From Wikipedia, the free encyclopedia
Թումանյան, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2]։ Սահմանակցում է արևելքում Տավուշի մարզի հետ, հյուսիսում՝ Ալավերդի, հարավում՝ Փամբակ, իսկ արևմուտքում Գյուլագարակ համայնքի հետ։
Համայնքի վարչական կենտրոն Թումանյան քաղաքի համայնապատկեր | |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր |
Վարչկենտրոն | Թումանյան քաղաք |
Համայնքապետ | Սուրեն Վաչագանի Թումանյան[1] (23․12․2021 թ․-ից) |
tumanyancity.am |
Թումանյան համայնքը կազմված է 10 բնակավայրից՝ Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղերից և Թումանյան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021թ-ի դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում Լոռվա մարզի Թումանյան համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամներից, որոնցից 8-ը «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ 7-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Հանրապետություն խմբակցությունից Սուրեն Թումանյանն է։
2015 թվականի դրությամբ Թումանյան քաղաքն ունեցել է 1600 բնակիչ[3]։ Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Աթան գյուղի բնակչությունը կազմել է 281[4], Ահնիձորում՝ 218[4], Դսեղում՝ 2137[4], Լորուտում՝ 843[4], Մարցում՝ 496[4], Շամուտում՝ 257[4], Չկալովում՝ 144[4], Քարինջում՝ 643 մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.