Remove ads
մեքսիկացի կին քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Անխելա Գուռիա (իսպ.՝ Ángela Gurría, մարտի 24, 1929[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 17, 2023[2]), մեքսիկացի քանդակագործ։ Եղել է Արվեստի ակադեմիայի առաջին կին անդամը։ Հայտնի է իր աչքի ընկնող քանդակով՝ «Սենյալով», որը տասնութ մետրանոց աշխատանք է՝ ստեղծված 1968 թվականի օլիմպիական խաղերի համար։ Ապրում և աշխատում է Մեխիկոյում։
Անխելա Գուռիա իսպ.՝ Ángela Gurría Davó | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1929[1] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | փետրվարի 17, 2023[2] (93 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Ուսուցիչ | Խերման Կուետո |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Academia de Artes? |
Ángela Gurría Վիքիպահեստում |
Գուռիան ծնվել է Մեխիկոյում, շատ ավանդական ընտանիքում (Չիապասից)[4][5]։ Նրա հայրը՝ Խոսե Մարիա Խուրիան, շատ խիստ է եղել՝ չթողնելով կնոջը տանից հեռու մնալ առանց իրեն։ Նա ուներ 1 տղա և չորս աղջիկ, սակայն կցանկանար աղջիկների փոխարեն ունենալ ավելի մեծ թվով տղաներ։ Անխելը նրանց երեխաներից վերջինն էր[5][6]։
Գուռիան մեկն է մեքսիկացի ամենաբեղմնավոր քանդակագործներից։ Նա իր կարիերան սկսել է 1960-ական թվականներին՝ ձգտելով հասնել հաջողության և ճանաչման[7][8]։ Խուրիան իրեն բացաահայտում է Մեխիկոյի տարբեր մասերում գտնվող աչքի ընկնող հասարակական գործերով[9]։
1952 թվականին Մեխիկոյում վեց տարի աշակերտել է Հերման Կուետոյին[7][10]։ Ավելի ուշ Խուրիան աշխատել է ձուլման վրա Մարիո Զամորայի ղեկավարությամբ Աբրահամ Գոնսալեսի և Մոնտիելյա Բլանկի արվեստանոցում[11]։ Սակայն կնոջ համար դեռևս դժվար էր քանդակագործությամբ լրջորեն զբաղվելը, այդ պատճառով նա իր աշխատանքները մակագրում էր որպես Ալբերտո Ուրիա[7][10]։ Դա վերաբերում էր նրան պատվիրած առաջին աչքի ընկնող ստեղծագործությանը, որ կոչվում էր La famila obrera, որն արված էր 1965 թվականին[7]։ Երբ մրցույթի կազմակերպիչներն իմանում են, որ նա կին է, հրաժարվում են, քանի որ այդ ժամանակ դա կանանց համար անիմաստ աշխատանք էր համարվում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.