Էքսետեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էքսետեր (անգլ.՝ Exeter), անգլիական Դևոն կոմսության գլխավոր քաղաք, Էքս նավարկելի գետի մոտ։ Բնակչության թիվը՝ 119 600 մարդ (2010)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Էքսետեր | |||
անգլ.՝ Exeter | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կոմսություն | Դևոն | ||
Համայնք | Exeter? | ||
Քաղաքապետ | Ռեյչել Լայոնս | ||
Առաջին հիշատակում | 1974 | ||
Մակերես | 47 կմ² | ||
ԲԾՄ | 7 մետր | ||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
Բնակչություն | 117 773 մարդ (2011) | ||
Խտություն | 2504 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01392 | ||
Փոստային ինդեքս | EX1-6 | ||
Փոստային դասիչ | EX1-EX6 | ||
Պաշտոնական կայք | exeter.gov.uk(անգլ.) | ||
| |||
Առաջ շատ ամուր էր և բաղկացած էր նեղ ու ծուռ փողոցներից, որոնք մինչև հիմա էլ պահպանվելեն քաղաքի հին մասում։ Նոր մասում ավելի լավ փողոցներ են, մեծ հրապարակներ, մեծ և փառահեղ շենքեր։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ մայր տաճարը, որը հիմնվել է դեռ 1050 թվականին։ Տաճարը սկզբում կառուցվել է նորմանական ոճով ( 1112 թվական) , բայց հետո հասցրվել է իր վերջնական տեսքին գոթական ոճով ( մոտավորապես 1280 և 1370 թվականներին) ։ Այն ունեցել է 124 մ երկարություն և 23 մ լայնություն, երկու գմբեթ՝ յուրաքանչյուրը 50 մ բարձրությամբ, մի քանի մատուռ, պատուհաններ, ժամացույցներ ( XIV դար), եպիսկոպոսի գահ ( 1470) , հարուստ գրադարան, եպիսկոպոսների հուշարձաններ և այսպես կոչված Minstrels Gallery, որի որմնախորշերում տեղավորված են երաժշտական գործիքների վրա նվագող հրեշտակներ՝ քանդակագործության յուրօրինակ նմուշներ։ Տաճարի արևմտյան ճակատը զարդարված է քանդակներով։ Դատարանի շենքը, 1593 թվականին կառուցված ռատուշան (քաղաքապետարան) (Guildhall), թատրոնը։ Արվեստի կենտրոնը, որն ունի գրադարան և թանգարան։
XVIII դարում Էքսետերը խոշոր արդյունաբերական քաղաք էր և նույնիսկ հանդիսանում էր բրդե մանուֆակտուրայի գլխավոր կենտրոն, հիմա այն ավելի շատ առևտրային քաղաքի բնույթ է ստանում։ Արտադրում են ձեռնոցներ, գյուղատնտեսական մեքենաներ և ժանյակներ (Honiton lace) ։ Հռոմեացիները Էքսետերը անվանում էին լատին․՝ Isca Dumnoniorum, անգլոսաքսերը՝ Exanceaster, միջին լատիներենով՝ Exonia և այլն։
1922 թվականին քաղաքում հիմնադրվեց քոլեջ, որը 1955 թվականին վերանվանվեց Էքսետերյան համալսարան։ 2006 թվականին համալսարանի կանցլեր ընտրվեց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ֆլոէլլա Բենջամինը։
2008 թվականի մայիսի 22-ին քաղաքի կենտրոնում՝ առևտրական կենտրոնի կողքին գտնվող սրճարանում, տեղի ունեցավ մեծ պայթյուն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.