From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Միխայիլովիչ Ռոշալ (ռուս.՝ Леони́д Миха́йлович Роша́ль, ապրիլի 27, 1933, Լիվնի, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մանկաբույժ, վիրաբույժ, հասարակական գործիչ, անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախագահ (2015), անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (2003—2015), Ազգային բժշկական պալատի նախագահ, «Աշխարհի մանկական բժիշկ» (1996)[3]։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Լեոնիդ Ռոշալ ռուս.՝ Леонид Михайлович Рошаль | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Լիվնի, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1970) |
Մասնագիտություն | մանկաբույժ, վիրաբույժ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | first Civic Chamber of the Russian Federation? և second Civic Chamber of the Russian Federation? |
Leonid Roshal Վիքիպահեստում |
Լեոնիդ Ռոշալը ծնվել է 1933 թվականի ապրիլի 27-ին Լիվնի քաղաքում (ներկայիս Օռլովի շրջան)՝ զինվորականի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական հետազոտական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1957 թվականին՝ մանկաբույժի մասնագիտությամբ։ Քանի որ հայրն աշխատանքի բերումով շատ էր տեղից տեղ տեղափոխվում, ընտանիքը նրա հետ ևս հաճախակի էր փոխում բնակության վայրը։
1959-1961 թվականներին սովորել է բժշկական ակադեմիայի մանկական վիրաբուժություն ամբիոնի օրդինատուրայում։ Հետո աշխատել է՝ որպես տեղամասային մանկաբույժ։
1961—1981թվականներին աշխատել է Մոսկվայի շրջանային գիտահետազոտական ինստիտուտի մանկական վիրաբուժության բաժանմունքում, ղեկավարել է Մոսկվայի շրջանի նորածնային վիրաբուժության կենտրոնը[4]։
1964 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը՝ «Երեխաների աղիների սուր ինվագինացիա», իսկ 1970 թվականին՝ դոկտորական թեզը՝ «Երեխաների թոքերի միակողմանի վիրահատությունների հետագա արդյունքները»։
1970 թվականից մինչ այժմ հանդիսանում է Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության արտահաստիքային մանկական պնևմոլոգը։
1981 թվականին դարձել է Վելտիշևի անվան գիտահետազոտական ինստիտուտի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության բաժնի վարիչը։ 1982 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
2003-2015 թվականներին՝ Մոսկվայի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 2015 թվականից՝ մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ։
1988 թվականին Հայաստանում մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժված երեխաների փրկությանը[5]։ 1990 թվականին Ռոշալը դարձել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային կոմիտեի նախագահ։ Այդ կոմիտեի կազմի մեջ էին մտնում հայտնի բժիշկներ՝ ամբողջ աշխարհից։ 1992 թվականին նա գլխավորել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամը, որի ստեղծման նպատակը անհետաձգելի օգնություն ցույց տվող միջազգային բժշկական անձնակազմի սննդի, նրանց տեղափոխության հարցը լուծելն ու անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելն էր։
Բացի այդ, օգնել է այն երեխաներին, որոնք տուժել էին Ռումինիայում տեղի ունեցած հեղափոխությունից, 1991 թվականի Իրաքի, Յուգոսլավիայի, Չեչնիայի պատերազմից, ինչպես նաև Ճապոնիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի՝ (1998), Թուրքիայի՝ (1999) և Հնդկաստանի՝ (2001) երկրաշարժի ժամանակ։
2002 թվականին Դուբրովկայի ահաբեկչության ժամանակ բանակցություններ է վարել ահաբեկիչների հետ (2002), նրա շնորհիվ թատրոնի շենքից դուրս են բերվել ութ երեխա, իսկ գերիներին փոխանցվել են ջուր և դեղորայք[6]։
Բանակցություններ է վարել նաև Բեսլանի ահաբեկիչների հետ, որոնք զավթել էին № 1 դպրոցը՝ 2004 թվականի սեպտեմբերին[7][8]։
[[Պատկեր: Владимир Путин в НИИ неотложной детской хирургии и травматологии 01.jpg|մինի|290px|{{center|Վելտիշևի անվան մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտում Վլադիմիր Պուտինի հետ]]
2011 թվականի ապրիլին Լեոնիդ Ռոշալը մեծ զեկույցով ելույթ է ունեցել բժիշկների առաջին համառուսաստանյան գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նշել է, որ Ռուսաստանում քիչ են առողջապահական կազմակերպությունները[9]։ ՌԴ առողջապահության նախարարությանն ուղղված այս քննադատությունը աջակցություն է ստացել վարչապետ Վ․Վ․ Պուտինի կողմից։ Զեկույցը հասարակական մեծ հնչեղություն է ստացել[10] և առողջապահության նախարարության սուր բացասական վերաբերմունքին է արժանացել[11]։ 2011 թվականին տեղի ունեցած առողջապահության նախարարության մոդերնիզացիայի նիստին, որը նվիրված էր մանկական առողջապահությանը և որին մասնակցել են նախագահ Դ․ Մեդվեդևը և առողջապահության նախարար Տ․ Գոլիկովան, Ռոշալը չի հրավիրվել[12]։
Ռոշալի զեկույցից հետո որոշ փոփոխություններ են կատարվել, այսպես․ Վ․ Պուտինը խոստացել է բարձրացնել բժիշկների և ուսանողների թոշակները՝ 2600-ից 6000 ռուբլի, կառավարության ծրագրով անցում է կատարվում բնակչությանը բժշկական անձնակազմով ապահովելու նախկին նորմերին, ինչն ավելացնում է բժիշկների թիվը գյուղերում[13]։
2011 թվականի ամռանը Ռոշալը հակադիր կարծիք հայտնեց առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությանը՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման» օրենքի արագ ընդունման կապակցությամբ[14]։
2015 թվականին օգնել է Նեպալի երկրաշարժից տուժածներին։
2016 թվականից «Մանկական վիրաբուժություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է։
Ամուսնալուծվել է առաջին ումուսնությունից հետո։
Երկրորդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Սերգեյը, որը հետագայում գործարար է դարձել։ Սակայն հետո ամուսինները բաժանվել են։ Ունեցել են թոռ՝ Եվգենիա։
Հետագայում Ռոշալը երրորդ անգամ է ամուսնացել։
Ռոշալը հանդես է եկել ընդդեմ Չեչենական պատերազմի և Միխայել Խոդորկովսկու ձերբակալման։
«Բոլորը գիտեն, որ բժիշկ Ռոշալը բացարձակ դեմ է վճարովի բժշկությանը» - (Վ․ Պուտին, 2011թ դեկտեմբեր)[15]։
|
2015 թվականի հունվարի 15-ին բժշկելով 15-ամյա տղային՝ Վանյա Բորոնովին՝ Լեոնիդ Ռոշալը հանդես է եկել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը դադարեցնելու կոչով[16] որը տուժել էր Դոնբասի գնդակոծության արդյունքում։
«Հրավիրում եմ Պորոշենկոյին, Օբամային, Մերկելինին, Օլանդին, Պուտինին և այլոց՝ հանդիպում կազմակերպել մեր կլինիկայում՝ Վանյայի մահճակալի մոտ։ Մենք բոլոր պայմանները կստեղծենք», հայտնել է նա Twitter-ում։ «Իսկ եթե Ձեր երեխայի հետ այդպես վարվեին, կտրեին ոտքերը, ձեռքը, կուրացնեին։ Անհրաժեշտ է արագորեն և առանց պայմանների դադարեցնել սպանդը - [17]։ |
2013 թվականին Լեոնիդ Ռոշալը մամուլի ասուլիսի ժամանակ «Մետրո» թերթի թղթակցին ասել է, որ ատում է հոմոսեքսուալներին և այն ամենն, ինչն ուղղորդված է դրան[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.