թվականի հոկտեմբերին Ուոթսը հայտնեց, որ ցանկանում է նկարահանվել ֆիլմում, որպես Փիթեր Պարկերի մեծահասակ դերի կատարող, նախապատվություն տալով այնպիսի կինոնկարներին, ինչպիսիք են «Մի բան ասա», «Գրեթե հայտնի» և «Սերը չեն գնում», որոնք այդ ժանրի նրա ամենասիրելի ֆիլմներն են[110]։ Դեկտեմբերում Օլիվեր Շոլլը նշանակվեց ֆիլմի բեմադրող-նկարիչ[111]։
2016 թվականի հունվարին Sony-ն տեղափոխեց ֆիլմի պրեմիերան ամսի 28-ից փոխելով 2017 թվականի հուլիսի 7-ին[112]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ ֆիլմը կթողարկվի IMAX 3D ձևաչափով[113]։ Ջեյ Քեյ Սիմմոնսը հետաքրքրություն հայտնեց վերադառնալ Ջեյ Ջեյ Ջեյմսոնի դերակատարման համար, որը նա խաղացել է Սեմ Ռեյմի տրիլոգիայում[114]։ Մարտի սկզբին Զենդայան ստանձնեց Միշելի դերը (Փիթերի համադասարանցին), այդ ժամանակում էլ Թոմեյը ընտրվեց ինչպես Մեյ Պարկերը[54][64]։ Հաջորդ ամսում Քևին Ֆայգին հաստատեց, որ Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքի նախկին ֆիլմերի հերոսները այստեղ նույնպես կհայտնվեն[115], հայտնելով, որ Sony ընկերության հետ ունեցած անթույլատրելի պայմանագիրը միևնույն ժամանակ պատճառ չի հանդիսանա, թե ինչպիսի հերոսներ կարող են և չեն կարող մասնակցել նկարահանումներին։ Բացի դրանից, հարգանքով մոտենալով Sony-ի հետ հարաբերություններին Ֆայգին հայտնեց. «Մենք աշխատում ենք միասին։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչ կցուցադրվի տիտրներում, բայց ֆիլմը հանդիսանում է Marvel Studios-ի ծրագիրը, որը նկարահանում է Sony Pictures-ը։ Համաձայն մեր բանակցություններին, նոր ֆիլմը - «Սոնի»-ի կինոնկարն է։ Էմի Պասկալը նրանց հետ միասին զբաղվում է ֆիլմի պրոդյուսերությամբ, իսկ այդ ամենը գտնվում է «Սոնի» պրոդակշնի ղեկավար Թոմ Ռոտմանի վերահսկողության ներքո։ Մենք հանդիսանում ենք գեղարվեստական պրոդյուսերներ. մենք գտնում ենք դերասանների, ներկայացնում ենք նրանց հանդիսատեսին, մասնակցում ենք ֆիլմի սցենարի ստեղծմանը և պատրասվում ենք նկարահանել ֆիլմ Սարդի մասին»[99]։
Բացի դրանից, ապրիլին Sony ընկերությունը ներկայացրեց Սարդ-Մարդու մասին ֆիլմի նոր անվանումը և պաշտոնական լոգոտիպը։ Ֆիլմը ստացավ «Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» անվանումը[45][116]։ «Վերադարձ տուն» ենթավերնագրի կիրառման մասին Sony Pictures ընկերության ներկայացուցիչ Թոմաս Ռոտմանը հայտնեց, որ այդ «հղում է դեպի միջնակարգ դպրոց», ինչպես նաև հղում է «Սարդ-Մարդու վերադարձը դեպի Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերք»[116]։ Մայքլ Կիթոնը բանակցությունների մեջ է մտել, որպեսզի մարմնավորի չար հերոսի դերը[51], այն ժամանակ, երբ Թոնի Ռևոլորին և Լաուրա Հերրիերը լրացրեցին դերասանական կազմի շարքերը[58][59]։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ Ռոբերտ Դաունի-կրտսերը ֆիլմում կհայտնվի և կրկին կմարմնավորի Երկաթե մարդու կերպարը[67][117]։ 2016 թվականի մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Marvel-ի հետ բանակցությունները հաջող են անցել և Կիթոնը կստանձնի իր դերը[52]։ Հունիսին հայտարարվեց, որ Մայքլ Բարբիերին կխաղա Պարկերի ընկերոջ դերը, իսկ Կենեթ Չոին դպրոցի տնօրենի դերը, որտեղ սովորել է Փիթերը[76], այն ժամանակ երբ Դոնալդ Գլովերը[71] և Մարտին Ստարրը[77] ստացել են անհայտ դերեր։ Այդ ամսում Լոգան Մարշալ-Գրինը բանակցությունների մեջ մտավ, որպեսզի խաղա ֆիլմում երկրորդ հակահերոսի դերը, Կիթոնի հետ միասին[73][81]։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունիսի 20-ից[107] Pinewood Atlanta Studios-ում[118], Ֆեյեթում, Ջորջիայի շրջանում, «Լետո Ջորջի!» աշխատանքային անվանմամբ[119]։ Ատլանտայում նկարահանումների ժամանակ Հոլլանդը ասաց, որ. «շատ թանկ կլինի, եթե Նյու Յորքում կառուցենք դեկորացիաները, որը սերտորեն կապված է գլխավոր հերոսի հետ»[120]։ Բուկեմ Վուդբայնը մարմնավորում է ֆիլմի հակահերոսի դերը[61]։ Ջեյկոբ Բատալոնը խաղում է Փիթերի լավագույն ընկերոջ Նեդ Լիդսի դերը։ Թայն Դեյլին և Մայքլ Մենդոն ֆիլմում ստացել են տարբեր դերեր։ Ջոն Ֆավրոն կրկին վերադարձել է Հեփփի Հոգան դերին։
2016 թվականի նոյեմբերին Ֆայգին հայտնեց, որ Մայքլ Կիթոնը կկատարի Անգղի դերը[121]։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ դերը կմարմնավորի Էդրիանա Թումսան[122], այն ժամանակ երբ Բուկեմ Վուբայնը կխաղա Շոկերի դերը[62]։
2016 թվականի նոյեմբերի սկզբին «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի երաժշտության մեծ հաջողություններից ելնելով, Ֆայգին պատահաբար բարձրաձայնեց, որ Մայքլ Ջակկինոն կգրի «Վերադարձ տուն» ֆիլմի երաժշտությունը, ով և գրել էր «Բժիշկ Սթրենջ»-ի երաժշտությունը։ Ավելի ուշ հենց Ջակկինոն հաստատեց այդ[123]։
«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմը կթողարկվի Հյուսային Ամերիկայում 2017 թվականի հուլիսի 7-ին[112] 3D, IMAX և IMAX 3D ձևաչափերով[113]։ Ավելի վաղ պրեմիերայի օրը հետաձգվեց և նշանակվեց 2017 թվականի հուլիսի 28-ին[112]։
Ուոթսը, Հոլլանդը, Բատալոնը, Հերրիերը, Ռևոլորին և Զենդեյան 2016 թվականին այցելեցին San Diego Comic-Con, որտեղ ներկայացրեցրին ֆիլմից բացառիկ կադրեր[53][124]։ Comic Con Experience 2016-ում ներկայացվեց ֆիլմի վահանակը[125]։ 2017 թվականի հունիսի 20-ին նախատեսվում է թողարկել Spider-Man: Homecoming Prelude ֆիլմի կոմիքս-նախաբանը, կազմված երկու թողարկումներից[126]։ Առաջին թրեյլերը ներկայացվեց 2016 թվականի դեկտեմբերի 8-ին Jimmy Kimmel Live!-ի ուղիղ եթերում[127]։ Թողարկվել է երկու տեսակի թրեյլեր, որից առաջինը հայտնվել է Jimmy Kimmel Live!-ում, իսկ երկրորդ միջազգային թրեյլերը փոքր-ինչ տարբերվում էր ուրիշ տեսարաններով և երկխոսություններով։ Ֆայգիի խոսքերով, նրանց միջև զգալի տարբերություններ է եղել, որպեսզի «մարդկանց հետաքրքիր լիներ նայել և մեկը, և մյուսը»[122]։ 2017 թվականի մարտի 28-ին, ֆիլմի երկրորդ թրեյլերը իր դեբյուտը նշեց CinemaCon 2017 փառատոնի շրջանակներում[128]։ 2017 թվականի մայիսի վերջին Sony և Marvel ընկերությունները թողարկեցին ֆիլմի միջազգային և վերջնական թրեյլերը[129][130]։
2016 թվականի հունիսին Ռոթմանը հայտնեց, որ Sony և Marvel ընկերությունները նախատեսում են թողարկել Սարդ-Մարդու մասին ֆիլմի շարունակությունը[131]։ 2016 թվականի դեկտեմբերին, «Վերադարձ տուն» ֆիլմի առաջին թրեյլերի հաջող թողարկումից հետո, Sony-ն հայտնեց ֆիլմի շարունակության վրա աշխատանքների մասին, որի պրեմիերան նախատեսվում է նշանակել 2019 թվականի հուլիսի 5-ին[132]։ Ֆայգին հայտնեց, որ նրանք Marvel-ի հետ մի քանի մտահղացումներ ունեն ֆիլմի սերիանների հետագա աշխատանքների վերաբերյալ, որը կհիշեցնի Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքին, այսինքն յուրաքանչյուր ֆիլմի սյուժեն կընդգրկի նոր «ուսումնական տարի», ավելացնելով «Դա կլինի մի տեսակ, Փիթերի արկածային կյանքի նկարագրություն, որտեղ «Հոգվարթս»-ի աշակերտները կվերադառնան ամեն տարի»[133]։»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.