Էդվարդ Մունկի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Կյանքի ֆրիզ. պոեմ սիրո, կյանքի և մահվան մասին» (նորվ.՝ Livsfrisen), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կողմից ստեղծված աշխատանքների ժամանակահատված։ Այս անվանումը Մունկն անձամբ է հորինել՝ նպատակ ունենալով ցուցադրել մարդուն բոլոր տեսանկյուններից։ «Կյանքի ֆրիզի» առաջին փուլում ստեղծված աշխատանքները վերաբերում են 1890-ական թվականների սկզբներին։ Սակայն միայն 1903 թվականին Մունկի նկարները ցուցադրվեցին այս փուլի հաջորդական դասավորվածությամբ. ցուցադրությունը կայացավ Բեռլինում սեցեսիոն-ցուցադրության ժամանակ։ Էդվարդ Մունկի ստեղծագործությունները փակցրեցին բարձր ցուցասրահի բոլոր չորս պատերին՝ ներկայացնելով հետևյալ բաժինները.
Այդ նկարների շարքում տեղ էին գտել նորվեգացի նկարչի հետևյալ ստեղծագործությունները՝ «Տիրամայր», «Ճիչ», «Երեկոն Կարլ Յուհանի փողոցում», «Մոխիր», «Կյանքի պար» և այլն։
Բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ ներկայացված Մունկի ստեղծագործությունների թվային տվյալների մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն պահպանված լուսանկարների և ականատեսների վկայության շնորհիվ կարելի է պատկերացում կազմել «Կյանքի ֆրիզի» և ընդգրկված ստեղծագործությունների մասին։ Բացի այդ, հայտնի է այն հանգամանքը, որ նկարիչը շարունակում էր վերանկարել ու «Ֆրիզի» նկարների վրա։ Հաջորդող ցուցահանդեսների ընթացքում նկարները երբեմն տեղերը փոխում էին կամ էլ փոխարինվում այլ նկարներով։ Մոտավորապես ներքոհիշյալ հերթականությամբ են դասավորվել Էդվարդ Մունկի «Կյանքի ֆրիզի ստեղծագործությունները[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.