From Wikipedia, the free encyclopedia
Zastava M70 (Զաստավա Մ70), հարավսլավական ինքնաձիգ («Застава Оружие» ընկերության արտադրություն), որ թողարկվում է 1970 թվականից, խորհրդային Կալաշնիկովի ինքնաձիգների ԱԿ և ԱԿՄ տիպերի արտոնագրված տարբերակ[1]։ «Զաստավան» դարձել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի հիմնական ինքնաձիգը 1970 թվականից և ներկայում ընդգրկված է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների սպառազինության մեջ։ Հասանելի է ինչպես առանձին կրակոցով, այնպես էլ անընդհատ կրակահերթով հրաձգություն։ Միացյալ Նահանգներում վաճառվում է սպորտային տարբերակը միայն առանձին կրակոցներ վարելու ռեժիմով։
Զաստավա Մ70 | |
---|---|
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | ՀՍՖՀ, Սերբիա և Չեռնոգորիա և Սերբիա |
Ծառայության ընդունման տարի | 1970 |
Պատերազմներ | Իրաք-քուվեյթյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Աֆղանական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրանա-իրաքյան պատերազմ, Կոսովոյի պատերազմ և Քաղաքացիական պատերազմ Լիբիայում |
Արտադրող | Застава Оружие |
Փամփուշտի տեսակ | 7,62×39 մմ |
Կալաշնիկովի ինքնաձիգի կլոնի մշակումն սկսվել է 1959 թվականին։ «Զաստավայում» արտադրված և ռազմադաշտային փորձարկման ուղարկված առաջին օրինակները պիտակվել են որպես М64 և М59. դրանք ունեցել են ֆրեզով մշակված փողատուփեր, ակոսավոր փողեր, ֆիրմային ատրճանակային բռնակներ, հրացանային նռնակներով կրակ վարելու հարմարանք և ԱԿ-ի այլ տարրեր, ինչպես նաև վերալիցքավորման բռնակ, որ եղել է աջ կողմից։ Չնայած նրան, որ փորձարկումներն անցել են հաջող, Հարավսլավիայի ռազմական ղեկավարությունն ինքնաձիգը չի ընդունել սպառազինության մեջ[2]։
1970 թվականին, սակայն, սկսվել է AP M70 (սերբախորվաթ․՝ Automatska Puška Model 1970 / Աուտոմատսկա Պուշկա Մոդել 1970) և M70A տիպի ինքնաձիգների զանգվածային արտադրություն։ M70A-ի տարբերությունը եղել է ծալովի կոթի առկայությունը[3]։ Ինքնաձիգը կոչվել է Zastava M70 և դարձել Հարավսլավիայի ժողովրդական բանակի գլխավոր հրաձգային զենքը[4]։ Տեղի է ունեցել որոշակի պարզեցում փակաղակների ու փողերի արտադրության պլանում (մասնավորապես անցում է կատարվել դրոշմոցմանը և փողը փողատուփին միացնելուն)[3]։
Վերջին տարբերակները կոչվել են M70 B (ֆիքսված կոթով) և M70 AB (ծալովի կոթով)[3]։ Դրանք մեծ քանակով չեն արտադրվել և եղել են բավական թանկարժեք։ Ֆրեզով մշակված փողատուփը փոխարինվել է դրոշմոցած տուփով, որը պատրաստվել է 0,9 մմ հաստությամբ պողպատե թերթերից։ Փողային արգելակը փոխարինել է նախորդ նմուշների կրակմարիչին։ Այդպես ստեղծվել ենM70 B1 (ֆիքսված կոթով) և M70 AB1 (ծալովի կոթով) տարբերակները[3]։ Սակայն զանգվածային արտադրության պլանում դրանք զիջել են M70 B2 (ֆիքսված կոթով) և M70 AB2 (ծալովի կոթով) տարբերակներին. փողատուփը պատրաստվել է ավելի հաստ (1,5 մմ) պողպատե թերթերից, իսկ ինքնաձիգին ավելացվել է նշանոց հրացանային նռնակներով կրակելու համար անցումային փողանցքի վրա[3]։ Երկու վերջին տարբերակներն էլ դարձել են առավել տարածված Հարավսլավիայում. դրանք օգտագործվել են ինչպես Հարավսլավիայի ժողովրդական բանակում[3], այնպես էլ Հարավսլավական պատերազմին մասնակցող տարբեր ռազմականացված խմբավորումների կողմից։ Մասամբ դետալները մատակարարվել են նաև ԱՄՆ։
Zastava M70-ի բոլոր տարբերակներն ունեցել են նաև հրացանային նռնակներով կրակելու հնարավորություն, երկարացված փայտե փողակալ առեցման համար երեք անցքերով, մեխանիկական նշանոցներ և խավարում ավելի դիպուկ կրակոցի համար լուսավորման հնարավորությամբ, նռնակներ կրակելու ժամանակ փողատուփը տեղում պահող զարկան և չքրոմապատված փող։ Կրակը փոխանցող համարանքն ունեցել է J («jedinačna / jединачна») ռեժիմ առանձին կրակոցների համար և R («rafalna / рафална») ռեժիմ անընդհատ կրակահերթի համար։
Կալաշնիկովի ինքնաձիգից Zastava M70-ի հիմնական տարբերություններն են փողակալի վրա եղած երեք անցքերը, ավելի բաց գույնի փայտե դետալներն ու պիտույքների տուփի ռետինե կափարիչը M70 B ֆիքսված կոթով տարբերակներում։ M70 ունի նաև ավանդական նշանոց նռնականետային կրակահերթի համար։ Կրակոցի համար օգտագործվել են հրացանային նռնակներ, որ տեղադրվել են 22 մմ տրամաչափով փողի վրա։ Փողատուփի հաստությունը 1,5 մմ է, ի տարբերություն ԱԿՄ-ի մմ-ի, ինչը տուփը դարձրել է ավելի կոշտ։ Անցումային փողանցքը նման է ՌՊԿ-ի փողանցքին։ Փողը քրոմապատ չէ, ինչը մեծացնում է կրակոցի դիպուկությունը, սակայն այն դարձնում է ավելի անկայուն կոռոզիայի նկատմամբ (նման տեխնոլոգիան հատուկ է նաև Zastava M59/66 հրացաններին)։ Ի տարբերություն ԱԿ մյուս տարբերակների, փողատուփի վրա ձախից կա կոճակ, որը պետք է սեղմել, որպեսզի գործի դրվի վերադարձնող զսպանակը և շարժվի ֆիլտրը։ Այդ մեխանիզմը հավանաբար ներդրվել է ինքնաձիգի հուսալիության բարձրացման նպատակով, որովհետև դրանից կրակել են նաև նռնակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.