From Wikipedia, the free encyclopedia
X, նախկինում հայտնի էր որպես Թվիթթեր (անգլ.՝ Twitter, բառացի թարգմանությունը՝ Ծլվլիչ), սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 280 նիշից բաղկացած տեքստային հաղորդագրություններ, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «թվիթեր» (անգլ.՝ tweets ծլվլոցներ)։
Թվիթթեր | |
---|---|
x.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, microblogging?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ, առցանց համայնք, very large online platform? և կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գրանցում | պարտադիր |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | X Corp.? |
Հեղինակ | Ջեք Դորսի[1], Noah Glass?, Բիզ Սթոուն և Էվան Ուիլիամս |
Բացված | մարտի 21, 2006[2] |
Ընթացիկ կարգավիճակ | գործում է |
Եկամուտ | ▲ 168,6 միլիոն․ դոլար (2013)[3] |
X (social network) Վիքիպահեստում |
Թվիթթերը ստեղծվել է 2006 թվականի մարտին Ջեք Դորսիի կողմից և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։ Թվիթթերն արագ տարածվել է ամբողջ աշխարհում։ 2015 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ Թվիթթերն ունեցել է ավելի քան 316 միլիոն ակտիվ օգտագործողներ[4]։ Թվիթթերը երբեմն անվանում են «Համացանցի SMS»[5]:
Թվիթթեր ընկերությունը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ)։ Այսօր այն գրասենյակներ ունի Սան Անտոնիոյում, Տեխասում, Բոստոնում, Մասաչուսեթսում և Նյու Յորքում (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում)։
Թվիթթերի պատմությունը սկսվում է 2006 թվականի մարտին՝ որպես «Odeo» կենտրոնի (Սան Ֆրանցիսկո) գիտահետազոտական նախագիծ։ Սկզբնական շրջանում այն միայն ներքին օգտագործման էր ծառայում։ Ջեք Դորսին մտցրեց SMS ծառայության անհատական օգտագործման միջոցով փոքր խմբի հետ շփվելու հասկացողությունը։ Սկզբնական տարբերակը մտածված էր միայն «Ի՞նչ ես դու հիմա անում» հարցին պատասխանելու հնարավորությամբ։ Դորսին ցանկանում էր ստեղծել մի հարթակ, որը մշտապես թույլ կտար ընկերների հետ կարճ հաղորդագրություններով հաղորդակցվել[6]։ Հաղորդագրությունները թվիթթերում միանգամից հայտնվում են օգտատերի էջում և կարող են հասանելի լինել թվիթթերում գրանցված այլ անձանց, որոնք գրանցված են դրանք ստանալու համար։ Նախագծի կոդային օրիգինալ անվանումը «twttr» էր՝ ոգեշնչված Flickr-ի անվանումով և ամերիկյան կարճ SMS կոդերի հինգնիշյա երկարությամբ։ Նախագծի վրա աշխատանքը սկսվեց կատարվել 2006 թվականի մարտի 21-ին՝ երեկոյան ժամը 8:30, երբ Դորսին հրապարակեց առաջին հաղորդագրությունը՝ «Հենց նոր ստեղծեցի իմ թվիթթերը» («just setting up my twttr»)[7]։ Թվիթթերի առաջին նախատիպը օգտագործվում էր Odeo-ի աշխատակիցների շրջանում, իսկ ամբողջական տարբերակը հրապարակայնորեն ներկայացվեց 2006 թվականի հուլիսի 15-ին[8]։
2006 թվականին Բիզ Սթոունը, Էվան Ուիլյամսը, Դորսին և Odeo ընկերության այլ անդամներ ստեղծում են «Obvious Corporation»-ը և ձեռք բերում Odeo-ի բոլոր ակտիվները՝ այդ թվում և Odeo.com, Twitter.com կայքերը։ Թվիթթերը առանձին կազմակերպության է սկսում պատկանել 2007 թվականի ապրիլից[9]։
Թվիթթերի իսկական հաղթանակը եղավ 2007 թվականին՝ «South by Southwest» փառատոնի ժամանակ։ Այս իրադարձությունից հետո թվիթթերի օգտագործումը 20 000 թվիթից հասավ 60 000-ի[10]։ Սթիվեն Լևին «Newsweek»-ում նշում է՝ «Մարդիկ քննարկման դահլիճներում տեղադրում էին երկու 60 դյույմանի պլազմային վահանակներ միայն թվիթթերի հոսքային հաղորդագրությունների ցուցադրության համար»։ «Հարյուրավոր մարդիկ հետևում էին իրար մշտական թվիթերի միջոցով»[11]։ Փառատոնում արձագանքը շատ դրական էր։ Սոցիալական ծրագրային ապահովման գիտաշխատող Դանա Բոյդը ասել է, որ թվիթթերը «տիրապետող էր» փառատոնում[12]։ Թվիթթերի աշխատակիցները «Web Award» փառատոնի ժամանակ նվեր են ստանում «Մենք կցանկանաինք շնորհակալություն հայտնել ձեզ 140 կամ ավելի քիչ նիշերի սահմանում։ Եվ մենք հենց նոր դա արեցինք» նիշքով[13]։
2010 թվականի սեպտեմբերի 10-ին թվիթթերը սկսում է կայքի վերամշակման աշխատանքները՝ այդ թվում և թարմացվում տարբերանշանը։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին արտադրվեց կայքի նոր տարբերակը[14], որը թույլ էր տալիս դիտել նկարներ և հոլովակներ հենց կայքում և որը մեծացրեց օգտատերի և թվիթթերի փոխազդեցության շրջանակը՝ դարձնելով այն ավելի արագ, ավելի հեշտ և ավելի գործուն։
2010 թվականի հոկտեմբերի 4-ին Էվան Ուիլյամսը հայտարարեց, որ նա լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Դիկ Կոստոլոն՝ ընկերության գործառական նախկին գլխավոր տնօրենը, զբաղեցրեց Ուլիամսի աթոռը։ Սակայն Ուիլյամսը մնաց ընկերությունում, որ «Լինի միանգամայն կենտրոնացված արտադրական ռազմավարության վրա»։
2011 թվականի ապրիլի 26-ին թվիթթերի միջերեսը սկսեց խրախուսել թուրքերենն ու ռուսերենը։
2011 թվականի դեկտեմբերի 8-ին թողարկվեց համակարգչային տարբերակի նոր միջերեսը և iOS ու անդրոիդ օպերացիոն համակարգեր ունեցող սմարթֆոնների համար նախատեսված տարբերակ՝ «Fly Twitter» անվանմամբ։
2012 թվականին թվիթթերը գնում է համացանցի գովազդային ցանցերից պաշտպանվելու մի ընկերություն՝ «Dasient»[15]։
2013 թվականի փետրվարի 26-ին թողարկվեց Firefox OS ծրագիրը սմարթֆոնների համար[16]։
Սկսած 2014 թվականից սկսվեցին վճարումների նոր համակարգերի փորձարկումները[17]։
2008 թվականի մեկ եռամսյակի ընթացքում տեղադրվել է 100 միլիոն թվիթ։ 2009 թվականին մեկ եռամսյակում տեղադրվել է մոտ 2 միլիարդ, 2010 թվականի առաջին եռամսյակում՝ 4 միլիարդ թվիթ։ 2010 թվականի տվյալներով՝ օրական մոտ 65 միլիոն թվիթ է տեղադրվել, ինչը հավասար է 750 թվիթ/վայրկյանին[18]։ 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ օրական տեղադրվել է մոտ 500 միլիոն թվիթ[19]։
Թվիթթերը ռեկորդներ է սահմանում հայտնի իրադարձությունների ժամանակ։ Օրինակ, 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հունիսի 14-ին տեղի ունեցած Ճապոնիա-Կամերուն խաղի ժամանակ մեկ վայրկյանի ընթացքում գրվել է 2940 թվիթ։ Ռեկորդ սահմանվեց ևս մեկ անգամ, երբ 2010 թվականի հունիսի 17-ին NBA-ում Լոս Անջելեսի Լեյքերսի հաղթանակից հետո գրվեց 3085 թվիթ մեկ վայրկյանում[20]։ 2009 թվականի հունիսի 25-ին, երբ մահացավ ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը, օգտատերերը «Michael Jackson» արտահայտություն պարունակող կարգավիճակներ դրեցին 100 000 թվիթ/ժամ արագությամբ։
Ըստ 2011 համակարգի վարչակազմի՝ 2011 թվականի սեպտեմբերին հրապարակված տվյալների՝ թվիթթերում գրանցված օգտատերերի թիվն անցնում է 200 միլիոն մարդուց։ Հունվարին ամենամսյա այցելուների թիվն անցնում է 250 միլիոնը, իսկ սեպտեմբերին՝ 400 միլիոնը, ընդ որում, գրանցված 100 միլիոն օգտատերեր մտնում են համակարգ ամսում գոնե մեկ անգամ[21]։
Ըստ Alexa Internet-ի տվյալների՝ թվիթթերը համարվում է ամբողջ աշխարհի 10 ամենաայցելվող կայքերից մեկը։ Տարբեր հետազոտություններում օգտատերերի ամենօրյա ցուցանիշը տարբեր է այն պատճառով, որ թվիթթերը չի հրապարակել ակտիվ հաշիվների քանակը։ 2009 թվականի փետրվարին Compete.com կայքը թվիթթերն առանձնացրեց որպես ամենաօգտագործվող երրորդ ցանց, որն ունի 6 միլիոն եզակի և 55 միլիոն ամենամսյա այցելու։
2009 թվականի մարտին Nielsen.com աղբյուրը անվանում է թվիթթերին «Ամենաարագ աճող կայք»։ Թվիթթերն ամեն տարի աճում է 1382 %-ով՝ ավելանալով 475 հազարից (2008) մինչև 7 միլիոն (2009) հազվադեպ այցելուներով (դրան հետևում է Zimbio-ն՝ 240% և Ֆեյսբուքը՝ 228% աճի ցուցանիշերով)։ Սակայն թվիթթերի օգտատերերի միայն 40%-ն է շարունակում մշտապես օգտագործել թվիթթերը գրանցվելուց հետո։
Շուկայագիտական հետազոտություններ կատարող «Plear Analytics» ընկերությունը հետազոտել է 2000 թվիթ (տեղեկատվություն, որը ստացվում է ԱՄՆ-ից անգլերենով) 2 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ երեկոյան 5:00-ը (2009 թվականի օգոստոսի ընթացքում) և բաժանել է այն 6 կատեգորիաների[22]՝ Շուկայագիտական հետազոտություններ կատարող «Plear Analytics» ընկերությունը հետազոտել է 2000 թվիթ (տեղեկատվություն, որը ստացվում է ԱՄՆ-ից անգլերենով) 2 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ երեկոյան 5:00-ը (2009 թվականի օգոստոսի ընթացքում) և բաժանել է այն 6 կատեգորիաների՝
Սոցիալական ծրագրային ապահովվածության գիտաշխատող Դանա Բոյդը պատասխանել է Analytics-ի հետազոտությանը՝ պնդելով, ու այն, որ հետազոտողները անվանել են «Աշխարհիկ խոսակցություն», լավ կլիներ բնութագրել «սոցիալական հոտազոտություն» և/կամ «շրջակա միջավայրի իրազեկություն», երբ մարդ ուզում է իմանալ, թե ինչ են այլ մարդիկ մտածում, անում կամ զգում՝ նույնիսկ նրանց ամենևին չճանաչելով[23]։
Թվիթթերը ստացել է Վենչուրյան կապիտալի ավելի քան 57 միլիոն դոլար, չնայած ստույգ թվերը հանրության հայտնի չեն։ Ֆինանսավորման առաջին փուլում (թեև գործարքի գումարը չի հրապարակվում) ընկերությունը ստացել է 1-5 միլիոն․ դոլար[24]։ Երկրորդ փուլում՝ 2008 թվականին ստացել է 22 միլիոն․ դոլար[25], իսկ երրորդ փուլում 35 միլիոն․ դոլար Institutional Venture Partners և Benchmark Capital ընկերություններից, այդ թվում և անորոշ գումարներ այլ ներդրողներից, ինչպիսին են Union Square Ventures, Spark Capital և Insight Venture Partners[24]:
Թվիթթերը հենվում է Union Square Ventures, Digital Garage, Spark Capital, և Bezos Expeditions ընկերությունների վրա[26]։ 2011 թվականի դեկտեմբերին սաուդյան արքայազն Էլվալիդ բեն Թալադը Թվիթթեր է ներդրել 300 միլիոն․ դոլար՝ ամբողջ ընկերությունը գնահատելով 8.4 մլրդ․ դոլար[27]։ 2010 թվականի ապրիլի 13-ին Թվիթթերը հայտարարեց Google AdWords մոդելի վճարային գովազդային ծառայություններ սկսելու մասին։ Այնուհետև ապրիլի 13-ին Թվիթթերը հրապարակեց, որ արդեն ստորագրվել են պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ, որոնց թվում են Sony Pictures, Red Bull, Best Buy, Ստարբաքս ընկերությունները։
Եկամտային ռեսուրսների որոշ տվյալներ հրապարակվել են TechCrunch ամսագրում՝ Croll Hacker ցանցահենի տեղեկությունների հիման վրա։ Այդ տվյալների համաձայն՝ նախագծի եկամուտը կազմում է 400 000 դոլար 2009 թվականի առաջին եռամսյակում և 4 միլիոն․ դոլար չորրորդ եռամսյակում։ Մինչև 2013 թվականը կանխատեսումները հետևյալն են՝ 1,54 մլրդ․ դոլար եկամուտ, 111 միլիոն․ դոլար մաքուր շահույթ և 1 մլրդ․ օգտատեր։ Չկան հստակ տվյալներ այն մասին, թե որ ճանապարհով է Թվիթթերը հասնելու այդ թվերին[28]։ Ի պատասխան այս հրապարակման՝ Թվիթթերի հիմնադիրներից Բիզ Սթոունն իր միկրոբլոգում հայտարարել է ցանցահենի նկատմամբ հնարավոր հայցի մասին[29]։
«Forbes» ամսագրի տվյալներով՝ 2013 թվականի երրորդ եռամսյակում Թվիթթերի եկամուտը կազմել է 168,6 միլիոն․ դոլար[30]։
Այն բառը, արտահայտությունը կամ թեման, որ նշվում է ավելի մեծ քանակով, քան այլ նիշքեր, կոչվում է «Արդիական թեմա»։ Արդիական թեմաները հայտնի դարձան կա՛մ օգտատերերի մեծ ջանքերի, կա՛մ մարդկանց կատուկ թեմաների շուրջ խոսելու իրադարձության շնորհիվ[31]։ Այս թեմաները օգնում են թվիթթերին և նրա օգտատերերին հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում[32]։
Արդիական թեմաները երբեմն որոշ հայտնի մարդկանց, մշակութային իրադարձությունների, երաժիշտների (ինչպիսիք են Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, One Direction-ը, «Մթնշաղը» ֆիլմը, «Հարի Փոթեր» նովելաշարը և այլն) երիտասարդ երկրպագուների համաձայնեցված ջանքերի արդյունքն են[33]։
2010 թվականի մարտի 30-ին թվիթթերը հայտարարում է, որ արդիական թեմաները կերևան թվիթթերի գլխավոր էջում[34]։
Ի սկզբանե Թվիթթերի ծառայությունը կառուցված էր Ruby on Rails-ի վրա։ Հետագայում տեխնոլոգիաների ցանկը ընդլայնվեց՝ ներառելով Scala-ն[35])։ Տեխնոլոգիաների հեղինակ Սթիվեն Ջոնսոնը նկարագրում է[36] Թվիթթերի հիմնական մեխանիզմը՝ որպես «չափազանց պարզ աշխատող»․
Թվիթթերը երբեմն համեմատվում է Internet Relay Chat (IRC) վեբ-հաճախորդի հետ[37]։
Օգտատերերը հեշթեգների միջոցով կարող են խմբավորել գրառումներն ըստ տեսակի կամ թեմայի։ Հեշթեգը բառ/տերմին է, որը սկսվում # սիմվոլով[38]։
Օգտագործողների շրջանում հեշթեգերի հայտնի դառնալը համընկնում է Twitter–ի ի հայտ գալու և հայտնի դառնալու հետ։ Սա ոգեշնչում է Քրիս Մեսինին (ում այժմ անվանում են «հեշթեգերի հայր»), և նա միկրոբլոգային համակարգում որոշում է ներդնել հեշթեգերի աջակցությունը։ Նրա առաջարկն այն էր, որ օգտագործողները իրենց հաղորդագրություններում՝ «թվիթերում», նշեն հեշթեգեր, որով էլ կմիավորեն իրենց հաղորդագրությունը նմանատիպ այլ հաղորդագրությունների հետ[39]։ Նա 2007 թվականի օգոստոսի 23-ին գրառում է կատարում, որում ասում է. «Ի՞նչ կարծիքի եք խմբերի համար # (վանդականիշ) նշանը օգտագործելու մասին»[40]։ Մեսինի թվիթը և հետագա քննարկումները ամրացնում են հեշթեգի դիրքերը «Twitter-ի աշխարհում», համեմատելով # նշանը բոլորին հայտնի @ նշանի հետ։
Բացի այդ՝ մասնակցի անունից առաջ դրված «d» տառը թույլ է տալիս ուղարկել անձնական հաղորդագրություններ, իսկ մասնակցի անունից առաջ դրված @ նշանը՝ պատասխանել կամ հիշատակել այլ մասնակիցներին[41]։
2009 թվականի վերջում ավելացվում է «Թվիթթերի ցանկեր» ֆունկցիան, որն օգտատերերին թույլ է տալիս հետևել (ինչպես նաև նշել և պատասխանել) հեղինակների որոշակի խմբերի[42][43]։
Ի սկզբանե թվիթթերյան գրառումները, SMS-հաղորդագրությունների նիշերի սկզբունքով սահմանափակվում էին 140 նիշով։ Այս ձևաչափը պահանջեց օգտագործել URL կրճատման ծառայություններ, ինչպիսիք են bit.ly, goo.gl, hsu.su и tr.im, և հոսթինգի ծառայություններ, ինչպիսիք են Twitpic, Mobypicture կամ Yfrog՝ մուլտիմեդիա բովանդակություն տեղադրելու համար։ Թվիթերն օգտագործում է t.co սեփական կրճատման ծառայությունը՝ իր կայքում հայտնված ցանկացած գրառում ավտոմատաբար կրճատելու համար[44]։
Թվիթթերը հաճախ օգտագործվում է ինչպես անձնական, այնպես էլ հասարակական նշանակության լուրերի փոխանակման համար․
Թվիթթերը հեռախոսային հավելվածներ ունի iPhone, iPad, Android, Windows Phone, BlackBerry, Firefox OS և Nokia S40-ի համար[47]։ Կա նաև հեռախոսային սարքավորումների համար ծառայություն, SMS և MMS ծառայություններ։ Թվիթթերը սահմանափակում է ծրագրի երրորդական օգտագործումը՝ իրականացնելով 100,000 օգտատերերի սահմանափակում[48]։ 2015 թվականի դրությամբ՝ Թվիթթերի օգտագործման շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում հեռախոսային հավելվածներին[19]։
Թվիթթերի հաղորդագրությունները հրապարակային են, սակայն օգտատերերը նաև կարող են ուղարկել անձնական հաղորդագրություններ[49]։ Թվիթթերը հավաքում է անձամբ ճանաչելի տեղեկատվություն իր օգտվողների համար և կիսում այն երրորդ անձանց հետ[50]։
Անվտանգության խոցելիությունը վերացվեց 2007 թվականի ապրիլի 7-ին։ Դրանից հետո թվիթթերն օգտագործում է հեռախոսահամար՝ հասցեատիրոջը SMS հաղորդագրություններ փոխանցելու նպատակով։ Այս հայտնությունից մի քանի շաբաթ հետո թվիթթերը ներկայացրեց անձնական նույնականացման համարը (PIN), որպեսզի օգտվողները կարողանային հսկել իրենց հաշիվները[51]։
2009 թվականի հունվարի 5-ին թվիթթերյան 33 բարձրակարգ հաշիվներ հարձակման ենթարկվեցին։ Հրապարակվեցին կեղծ թվիթներ՝ այդ թվում և սեռական և թմրամիջոցների հետ կապված[52]։
2009 թվականի հունիսի 11-ից թվիթթերն օգտագործում է «Ստուգված հաշիվներ» ծառայությունը, որը թույլ է տալիս հայտնի մարդկանց տեղեկացնել իրենց հաշվի անունը։ Այս հաշիվների հիմնական էջերում ցուցադրվում է կրծքանշան՝ նշելով նրանց կարգավիճակը։
Ի պատասխան թվիթթերի անվտանգության բազմաթիվ խախտումների՝ ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը մեղադրանք է ներկայացնում այն ծառայությանը, որ հաստատվել էր 2010 թվականի հունիսի 24-ին։ Թվիթթերը մի շարք քայլեր է ձեռնարկում ապահովելու օգտատերերի անձնական տվյալները՝ այդ թվում և «համապարփակ տեղեկատվական անվտանգության» ծրագիրը[53]։
2012 թվականին հաղորդվում է, որ գոյուտյուն ունի թվիթթերի հետևորդների կեղծ շուկա, որ օգտագործվում է քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հայտնիությունը բարձրացնելու համար։ Կեղծ հետևորդների սև շուկան հայտնի էր որպես բոտ։ 2014 թվականի հունիսին պարզվեց, որ այդպիսի բոտերի կողմից ստեղծված կեղծ հետևորդների 46,8%-ը Բարաք Օբամայինը, 35,1%-ը՝ ԱՄՆ-ի սենատոր Դեբբի Վասսերման Շուլցինը, իսկ 23,6%-ը՝ Ջոն Մակքեյնինն էին։ One կայքը առաջարկում էր 1000 կեղծ հետևորդներ 20$-ի դիմաց[54]։
2013 թվականին թվիթթերը հայտարարեց, որ մտադիր է արգելափակել կայքի չարաշահումները։
2014 թվիթթերը հայտարարեց, որ որոշ դեպքերում կարող են նկարներ ջնջվել մարդկանց մահվանից հետո, եթե հայտ ուղարկվի ընտանիքի անդամների և լիազորված անձանց կողմից։
The Wall Street Journal-ը նշում է, որ սոցիալական ցանցերի ծառայությունները, ինչպիսիք են Թվիթթերը «կարող են առաջացնել խառը զգացողություններ տեխնոգոլիապես փորձված մարդկանց մոտ, որոնք նախկինում դրանց կողմնակիցներն են եղել»։
Թվիթթերի երկրպագուներն էլ նշում են, որ վերջինս հիանալի միջոց է զբաղված ընկերների հետ կապ պահպանելու համար[55]։
Շատ մարդկանց համար իրենց գործունեությունը բավականին մանրամասնորեն նկարագրելը աբսուրդ է[56]։ - Քլայվ Թոմսոն |
The Daily Show հաղորդաշարի 2009 թվականի փետրվարի 26-ի հաղորդման հյուր Բրայմ Ուիլյամսը ասել է, որ երբեք չի օգտվի Թվիթթերից, որովհետև չի անում այնպիսի բաներ, որոնք կարելի կլիներ հրապարակել թվիթերի ֆորմատով[57]։ Մեկ այլ թողարկման ժամանակ՝ հաղորդավոր Ջոն Ստյուարտը իր վրդովմունքն է հայտնել այն կոնգրեսականների նկատմամբ, ովքեր 2009 թվականի փետրվարի 24-ին Բարաք Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված ելույթի ժամանակ Թվիթթերում գրառումներ էին անում և ամենևին չէին լսում ելույթը։
2014 թվականի մարտի 21-ին թուրքական կառավարությունը երկրում արգելափակեց Թվիթթերը[58]՝ այն համարելով հակակառավարական գործողություններ կազմակերպելու գործիքներից մեկը։ Իր հերթին, այս գործողությունները հանգեցրին Եվրամիության ներկայացուցիչների քննադատությունների[59]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.