Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (իսպ.՝ Universidad Nacional Autónoma de México, հանրային գիտահետազոտական համալսարան Մեքսիկայի Մեխիկո քաղաքում, ամենամեծ համալսարանը Լատինական Ամերիկայում[1]։
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան | |
---|---|
Հապավում | ՄԱԻՀ |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և համալսարան |
Կարգախոս | Por mi raza hablará el espíritu |
Հիմնադրված է | սեպտեմբերի 22, 1910 |
Տիպ | Համալսարան |
Ռեկտոր | Խոսե Նառո Ռոբլես |
Ուսանողներ | 330.382 (2012-2013)[1] |
Բակալավրիատ | 111.982 (2012-2013)[1] |
Մագիստրատուրա | 190.707 (2012-2013)[1] |
Ասպիրանտուրա | 26.878 (2012-2013)[1] |
Դոկտորանտուրա | 4.667 (2011)[1] |
Դասախոսներ | 37.610 (2013)[2], 11.889 de tiempo completo (2013)[2] |
Անդամակցություն | ANUIES?[3], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[4], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5], Open Education Global?[6], International Council for Open and Distance Education?[7] և Editoriales Universitarias y Académicas de México?[8] |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9] |
Տեղագրություն | Մեխիկո |
Պարգևներ | |
Կայք | unam.mx/index/en |
National Autonomous University of Mexico Վիքիպահեստում |
ՄԱԻՀ հիմնադրվել է 1910 թվականի սեպտեմբերի 22-ին Ջուստո Սիերայի կողմից[11][12][13]` որպես Մեքսիկայի արքայական համալսարանին հաջորդող ազատ այլընտրանքային կառույց (հիմնադրվել է 1551 թվականի սեպտեմբերի 21-ին հռոմեացի կայսր Չարլզ V-ի արքայական հրովարտակով և 1867 թվականին վերջնական փակվել է լիբերալների կողմից)։ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանն ակադեմիական գործունեության համար օգտագործում է Մեխիկոյի կենտրոնում գտնվող կառույցները, որոնք մի ժամանակ պատկանել են Մեքսիկայի արքայական համալսարանին[14]։
Համալսարանը ինքնավարություն ստացել է 1929 թվականին, երբ արդեն կարող էր ազատ տնօրինել իր ժամանակացույցը, սահմանել բյուջեն` առանց կառավարության միջամտության[15]։
ՄԱԻՀ հրատարակչական գործունեություն է իրականացնում տարբեր բնագավառներում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն։ Մեքսիկայի միակ համալսարանն է, որի շրջանավարտներն արժանացել են Նոբելյան մրցանակի՝ Ալֆոնսո Գարսիա Ռոբլես (Խաղաղության Նոբելյան մրցանակ), Օկտավիո Պազ (Նոբելյան մրցանակ գրականությունից) և Մարիո Մոլինա (Նոբելյան մրցանակ քիմիայից).
Բացի Լատինական Ամերիկայի ամենահայտնի համալսարանը լինելուց, ՄԱԻՀ համալսարանական տարածքն ամենամեծն է ու աչքի է ընկնում իր գեղարվեստական առանձնահատկությամբ։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության արժեք է, որն ստեղծվել է 20-րդ դարի մեքսիկացի ճարտարապետների կողմից։ Համալսարանական գլխավոր տարածքի պատերը նկարազարդված են մեքսիկացի հայտնի արվեստագետներ Խոսե Դավիդ Սիկեյրոսի և Դիեգո Ռիվերայի կողմից։
ՄԱԻՀ իսպանախոս ամենաառաջատար համալսարանն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.