From Wikipedia, the free encyclopedia
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[20][21], 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։
Ֆիլմի առաջին թրեյլերը, որը «սպանություն, վրեժ, սեր ու արկածներ» էր խոստանում, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին[22]։ Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց երկրորդ տեսահոլովակը, որը ցույց էր տալիս «ավելի քան տասնյակ էկսցենտրիկ հերոսներ 90 վայրկյանում»[23], ինչպես նաև ետնանկար, որում պատկերված են հիմնական գործող անձինք[24]։
Ֆիլմի ավարտական տիտրերում գրված է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններով (ֆիլմարտադրողները ներկայացնում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սրտի անհամբերություն», «Երեկվա աշխարհ։ Եվրոպացու գրառումները», «Քսանչորս ժամ կնոջ կյանքից»)[25]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում։ Երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, ոը նշված է պարզապես որպես «Հեղինակ» (Թոմ Ուիլկինսոն)։ Հետո հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը։ Մի անգամ նա հյուրընկալվել է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթացել է դրա առեղծվածային սեփականատիրոջ հետ։
Վերջինս պատմում է երկու համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակամիջոցում հյուրանոցում տեղի ունեցած դեպքերի մասին։ Հյուրանոցի մի հարոււստ հյուրընկալուհի՝ մադամ Դ.-ն, 19 տարի ընկերություն է անում հյուրանոցի դռնապանի հետ և նրան է կտակում «Խնձորով տղան» թանկարժեք նկարը։
Մադամ Դ.-ն սպանվում է անհայտ մարդասպանի ձեռով, իսկ նրա որդին՝ Դմիտրին, չհամաձայնելով մոր կտակի հետ Գուստավին մեղադրում է մոր սպանության մեջ։ Մսյե Գուստավին ձերբակալում են, և նա օգնություն է խնդրում երիտասարդ միջանցքային սպասավորից՝ Մուստաֆա Զերոյից, և վերջինիս հիացմունքի առարկայից՝ Ագաթայից[26][27]։
Ագաթան ու Մուստաֆան Գուստավին օգնում են փախչել բանտից, բայց Դմիտրին նրա ետևից վարձու մարդասպան է ուղարկում։
Մրցանակներ ու անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք | |
Բեռլինի կինոփառատոն | «Ոսկե արջ» (գլխավոր մրցանակ) | Առաջադրված | ||
Ժյուրիի Գրան Պրի | Հաղթանակ | |||
Հոլիվուդյան կինոփառատոն | «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | |
«Գոտեմ» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Ոսկե գլոբուս» | «Լավագույն ֆիլմ՝կատակերգություն կամ մյուզիքլ» | Հաղթանակ | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան՝ կատակերգություն կամ մյուզիքլ» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Դավիթ դի Դոնաթելլո» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | ||
ԱՄՆ-ի կինոքննադատների գիլդիայի մրցանակ | «Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | ||
Սենտ Լուիսի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
Սան Դիեգոյի կինոքննադատբների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
«Քննադատների ընտրություն» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն երիտասարդ դերասան» | Թոնի Ռեվոլորի | Առաջադրված | ||
«Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | |||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
«Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | |||
«Կատակերգության լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
Ֆինիքսի կինոքննադատների շրջան | «Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | ||
Չճիկագոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
Օհայոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն դերասանական կազմ» | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակություն | «Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
ԱՄՆ մոնտաժորների գիլդիա | «Լավագույն մոնտաժ(կատակերգություն կամ մյուզիքլ)» | Բարնի Փիլինգ | Սպասվող | |
ԱՄՆ բենադրող-նկարիչների գիլդիա | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք պատմական ֆիլմում» | Ադամ Սթոքհաուզեն | Սպասվող | |
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա | «Լավագույն ֆիլմ» | Սպասվող | ||
ԱՄՆ օպերատորների գիլդիա | «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Սպասվող | |
ԱՄՆ սցենարիստների գիլդիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Սպասվող | |
ԱՄՆ հանդերձարաների գիլդիա | «Կոստյումների լավագույն դիզայն պատմական ֆիլմում» | Միլենա Կանոներո | Սպասվող | |
ԱՄՆ դիմահարդարների ու ոճաբանների գիլդիա | «Լավագույն գրիմ պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | |
«Լավագույն վարսահարդարում պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | ||
BAFTA | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Ադամ Սթոքհաուզեն, Աննա Պինոկ | Հաղթանակ | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն | Հաղթանակ | ||
«Լավագույն ձայն» | Առաջադրված | |||
«Օսկար» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն, Հյուգո Գինես | Առաջադրված | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն, Մարկ Կոլյեր | Հաղթանակ | ||
«Ֆիլմի լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.