From Wikipedia, the free encyclopedia
Դարիա Դոլի դե Ֆիկելմոն (ռուս.՝ Да́рья Фёдоровна Фикельмо́н, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1804, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1863, Վենետիկ, Ավստրիական կայսրություն), ի ծնե` կոմսուհի Դորոթեա ֆոն Տիեզենհաուզեն, ռուս գրող և գրական սալոնի տիրուհի։
Դարյա Ֆիկելմոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1804 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 10, 1863 (58 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Գերեզման | Չեխիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր և օրագրի հեղինակ |
Ամուսին | Count Karl Ludwig von Ficquelmont? |
Ծնողներ | հայր՝ Ferdinand von Tiesenhausen?[1], մայր՝ Ելիզավետա Խիտրովա[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Elisabeth-Alexandrine de Ficquelmont?[1] |
Dorothea de Ficquelmont Վիքիպահեստում |
Ռուսաստանի պատերազմի հերոս Միխայիլ Կուտուզովի թոռնուհին է (նշանավորվել է Նապոլեոնյան պատերազմներում), Ե. Մ. Խիտրովի դուստրը, ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ Կառլ Լյուդվիգ Ֆիկելմոնի կինը։
Հայտնի է որպես պետերբուրգյան սալոնի տիրուհի և «Աշխարհիկ օրագրի» հեղինակ, որի նշումներում պուշկինագետները հատուկ ուշադրություն են դարձնում Պուշկինին և նրա կնոջը վերաբերող դրվագներին և Պուշկինի մենամարտի և մահվան մանրամասներին։ 1920-ական թվականներից ենթադրվում է, որ Ֆիկելմոնը կապված էր Պուշկինի հետ։ Վարկածը ունի ինչպես համախոհներ, այնպես էլ հակառակորդներ։
Դոլի ֆոն Տիեզենհաուզենը Ալեքսանդր 1-ինի ֆլիգել-ադյուտանտ Ֆերդինանտ ֆոն Տիեզենհաուզենի և Միխայիլ Կուտուզովի դստեր` Ելիզավետա Միխայլովնայի դուստրն է։ 1811 թվականին նրա մայրն ամուսնացել է Տոսկանայի Մեծ դքսության Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի` գեներալ-մայոր Նիկոլայ Ֆյոդորովիչ Խիտրովի հետ։ 1815 թվականից Դոլին մոր և քրոջ` Եկատերինայի հետ անցկացրել է տատիկի` Ե. Ի. Տիեզենհաուզենի կողքին։
1821 թվականի հունիսի 3-ին նա ամուսնացել է Ավստրիայի կայսրության դեսպան Կառլ Լյուդվիգ Ֆիկելմոնի հետ։ Ամուսնների տարիքային տարբերությունը 27 տարի էր։
Ամուսնության առաջին տարիները Դոլին անցկացրել է Նեապոլում, որտեղ Ֆիկելմոնը 1821 թվականի մարտից Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցիչն էր Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանտ 1-ինի արքունիքում։ Ելիզավետա Միխայլովան և Եկատերինան Ֆիկելմոնների հետ տեղափոխվել են Նեապոլ։ Չնայած դժվարություններին` 1820-1821-ական թվականների Նեապոլյան հեղափոխությունից հետո (Ֆիկելմոնը մասնակցում էր ռազմական գործողություններին) ավստրիացիների և իտալացիների հարաբերությունները լարված էին, Դարիա Ֆյոդորովնան և մայրը շուտով ինտեգրվեցին նեապոլյան բարձր հասարակության մեջ։
1823 թվականին Ֆիկելմոնները ուղևորվել են Սանկտ Պետերբուրգ։ Ալեքսանդր կայսրը մոր` արքայադուստր Խիտրովայի կայսերական կենսաթոշակ է նշանակել, և ընտանիքը հաճախ այցելում էր միապետի պալատ։
Վերադառնալով Նեապոլ, 1825 թվականին Դոլին ծննդաբերել է իր միակ դստերը` Էլիզաբեթ-Ալեքսանդրինժ-Մարի-Թերեզա դե Ֆիկելմոնտին։
1829 թվականին Դոլիի ամուսինը Ռուսաստանում նշանակվել է Ավստրիայի դեսպան։
Դուստրը` Ելիզավետա Մարիյա Թերեզա (ծնվել է 1825 թվականի նոյեմբերի 10-ին[2] կամ դեկտեմբերի 12-ին Նեապոլում, մահացել 1878 թվականի փետրվարի 14-ին Վենետիկում)` Ելիզավետա Ալեքսեևնա կայսրուհու և կայսր Ալեքսանդր 1-ինի սանուհին։ Նրան Մարիա Թերեզ են անվանել ի պատիվ Ավստրիայի կայսրուհու[3]։ 1841 թվականի դեկտեմբերի 15-ին ամուսնացել է իշխան Էդմունդ Կլյարի-ի-Ալդրինգենի հետ (1813-1894)։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք որդի և մեկ դուստր։ Որդին` Մանֆրեդը Ավստրո-Հունգարիայի նշանավոր քաղաքական գործիչ էր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.