Էդվարդ Մունկի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Արբունք » (նորվ.՝ Pubertet, անգլ.՝ Puberty, ռուսախոս հասարակությանը հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ «Սեռական հասունացում», «Հասունություն », «Անցողական տարիք» և «Պատանյակը»), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Այն նկարվել է հընթացս 1894-1895 թվականներին։ Առավել վաղ՝ 1886 թվականին ստեղծած նկարի տարբերակը հրդեհի ժամանակ այրվել ու ոչնչացվել է[2]։ Նկարն այժմ պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։
Արբունք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1895 |
բարձրություն | 151,5 սանտիմետր[1] |
լայնություն | 110 սանտիմետր և 110 սանտիմետր[1] |
ժանր | նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Puberty by Edvard Munch Վիքիպահեստում |
«Արբունք» ստեղծագործությունը Էդվարդ Մունկը վրձնել է 1895 թվականին։ Ուլրիխ Բիշոֆն արտահայտվել է նկարի մասին և փաստել, որ այն պատկանում է Մունկի «Կյանքի ֆրիզ» շրջանի ստեղծագործությունների թվին։ Այստեղ սեքսուալության և վախի թեմաները առաջնային պլանի վրա է դրել Մունկը։ Էդվարդ Մունկը «Կյանքի ֆրիզ» նկարաշարը սկսել է ստեղծել դեռևս 1890-ական թվականներին։ Սակայն «Արբունք» ստեղծագործությունը այդ ցուցակի մեջ տեղ չի գտել։ Առաջին անգամ «Արբունք»-ը ցուցադրվել է հասարակության համար անհատական ցուցահանդեսի ժամանակ 1895 թվականին։ Մունկի կենսագիր Ատլե Նեսին հաղորդում է, որ այդ անհատական ցուցահանդեսի ժամանակ նկարի շուրջ մեծ սկանդալ է հասունացել։ Հասարակությունը հատկապես նշավակել է Մունկին նրա համար, որ աղջնակի ոտքերին կարմիր ստվերներ են երևացել, որոնք ընդունվել են որպես դաշտանի արյուն։ Այլայլված Մունկը, չսպասելով այդպիսի վատ ընդունելության, խուսափելու համար շարունակական դատափետումներից, ի վերջո վերամշակում է «Արբունք» ստեղծագործությունը[3]։
Ինչպես Մունկի շատ նկարներ, «Արբունք»-ը նույնպես մի քանի օրինակներից է նկարված, որոնք և՛ յուղաներկով են արված, և՛ փորագրություն, և՛ վիմագրություն։
«Արբունք» ստեղծագործության մեջ նկարված է նիհարավուն, ամբողջովին հոլանի տասնչորսամյա մի աղջիկ։ Աղջիկը նստած է թափթփված մահճակալին՝ ձեռքերը խաչաձև դրված ծնկներին։ Սենյակը ողողված է լույսով և դրա հետևանքով աղջկա կողքին պատկերված է անհամաչափ մեծ ու մուգ գույնի ստվեր։ Արվեստի քննադատները այդ ստվերը մեկնել են որպես վտանգի զգացողություն, ինչպես նաև այն նմանեցրել են տղամարդու սեռական օրգանի՝ առնանդամի։ Այդ ներքին լարվածությունը մեծացնում է աղջկա նստած դիրքը, որը ձեռքերով փակել է որովայնի ներքևի հատվածը, ասես ուզում է պաշտպանվել սեփական սեքսուալ գրգռվածությունից։ Բացի այդ նաև կարևոր տեղ են զբաղեցնում աղջկա լայն բացված տագնապալից աչքերը, որոնք ակնապիշ ու զգուշորեն հետևում են նկարը դիտողին[2][3]։ Ուլրիխ Բիշոֆը նշում է. «Երբ Մունկը սկսեց աշխատել այս կտավի վրա, այդ ժամանակ գեղարվեստի աշխարհում նոր տենդենց էր նկատվում ու բոլոր նկարիչները որպես բնորդներ վերցնում էին պատանիների»[2]։ Առնե Էգգումը նմանություն է գտել Մունկի «Արբունք» ստեղծագործության և Ֆելիսեն Ռոպսի «Դոն Ժուանի ամենահիանալի սերը» (ֆր.՝ La plus belle amour de Don Juan) կտավների միջև[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.