From Wikipedia, the free encyclopedia
«Տագնապ» (նորվ.՝ Angst), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 94.0 × 74.0 սմ[2]։
Տագնապ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1894 |
բարձրություն | 94 սանտիմետր |
լայնություն | 74 սանտիմետր |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/3314/angst կայք | |
Ծանոթագրություններ |
Այսօր «Տագնապ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում (Օսլո, Նորվեգիա)։
«Տագնապ» կտավը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Էդվարդ Մունկի այս ստեղծագործությունը «Կյանքի ֆրիզ» շարքի նկարներից է։
Կտավի հետին պլանի բնապատկերում նկարիչը պատկերել է Օսլո-ֆյորդը։ Սա շատ նման է Մունկի մեկ այլ՝ «Ճիչ» նկարի բնապատկերին[3], որը նկարվել է մեկ տարի առաջ՝ 1893 թվականին։ Դալուկ և թափանցիկ դեմքերը, որոնք նայում են դիտողին, հիշեցնում են «Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» նկարում պատկերված անձանց դեմքերին։ «Տագնապ» կտավում պատկերված անձանց դեմքերն արտահայտում են ողբերգություն և թախիծ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.