ավստրիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆան Ցվայգ (գերմ.՝ Stefan Zweig; նոյեմբերի 28, 1881[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 22, 1942[5][4], Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն[7][8][9][10][11]։
Ստեֆան Ցվայգ ավստր․ Stefan Zweig | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 22, 1942[5][4] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Գերեզման | Բրազիլիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, գրական քննադատ, պատմաբան, կենսագիր, վիպասան, արձակագիր և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Շախմատային նովել, The World of Yesterday?, Անծանոթուհու նամակը, The Post Office Girl? և Beware of Pity? |
Պարգևներ | |
Ամուսին | Ֆրիդերիկ Մարիա Ցվայգ և Lotte Zweig? |
Ներշնչվել է
| |
Ստեֆան Ցվայգ Վիքիքաղվածքում | |
Stefan Zweig Վիքիպահեստում |
Ռոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934 թվականից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլիա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։
«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նորավեպերի ժողովածուներում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։ Իր կոլորիտով նորավեպերին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։
Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լև Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ. Էմիլ Վերհառնի (1917), Ռոմեն Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–1928) կենսագրությունների շարքը։
Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։
Ցվայգի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, Էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։
«Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայերեն հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ցվայգի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճգնաժամը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.