Թյուբինգենի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Թյուբինգենի համալսարան, պաշտոնապես՝ Էբերհարդի և Կառլի համալսարան (գերմ.՝ Eberhard Karls Universität Tübingen), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի Թյուբինհեն քաղաքում։ Բժշկության, բնական և հասարակական գիտությունների ոլորտում մեծ ճանաչում ունեցող ամենահին համալսարաններից մեկն է Գերմանիայում։ Հայտնի է ազատամիտ քրիստոնեական աստվածաբանության մեջ ունեցած մեծ ներդրումով։ Հիմնվել է 1477 թվականին Վյուրտեմբերգի կոմս Էբերհարդ Մորուքավորի նախաձեռնությամբ և նրա դաստիարակ ու խորհրդատու, գիտնական-մարդասեր Յոհան Նաուկլերի ջանքերով։
Թյուբինհենը Մարբուրգի, Գյոթինգենի, Ֆրայբուրգի և Հայդելբերգի հետ միասին մտնում է Գերմանիայի «համալսարանական քաղաքների» հնգյակի մեջ։ Շրջանավարտների մեջ շատ են հատկապես քիմիայի և բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրները։
Թյուբինգենի համալսարանական հիվանդանոց
Յոհան Հենրիխ Ֆերդինանդ ֆոն Աութենրիթը 1905 թվականին Թյուբինհենի համալսարանին կից բացել է հոգեբուժարան։ Այն հայտնի է դարձել նրանով, որ 1806-1807 թվականներին այնտեղ է բուժվել Ֆրիդրիխ Հյոլդերլինը։
Ներկայում համալսարանական հիվանդանոցը (գերմ.՝ Universitätsklinikum Tübingen) Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկն է։ Բուժաշխատողների թիվը կազմում է 900 մարդ[16]։
Ներկայումս հոգեբուժության և հոգեթերապիայի ամբիոնների բժշկական ֆակուլտետները ունեն համալսարանական հոգեբուժական կլինիկաներ։ Կառուցվել են նոր շենքեր, այժմ կան Անչափահասների հոգեբուժության ֆակուլտետի շենք, «Ուայլդերմութշտրասսե» ցերեկային ստացիոնար (գերմ.՝ Wildermuthstrasse), Հոգեբուժության ինստիտուտի ամբուլատոր հիվանդների կլինիկայի շենք («PIA») և Ծերերի օրական ստացիոնար, որը ևս համարվում է այս բժշկական կոմպլեքսի մասը[17]։
Ֆակուլտետներ
- ավետարանական աստվածաբանության,
- կաթոլիկ աստվածաբանության,
- մաթեմատիկայի և բնական գիտությունների,
- տնտեսագիտության և սոցիալական գիտությունների,
- բժշկական,
- փիլիսոփայական,
- իրավաբանական
Հայտնի շրջանավարտներ
Ցանկ
- Էրիխ Ադիկե (1866-1928), գերմանացի փիլիսոփա և մանկավարժ
- Ալոիս Ալցհայմեր (1864-1915), գերմանացի հոգեբույժ և նյարդաբույժ
- Վալտեր Ամելունգ (1865-1927), հին արվեստի գերմանացի պատմաբան
- Յուլիուս Բանզեն (1830-1881), գերմանացի փիլիսոփա և գեղաբան
- Կառլ Բարթ (1886-1968), շվեյցարացի կալվինիստական աստվածաբան, այսպես կոչված դիալեկտիկական աստվածաբանության հիմնադիրներից մեկը
- Գյունտեր Բլոբել (1936), կենսաբան, բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիր (1999)
- Դիտրիխ Բոնհյոֆեր (1906-1945), գերմանացի լյութերական պաստոր, հականացիստական դավադրության մասնակից
- Էրնստ Բյուհներ (1850-1925), գերմանացի քիմիկոս, արդյունաբերող, գյուտարար
- Ռիհարդ Վիլհելմ (1873-1930), գերմանացի չինագետ, լայն պրոֆիլով արևելագետ, քարոզիչ
- Գուստավ Ադոլֆ Բիլֆինգեր (1840-1914), գերմանացի պատմագետ և մանկավարժ
- Վիլհելմ Հաուֆ (1802-1827), գերմանացի գրող և նովելիստ
- Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել (1770-1831), գերմանացի փիլիսոփա, դասական և ռոմանտիզմի փիլիսոփայության հիմնադիրներից մեկը
- Հանս Վիլհելմ Հեյգեր (1882-1945), գերմանացի ֆիզիկոս, ալֆա-մասնիկների դետեկտորի և այլ իոնացնող ճառագայթների առաջին ստեղծողներից
- Վալտեր Հերլախ (1889-1979), գերմանացի ֆիզիկոս, Շտեռն-Գեռլախի փորձի համահեղինակներից մեկը
- Յոզեֆ Հերտներ (1732-1791), գերմանացի բուսաբան և բժիշկ
- Յոհան Ֆրիդրիխ Հմելին (1748-1804), գերմանացի բժիշկ, բուսաբան և քիմիկոս
- Լյուդվիգ ֆոն Հոլտեր (1823-1876), Վյուրթմբերգի ազգային լուսավորության նախագահ
- Յոհան Կարիոն (1499-1537 (1538?)), գերմանացի պատմաբան, մաթեմատիկոս և աստղագետ
- Յոհան Կեպլեր (1571-1630), գերմանացի մաթեմանտիկոս, աստղագետ, օպտիկ և աստղագուշակ
- Հանս Քյունգ (1928), շվեյցարացի աստվածաբան, կաթոլիկ լուսավորիչ և գրող
- Ֆիլիպ Մելանհթոն (1497-1560), գերմանացի մարդասեր, աստվածաբան և ուսուցիչ, ավետարանական բարենորոգիչ, լյութերական աստվածաբանության դասակարգող, Լյութերի գործակից
- Էդուարդ Մյորիկե (1804-1875), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
- Սեբաստիան Մյունսթեր (1489-1552), գերմանացի քարտեզագիր, տիեզերագիր և եբրայագետ
- Ֆրիդրիխ Թենբրուկ (1919-1994), գերմանացի սոցիոլոգ
- Մարտին Հաուգ (1827-1876), արևելագետ ավեստաբան
- Մաքս Հիրշ (1832-1905), գերմանացի տնտեսագետ
- Էրնստ ֆոն Ցելլեր (1830-1902), գերմանացի կենդանաբան և հոգեբույժ
- Գուստավ Ֆրիդրիխ ֆոն Հեչ (1788-1864), դանիացի քանդակագործ, նկարիչ
- Յոհան Քրիստոֆ Շվաբ (1743-1821), գերմանացի գրականագետ և փիլիսոփա
- Ֆրիդրիխ Շելինգ (1775-1854), գերմանացի փիլիսոփա
- Քրիստիան Ֆրիդրիխ Շյոնբեյն (1799-1868), գերմանացի քիմիկոս
- Դավիդ Ֆրիդրիխ Շտրաուս (1808-1874), գերմանացի փիլիսոփա, պատմագետ, աստվածաբան, հրապարակախոս
Հայտնի պրոֆեսորներ
Ցանկ
- Գաբրիել Բիլ (մինչև 1410-1495), գերմանացի աստվածաբան և փիլիսոփա-սխոլաստիկ
- Վիկտոր ֆոն Բրունս (1812-1883), գերմանացի բժիշկ
- Յոզեֆ Հերտներ (1732-1791), բուսաբան և բժիշկ
- Լեոպոլդ Ավգուստ Վարնկյոնինգ՝ իրավաբան, պատմաբան
- Յոհան Ֆրիդրիխ Հմելին՝ բժիշկ, բուսաբան և քիմիկոս
- Մաքսիմիլան Դունկեր՝ անտիկ աշխարհի պատմագետ
- Էրնստ Յիտտինգ՝ հին հունական լեզվի և Հին Միջերկրածովյան մեռած լեզուների հետազոտող
- Ռուդոլֆ Զեյերլեն՝ աստվածաբան
- Գուբերդ ֆոն Լուշկա (1820-1875), կազմախոս
- Անտոն Օբերբեկ (1846-1900), ֆիզիկոս
- Յոզեֆ Ռացտինգեր (Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI) (1927), դոգմատիկայի և դավանաբանության պատմության ամբիոնի պրոֆեսոր (1966-1969 թթ․)
- Անտոնիո Տովար՝ բասկերի, հին իսպանական և հնդկական լեզուների հետազոտող
- Ռոբերտ Վեյքֆիլդ (մահ․ 1537), անգլիացի լեզվաբան
- Յոհան Ֆալլատի (1809-1855), գերմանացի պատմաբան և վիճակագիր
- Վիլհելմ Լյուդվիգ Հոլանդ (1822-1891), գերմանացի բանասեր
- Ենս Վալտեր (1923), գրող, հրապարակախոս, բանասեր, գրաքննադատ
- Պավել Շանց (1841-1905), գերմանացի աստվածաբան
- Լյուդվիգ Շվաբե, բանասեր և հնագետ
- Օտտո Շինդեվոլֆ, հնէաբան
- Յոհան Շտյոֆլեր, աստղագետ և մաթեմատիկոս
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.