From Wikipedia, the free encyclopedia
Աթենաս[2] (հին հունարեն ՝ Ἀθηνᾶ կամ Ἀθηναία «երկրի տիրուհի»), Աթենաս-Պալլաս (Παλλὰς Ἀθηνᾶ), հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմ։ Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից։ Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում։
Աթենաս | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Նանե |
Երևի համընկնում է | Միներվա, Պալլաս և Aëdon? |
Նստավայր | Օլիմպոս |
Աշակերտ է | Օլիմպոս |
Ծննդավայր | Օլիմպոս |
Հայր | Զևս |
Մայր | Մետիս և Կորիֆ |
Զավակներ | Կորիբանտներ և Հիգեա |
Ասպարեզ | իմաստություն[1], պատերազմ[1], մանածագործություն[1], Խեցեգործություն[1] և գյուղատնտեսություն[1] |
Athena Վիքիպահեստում |
Աթենասը առավել տարբերվող է մյուս աստվածուհիներից ի շնորհիվ իր արտաքինի։ Նա պատկերվել է զենք ու զրահով և նրան ուղեկցել են սուրբ համարվող կենդանիները։ Հանդերձանքի մեջ մտնում են՝
Նրան նկարագրել են մոխրագույն աչքերով և ոսկեգանգուր մազերով։ Հոմերոսը նրան վերագրել է «բվաչյա» ընդգծելով նրա մեծ աչքերը։
Ուրանոս | Գեա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուրանոս | Օվկիանոս | Թետիս | Քրոնոս | Հռեա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մետիս | Զևս | Հերա | Պոսեյդոն | Հադես | Դեմետրա | Հեստիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աթենաս[3] | a[4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
b[5] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արես | Հեփեստոս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լետո | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ապոլլոն | Արտեմիս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մայա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հերմես | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեմելե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիոնիսոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիոնե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
a[6] | b[7] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աֆրոդիտե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աթենասի ծննդյան առասպելը հաճախ պատմվում է մի քանի տարբերակով։ Աթենասին համարում են Զևսի սիրելի զավակ, ով ծնվել է վերջինիս գլխից։ Ըստ մի առասպելի՝ երբ հղիանում է Մետիսը (Աթենասի մայրը և իմաստության աստվածուհին), մոյրաները Զևսին հայտնում են ապագա ժառանգի կատարելության մասին. նա լինելու էր հզոր, իմաստուն և համարձակ։ Սա իմանալով Զևսը կուլ է տալիս հղի կնոջը։ Մի որոշ ժամանակ անց Զևսն ունենում է սարսափելի գլխացավ և պատվիրում Հեփեստոսին բացել իր գլուխը։ Հեփեստոսը կացնով հարվածում է գլխին և Զևսի գլխից դուրս է գալիս զինավառ Աթենասը։ Ըստ Պինդարեսի Աթենացի ծննդյան օրը Ռոդոս կղզում տեղաց ոսկի անձրև։ Հայտնի է նաև առասպելի մեկ այլ տարբերակ։ Ըստ Արիստոկլեսի՝ Կրետե կղզում Աթենասը փակվել էր ամպի մեջ և հայտնվեց ի շնորհիվ Զևսի կայծակնային հարվածի։ Այս առասպելն արտացոլում է կայծակի շանթահարումը անձրևաբեր ամպից։
Թեև ամենատարածվածը Աթենասի ծնունդն է Զևսի գլխից, գոյություն ունեն մի քանի տարբերակներ նրա ծնողնեի առումով։
Աթենասի ծննդավայրրի մասին գոյություն ունեն մի շարք հակասություններ։ Էսքիլեսը առաջ է բերում հետևյալը, որ նա ծնվել է Լիբիայի Տրիտոնիդոս լճի մոտ։ Հերոդոտոսն արձանագրում է, որ ավսեիները նրան համարում են Պոսեյդոնի և Տրիտոնիդոս լճի աստվածուհու դուստրը։ Ըստ Լուկանոսի՝ գլխից դուրս գալուց հետո նա գնաց Լիբիա, որտեղ անվանեցին նրան Տրիտոնիդոս (այս պատմությունները կապված են Աթենասի մականունների հետ՝ Տրիտոնիա և Տրիտոգենեա, որոնք հանդիպում են Հոմերոսի ավանդազրույցներում)։
Աթենասի տարեդարձը նշվել է Պանաֆինեյական խաղերի ժամանակ (հեկատոմբեոնի 28-ին՝ օգոստոսի 18-ին) և այդ օրերին չեղյալ են համարվել բոլոր դատական նիստերը։ Համաձայն «Եվսենիոսի քրոնիկոնի» կույսը (Աթենասը) հայտնվել է Տրիտոն լճի մոտ Աբրահամից 237 տարի հետո (մ. թ. ա. 1780 թ.):
Մեկ այլ կարևոր դիցաբանական սյուժե պատմում է թե ինչպես նա ստացավ տիրապետություն Ատտիկեի վրա, քաղաքն անվանեցին իր պատվին և մտավ պատմության մեջ։
Ըստ լեգենդի՝ առաջինը Պոսեյդոնն եկավ Ատտիկե, եռաժանիով հարվածեց Ակրոպոլիսի վրա և հայտնվեց ծովի ջրի աղբյուր (ըստ մեկ այլ առասպելի նա ստեղծեց ձի) Էրեքթեոնի տաճարի մոտ։ Նրա ետևից հայտնվեց Աթենասը, որն իր նիզակի մեկ հարվածով հողից աճեցրեց ձիթենի։ Դատավորների որոշմամբ հենց նա ճանաչվեց հաղթող, քանի որ նրա նվերը մարդկանց շատ ավելի օգուտ կտար քաղաքին, իսկ քաղաքը կոչեցին Աթենասի պատվին՝ Աթենք։ Լեգենդի հետագա շարադրանքը առաջ է բերում Վառոն։ Երբ քաղաքում հայտնվում է ձիթենին և աղբյուրը Կեկրոպ թագավորը գնաց Դելֆի ըստ օրակուլի քվեարկության դրեց քաղաքի անվանման հիմնահարցը։ Տղամարդիկ քվեարկեցին Պոսեյդոնի օգտին, կանայք՝ Աթենասի, իսկ կանանց քանակը մեկով շատ էր։ Դրանից հետո Պոսեյդոնն ալեկոծեց քաղաքը, իսկ աթենացիները կանանց դատապարտեցին եռակի պատժի՝ զրկեցին ձայնի իրավունքից, ոչ մի երեխա չպիտի կրեր մոր ազգանունը և ոչ մեկ չպետք է նրանց կոչեր աթենուհի։
Չնայած որ դասական բանահյուսությունում Աթենասին համարում են կույս, հանդիպում են հուշագրեր Աթենասի և Հեփեստոսի երեխայի ծննդի վերաբերյալ։
Ըստ լեգենդի՝ Զևսը երդվել էր կատարել Հեփեստոսի խնդրանքը, քանի որ նա ստեղծել էր աստվածների անպարտելի զենքը (մեկ այլ տարբերակում նա ազատել էր Հերային կապանքներից)։ Հեփեստոսը (Պոսեյդոնի դրդմամբ) խնդրեց Աթենասին իրեն կնության տալ. Զևսը չէր կարող երդումը դրժել, բայց խորհուրդ տվեց դստերը զգուշանալ։ Երբ Աթենասն իր զենքի համար եկավ Հեփեստոսի մոտ, վերջինս փորձեց տիրանալ նրան, իսկ դիցուհին՝ ազատվել նրանից։ Հեփեստոսը գնաց նրա հետևից, իսկ Աթենասը նիզակով վիրավորեց նրան։ Աթենասը բրդյա շորով մաքրեց և թաղեց Հեփեստոսի սերմերը հողի մեջ, իսկ մայր Գեան երեխա ծնեց։ Այդ պատճառով էլ Էրիխտոնիոսին համարում են ինչպես Հեփեստիոսի և Գաեյի այնպես էլ Հեփեստոսի և Աթենասի որդին, իսկ անունը թարգմանաբար նշանակում է «էրիոն» - բուրդ կամ «էրիս» - պառակտություն և «խտոն» - հող։ Աթենասը գաղտնի մեծացնում է Էրիխտոնիոսին, ցանկանալով դարձնել անմահ, հետո զամբյուղով ուղարկում է Կեկրոպի դստեր՝ Պանդրոսեի մոտ (կամ երեք դստրերին՝ Ագլավրիսին, Հերսեին և Պանդրոսեին)։ Եվրիպիդեսը պատմում է, որ Աթենասը երեխայի հետ դրել էր երկու օձ, այդ պահից ի վեր Աթենքում երեխաների վզից կախում էին օձերով կամ վիշապներով կախազարդեր։ Քույրերը տեսնելով օձերին սարսափահար են լինում և իրենց գցում են անդունդը։ Քույրերի մահից հետո Էրիխտոնիոսին մեծացնում է Աթենասը իր իսկ տաճարում։ Հասունանալով պատանին Ակրոպոլիսում կանգնեցնում է Աթենասի քսոանը և մեկնարկում պանաֆինեական խաղերը դիցուհու պատվին։
Ըստ առասպելի Մեդուզան, չնմանվելով իր քույրերին Գորգոնաներին, գեղեցիկ կին էր և Աթենասի տաճարի քրմուհի։ Պոսեյդոնը, մերժում ստանալով Մեդուզայից, որոշում է բռնի ուժով տիրանալ նրան։ Մեդուզան պաշտպանվելով Պոսեյդոնից թաքնվում է Աթենասի տաճարում և խնդրում աստվածուհուց օգնել իրեն։ Աթենասը լիովին կերպարանափոխում է նրան՝ Մեդուզայի վարսերը դառնում են օձեր, իսկ ամբողջ մարմինը ծածկվում է թեփուկներով, և նրա մեկ հայացքը կարող էր տղամարդուն դարձնել քար։
Մեկ այլ պատմության մեջ, երբ աստվածուհին լոգանք էր ընդունում, նրան տեսնում է Տիրեսիասը և կուրանում։ Կորցնելով իր տեսողությունը նա ստանում է առանձնահատուկ նվեր՝ թռչուննեի հետ խոսելու կարողություն և ապագան գուշակելու հմտություն։
Որոշ առասպելներում ասվում է, որ հենց նա է Պերսևսին օգնել՝ տալով իր վահանը, որպեսզի կարողանա գլխատել Գորգոնա Մեդուզային։ Նա հանձնարարեց Հերակլեսին մաշկազերծ անել նեմեյան առյուծին օգտագործելով իր իսկ ճանկերը։ Նա նաև օգնեց Հերակլեսին ոչնչացնել Սպիմֆալյան թռչուններին և նավարկել անդրշիրիմյան աշխարհ՝ Կերբերոսին կապելու համար։
«Ոդիսական»-ում Ոդիսևսի խորամանկամտությունը նկատելի եղավ Աթենասի համար։ Այստեղ Աթենասը հայտնվում է Ոդիսևսի մտքերում ուղորդելով նրան Տրոյայից տուն՝ Իթաքե։ Նրա առաջնորդող գործողությունների շնորհիվ Աթենասն ստացավ «հերոսների պաշտպան» անունը։ Աթենասը հայտնվում է նաև Նավսիկայի երազներում և կարգադրում հոգ տանել Ոդիսևսի մասին և օգնել նրան տուն վերադառնալ։ Դիցուհին նաև պատմում է Ոդիսևսին, որ Իթաքեում նրան արդեն մեռած են համարում և իր կնոջ ձեռքն են խնդրում։ Տպավորված Ոդիսևսի խորամանկամտությունից նա խորհուրդ է տալիս այնպես անել, որ ետ գրավի իր թագավորությունը։ Նա քողարկում է Ոդիսևսին մուրացկանի արտաքինի տակ այնպես, որ ոչ ոք չկարողանա ճանաչել՝ նույնիսկ Պենելոպեն և օգնում է վռնդելու կնոջ փեսացուներին։
Մեկ այլ առասպել. Օլիմպոսի բոլոր աստվածները և աստվածուհիները, ինչպես նաև հունական դյուցազունները հրավիրված էին Պելևսի և Թետիսի հարսանիքին։ Միայն Էրիսը՝ երկպառակության և կոնֆլիկտների աստվածուհին, հրավիրված չէր այդ տոնախմբությանը։ Նա ցասում ապրեց դրանից. այսպիսով Էրիսը եկավ ոսկե խնձորը ձեռքին, որի վրա գրված էր καλλίστῃ (ամենագեղեցիկին), և նետեց այն դիցուհիների կողմը։ Աֆրոդիտեն, Հերան և Աթենասը վիճեցին «ամենագեղեցիկ»-ի կոչմանն արժանանալու համար, քանի որ երեքն էլ լիիրավ արժանիքներ ունեին։
Վեճը լուծելու համար նրանք դիմեցին Պարիսին՝ տրոյական արքայազնին։ Իդա լեռան մոտ լոգանք ընդունելուց հետո, որը գտնվում էր Տրոյայի հարևանությամբ, նրանք եկան Պարիսի մոտ լսելու նրա վճռի մասին։ Քանի դեռ Պարիսը իր ընտրությունը չէր կայացրել (երեքն էլ իդեալական գեղեցկություն ունեին) դիցուհիները սկսեցին սիրաշահել նրան։ Հերան՝ մայր դիցուհին, պատրաստ էր տալու նրան իշխանություն ամբողջ Ասիայի և Եվրոպայի վրա, Աթենասը՝ իմաստնություն, համբավ և ռազմական փառք, իսկ Աֆրոդիտեն՝ ամենագեղեցիկ կնոջ սերը, և Պարիսը առանց տատանվելու խնձորը տվեց Աֆրոդիտեին։ Այդ կինը Հեղինեն էր, որը դժբախտաբար արդեն Սպարտայի արքա Մենելայոսի կինն էր։ Աթենասը և Հերան զայրացան որոշման վրա և ի պատիժ Պարիսի առաջ բերեցին Տրոյական պատերազմը։
Աթենասի կապը տրոյական ձիու կառուցման հետ, որը վերջ դրեց պատերազմին, շատ ակնհայտ է։ Նախ՝ իրեն է պատկանում ձիու միտքը, երկրորդ՝ ձին համարում են Աթենասի նվերը, երրորդ՝ նա ամեն գնով փորձում էր գրավել Տրոյան։ Եվրիպիդեսը գրում է, որ Իլիոնն ընկավ «Պալլասի կամքով» և նրա ուժով։ Պատմում են, որ Էպեյոսը կառուցեց տրոյական ձին աստվածուհու մտահաղացմամբ և օգնությամբ։ Քվինտ Սմիրնսեցին գրում է. Էպեյոսը երազում տեսնում է դիցուհուն, իսկ արդեն երեք օր հետո ձին արդեն պատրաստ էր։ Հետո իր կառուցողական գործիքները նվիրաբերեց Աթենասին՝ դնելով դրանք դիցուհու տաճարում։
Դրանից բացի՝ Աթենասը սուրհանդակի կերպարանքով խորհուրդ տվեց Ոդիսևսին թաքցնել աքայական դյուցազուններին։ Հետագայում դիցուհին աստվածային ուտելիք էր մատուցում նրանց, որպեսզի սովից չմահանան։ Երբ մտահղացումը իրագործվում էր, Սինոնը ասում է տրոյացիներին, որ այս նվերը Աթենասին կպաշտպանի իրենց քաղաքը պալլադիումի փոխարեն։ Շատ գրողներ են համարում ձին աքայացիների նվերը աստվածուհուն։ Դիցուհին վատ կանխանշաններ (երկրաշարժ) է ուղարկում տրոյացիներին, Լաոկոոնի ձին ոչնչացնելու առաջարկից հետո, և ուրախանում է, երբ տրոյացիները չէին հավատում նրան և որոշում են ձին մտցնել քաղաք, նաև օձեր է ուղարկում Լաոկոոնի և իր երկու որդիների վրա։ Աստվածուհին ինքն է օգնում տրոյացիներին ձին տանել քաղաք դեպի Աթենասի տաճար։ Հոմերոսը հիշատակում է, որ Աթենասը պարտադրում է Հեղինեին ետ մնալ ձիուց։ Տրիֆիոդորոսը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, թե ինչպես Հեղինեն եկավ Աթենասի տաճար և երեք անգամ պտտվեց ձիու շուրջը, հատ առ հատ տալով դյուցազունների անունները, այդ պահին նրան երևում է Աթենասը ստիպում հեռանալ տաճարից։ Տրոյայի կործանման գիշերը Պալլասը նստած էր Ակրոպոլիսի վրա և շողշողացնում էր էգիդան։
Հին հունական դիցաբանությունում մանրամասն ներկայացված է Աթենասի օգնությունը հույն հերոսներին, հենց նա է օգնում նրանցից շատերին իրենց սխրագործություններ կատարելիս։
Դյուցազուն | Պատկեր | Առասպելներ |
---|---|---|
Պերսևս | Դիկտիսը Պերսևսին դաստիարակում է Աթենասի տաճարում։ Աթենասը խնամում է նրան և տալիս է նրան իր սուրն ու վահանը (մեկ այլ տարբերակում ասվում է,որ սուրը նրան տալիս է Հերմեսը) և հուշում նրան ինչպես հաղթել Մեդուզային։
Պերսևսը որպես նվեր դիցուհուն զոհ մատուցեց և նվիրեց Գորգոնայի գլուխը. Աթենասը նվերն ընդունելով զարդարեց Մեդուզայի գլխով իր վահանը։ Ըստ առասպելի՝ Աթենասը Պերսևսին, Անդրոմեդային, Կասսիոպեային և Կեփեոսին տարավ երկինք և դարձրեց համաստեղություներ։ | |
Կադմոս | Աթենասի մասնակցությունը Կադմոսի ճակատագրում մեծ է, սակայն դրանք պահպանվել են հետագա աշխատություններում։
Աթենասը ոգևորում է նրան թեբեական վիշապի դեմ մարտից առաջ և տալիս է նրան քար, որով էլ Կադմոսը սպանում է վիշապին։ Աթենասի խորհրրդով նա վիշապի ատամները ցանում է հողի մեջ։ Դրանից հետո Կադմոսը զոհ է մատուցում դիցուհուն, որը տանում է իրեն դեպի Թեբե։ | |
Հերակլես | «Իլիական»-ում մանրամասն ներկայացվում է Աթենասի օգնությունը Հերակլեսին։
Աթենասը փրկում է նրան մանուկ ժամանակ, Հերային խնդրում կերակրել նրան և տանում Ալկմենեի մոտ դաստիարակության։ Աթենասը քար է նետում խելակորույս Հերակլեսի գլխին և փրկում Ամֆիտրիոնին. այդ քարը հայտնի է Սոֆրոնիստեր անվանումով՝ գիտակցություն պարգևող։ Հերակլեսը դիցուհուց ստանում է զենք ու զրահ Օրհոմենի դեմ պայքարից առաջ (մեկ այլ տարբերակում նա ստանում է Հեփեստոսից ոսկե զրահ, իսկ Աթենասից՝ թիկնոց)։ Աթենասի Տասներկու սխրանքների աջակցությունը՝
Գիգանտոմաքիայի ժամանակ Աթենասը երկնքից իջնելով սպանում է Աստերոսին (Հերակլեսի հակառակորդին), մաշկազերծ է անում։ Հայտնի է, որ հենց Աթենասի խորհրդով Զևսը կանչեց Հերակլեսին տիտանների դեմ պայքարի, և հենց իր խորհրդով Հերակլեսը կարողացավ սպանել Ալկիոնեոսին։ Աստվածուհին օգնում է նրան նաև ուրիշ սխրագործություններում՝
Երբ արդեն եկել էր մահվան ժամը Հերակլեսը կանչում է աստվածուհուն, և վերջինս նրան բարձրացնում է երկինք։ | |
Տիդեյոս |
Աթենասը Տիդեյոսին օգնել է թեբեացիների դեմ կռվի ժամանակ։ Յոթնյակը ընդդեմ թեբեացինեի արշավի ժամանակ Աթենասը ուղեկցում է նրանց և իր վահանով պաշտպանում նրանց նիզակներից և նետերից։ Երբ Տիդեյոսը մահացու վիրավորվեց, Աթենասը Զևսից խնդեց անմահության հեղուկը, սակայն տեսնելով, որ Տիդեյոսը չէր կարողանում իրեն տիրապետել և վնասում էր Մելանիպին, հրաժարվում է տալ նրան թուրմը։ | |
Դիոմեդես | Աթենասը Դիոմեդեսին օժտում է հզորությամբ և ի պատիժ Աֆրոդիտեի ուղղում է Դիոմեդեսի նիզակը դեպի Պանդարոսը։ Դիոմեդեսի հետ զրուցելիս նա ոգևորում է նրան Արեսի դեմ մարտից առաջ, իսկ մարտի ժամանակ Դիոմեդեսի նիզակը ուղղում է դեպի Արեսի որովայնը։
Ըստ Քվինտ Սմիրնսեցու՝ Ոդիսևսն ու Դիոմեդեսը առևանգում են դիցուհու արձանը Տրոյայից և Արգոսում կառուցում են տաճար ի պատիվ աստվածուհու։ Դիոմեդեսը առաջիններից մեկն էր, որ տիրացել էր Պալլադիումի։ Ըստ Հորացիոսի՝ դիցուհին Դիոմեդեսին բարձրացրել էր երկինք, որպես աստվածություն։ | |
Աքիլլես | «Իլիական»-ում Աթենասը հայտնվում է Աքիլլեսին մարդկային կերպարանքով և ուժ է տալիս նրան։ Նաև խորհուրդ է տալիս մենամարտել Հեկտորի հետ, միևնույն ժամանակ հայտնվում է Հեկտորի մոտ Դեիֆոբոսի կերպարանքով և ստիպում՝ ընդունել մենամարտը։ Այնուհետև Աթենասը Աքիլլեսին է տալիս իր նիզակը։ Սա ստանալով Աքիլլեսը Հեկտորին դիմում է հետևյալ խոսքերով. «Իմ նիզակով Տրիտոգեան քեզ կհնազանդեցնի»։
Հեկտորին հաղթելուց հետո նա զոհ մատուցեց Աթենասին և նիզակը դրեց Ֆասելիդեում՝ աստվածուհու տաճարում։ Դյուցազնի մահից հետո նա գալիս է, ողբում հերոսի մահը և օծում նրան ամբրոզիայով։ | |
Ոդիսևս | Ինչպես «Իլիական»-ում այնպես էլ «Ոդիսական»-ում Աթենասը աջակից է հանդիսանում Իթաքեի արքային։
Հերայի խորհրդով նա կերպարանափոխում է Ոդիսևսին, որպեսզի վերջինս լռեցնի ժողովրդին։ Նրան և Դիոմեդեսին օգնում է պաշտպանվել հակառակորդի նետերից տրոյական պատերազմում։ Կարևոր է նշել, որ «Ոդիսական»-ում Աթենասի կերպարը չի հայտնվում ոչ մի տեսարանում, բացի այն դեպքից, երբ Ոդիսևսը և իր ընկերները գտնվում են Պոլիֆեմի քարանձավում, և Ոդիսևսը աղոթում է աստվածուհուն։ Կիրկեի կղզում նրան օգնության է հասնում Հերմեսը և Կալիպսոյի մոտ գնում է ևս նա, իսկ Ոդիսևսը մակույկ է կառուցում առանց Աթենասի օգնության։ Սակայն երկրորդ պոեմում դիցուհին հայտնվում է մի քանի կերպարանքներով.
Իթաքե վերադառնալու ճանապարհին Աթենասը Ոդիսևսին կերպարանափոխում է ալեհեր ծերունու, իսկ արդեն Իթաքեի արքունական պալատում վերադարձնում է իր իրական տեսքը։ Ոդիսևսը կրկնակի անգամ խնդրում է աստվածուհուց օգնություն Պենելոպեի փեսացուներից ազատվելու համար։ Հոմերոսը գրում է՝ Ոդիսևսը Աթենասի հետ մշակում է փեսացուների պատիժը։ | |
Յասոն | Ըստ «Արգոնավտիկա» պոեմի՝ արշավից առաջ Յասոնը աղոթք է անում Աթենասին և մյուս աստվածներին։ Պոեմում նկարագրված է Աթենասի և Հերայի քննարկումները, նաև Զևսի հետ երկխոսությունը։
Մարտերի ժամանակ դիցուհին էգիդայով և վահանով պաշտպանում է Յասոնին և խուճապի մեջ գցում թշնամիներին | |
Բելլերոփոնտես | Պինդարոսը պատմում է. Բելլերոփոնտեսը երազում տեսնում է Աթենասին, երբ քնում է նրա զոհասեղանին։ Արթնանալով Բելլերոփոնտեսն ուղևորվում է դեպի այն հովիտը, ուր պատվիրել էր նրան աստվածուհին և այնտեղ հնազանդեցնում է Պեգասին Աթենասի նվիրած մտրակով և սանձով։ | |
Նեստոր | Աթենասը օգնում է Նեստորին Էրևֆալիոնի և էլեյացինեի դեմ մարտում և դրա համար Նեստորը զոհ է մատուցում աստվածուհուն։
«Ոդիսական»-ում Նեստորը ճանաչում է դիցուհուն իրեն այցելելիս և Նեդուսիայում նրա տաճարն է կառուցում։ |
Աթենասը Զևսի հավատարիմ ուղեկիցներից է և տիրակալը հաճախ է նրան վստահում իր գործողությունները։ Աթենասը նաև ինքն է խոհուրդներ տալիս Զևսին և օգնում նրան։ «Ոդիսական»-ում Աթենասի խնդրանքով Զևսը ուղարկում է Հերմեսին Կալիպսոյի մոտ Ոդիսևսին վերադարձնելու նպատակով։ «Իլիական»-ում հիշատակվում է, որ Աթենասը դառնում է Հերայի և Պոսեյդոնի դաշնակիցը Զևսի դեմ։ Երբ Աթենասը պատրաստվում է Հերայի հետ օգնել աքայացիներին, Զևսի պատվերով Իրիսը կանգնեցնում է նրանց։ Մի էպիկական տեքստում Աթենասը հանդես է գալիս որպես Զևսի բանբեր Քիրոնի մոտ։ Քսերքսեսի դեպի Հելլադա արշավի ժամանակ դելֆյան օրակուլը կանխագուշակել էր, որ նույնիսկ Աթենասը ի զորու չէր կանգնեցնել Զևսի զայրույթը։ Էվրիպիդեսը գրում է, որ Զևսը Աթենասի ռազմակառքով էր պատերազմում տիտանների դեմ և իր էգիդան նվիրում դստերը։
Հատկապես «Իլիական»-ում շատ է շոշափվում Աթենասի մտերմությունը Հերայի հետ, որը բացատրում է երկուսի անհաջողությունը Պարիսի վճռում։ Հերան և Աթենասը Տրոյան տարան կործանման և որպես պատիժ Պարիսի ոչնչացրին այն։ Ստացիոսի «Թեբեական»-ում Հերան մեկնեց Աթենք՝ Պալլասի հետ զրուցելու, և Աթենասի թույլտվությամբ արգիվյան մայրերին ապաստան տվեց։
Աթենասի և Աֆրոդիտեի մրցակցությունը հայտնի է դեռևս կռվախնձորից։ Ըստ «Իլիական»-ի Աթենասը պատվիրում է Դիոմեդեսին մարտի բռնվել Աֆրոդիտեի հետ, և դյուցազունը վիրավորում է աստվածուհուն, ինչից հետո Աթենասը ծաղրում է Աֆրոդիտեին։ Աստվածների պատերազմի ժամանակ Աթենասը ինքն է խոցում Աֆրոդիտեին։ Ըստ հոմերոսյան ավանդազրույցի Աֆրոդիտեն ի զորու չէ ազդել Աթենասի վրա։ Իսկ «Ռես» ողբերգությունում ասվում է, որ Աթենասը Աֆրոդիտեի կերպարանքով հայտնվում է Պարիսի մոտ և կեղծ խորհուրդներ տալիս։
Ավանդազրույցներում հաճախ են հանդիպում Պոսեյդոնի և Աթենասի վեճի մասին։ Նրանք վիճել են ոչ միայն Աթենքի այլ նաև Տրեզենի, Ալֆեպայի թագավորության համար, իսկ Զևսը կարգադրեց քաղաքի պաշտպանությամբ զբաղվել միասին։ Դրա շնորհիվ հունական քաղաքներում հանդիպում են եռաժանին և Աթենասի կիսանդրին միասին կանգնեցված։
Էպոսներում այս մցակցությունը առավել ընդգծված է. միևնույն ժամանակ մենամարտելիս Աթենասը հաղթող է դուրս գալիս մի քանի անգամ, իսկ Արեսը՝ երբեք։ «Իլիական»-ում դիցուհին առաջին հերթին մարտից դուրս է թողնում Արեսին, իսկ հետագայում Դիոմեդեսի օգնությամբ և հագնելով Հադեսի անտեսանելի սաղավարտը պարտության է մատնում նրան։ Աստվածուհին շատ անգամ խոցում է Արեսին «աստվածների պատերազմի» ժամանակ կուրացնելով էգիդայով և հարվածելով ոսկեզօծ նիզակով։ Աթենասը մենամարտում է նրա դեմ նաև Հերակլեսի օգնությամբ և Ոդիսևսին օգնելով։
Օրփեական պոեմներում պատմվում է. Աթենասը առևանգում է ավագ Դիոնիսոսից նրա սիրտը, հետագայում ստանալով Պալլաս մականունը։ Պրոկլես փիլիսոփան ասում է. երբ Դիոնիսոսը մահացու վիրավոր էր, իր միտքը ի շնորհիվ Աթենասի մնաց կայուն (հնագույն ժամանակներում սիրտը համարվում էր նաև մտքի արարիչ)։
Հայկական դիցաբանության մեջ Աթենասը նույնացվել է Արամազդի դուստր Նանեի, իսկ հռոմեականում՝ Յուպիտերի դուստր Միներվայի հետ։ Հելլադայից բերված Աթենասի արձանը Տիգրան Բ Մեծի օրոք դրվել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թիլ ավանում (Երզնկա քաղաքի մոտ)[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.