From Wikipedia, the free encyclopedia
Yesterday, The Beatles խմբի երգը Help! ալբոմից։ Թողարկվել է 1965 թվականի օգոստոսին։ Գրվել է Փոլ Մաքքարթնիի կողմից։ Առաջին անգամ Բիթլզի պատմության մեջ երգի ձայնագրմանը մասնակցել է միայն Փոլ Մաքքարթնին, երգի գործիքավորումը կազմված է միայն ակուստիկ կիթառից, որը նվագում է հենց ինքը։
«Yesterday» | ||||
---|---|---|---|---|
The Beatles-ի սինգլը | ||||
«Help!» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Act Naturally | |||
Թողարկված | սեպտեմբերի 13, 1965 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | հունիսի 14, 1965 | |||
Ժանր | բարոկկո փոփ | |||
Երգահան | Լենոն, Մաքքարթնի | |||
Տևողություն | 2:03 | |||
Լեյբլ | Capitol Records (ԱՄՆ), Parlophone/EMI (Մեծ Բրիտանիա) | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
The Beatles-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Yesterday-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների հիթ շարքերում։ 1999 թվականի դեկտեմբերի 13-ին ամերիկյան ռադիոն և հեռուստատեսությունը հեռարձակել են 7 միլիոն անգամ[1]։
Գինեսի ռեկորդների գրքում երգը համարվում է ամենաշատ քավեր տարբերակներ ունեցողը, շուրջ 1186 քավեր տարբերակ ունի, իսկ 2003 թվականին թիվը հասել էր 2500-ի[2][3]։
Փոլ Մաքքարթնին նշել է, որ երգի երաժշտությունը իր մոտ ծագել է քնած ժամանակ և արթնանալով նա համոզվել է, որ պարզապես առաջ լսել էր այդ երաժշտությունը, այլ ոչ թե ինքն է ստեղծել։ Առաջին տեքստը, որը նա մտածել էր երգի համար եղել է՝ «Scrambled eggs, Oh, my baby how I love your legs…»։ Այդ պատճառով երգին սկզբում անվանել են Scrambled Egg։ Այդ անվանումով Ջորջ Մարտինը ԱՄՆ-ում հրապարկեց ստեղծագործության գործիքային տարբերակը։
«Help!» ֆիլմի ամբողջ նկարահանման ժամանակ Փոլը նստած է եղել է դաշնամուրի առջև և սկսել է նվագել հենց Yesterday-ի երաժշտությունը՝ փորձելով նրա համար ստեղծել նաև «ճիշտ» բառեր։ Ռեժիսորին դա դուր չի եկել, և ասել է, որ կջարդի դաշնամուրը, եթե նա չդադարի ցուցադրել իր տվյալները։ Այդ պատճառով ամիսներ շարունակ երգը առանց բառերի և առանց վերնագրի է մնացել։ Լենոնը և Մաքքարթնին որոշել են այն անվանել մեկ բառով։
Երգի տեքստի վերջնական տարբերակը Մաքքարթնին հրապարակեց 1965 թվականի մայիսին։ Նա նշեց, որ երգը ավարտվում է «էյ» (say, nay, today, away, play, stay) վերջավորությամբ, և դա հաստատեց, որը yesterday-ը միակն է նրանցից։
2013 թվականի սեպտեմբերին Փոլ Մաքքարթնին ասաց, որ այս երգը իր մորն է նվիրել, ով մահացել էր այն ժամանակ, երբ ինքը 14 տարեկան էր։
Երգը ձայնագրվել է «Էբի ռոուդ» № 2 ստուդիայում 1965 թվականի հունիսի 14-ին և 17-ին։
Երգը գրված է 4/4 չափում։ Առաջին տան մեջ հնչում է ակուստիկ կիթառ, իսկ երկրորդ տան ժամանակ կվարտետն է հանդես գալիս՝ երկու ջութակ, ալտ և թավջութակ։
Երգի տոնայնությունը ֆա մաժորն է։
«Yesterday»-ը կատարվում և ձայնագրվում է այլ երաժիշտների կողմից ավելի շատ, քան յուրաքանչյուր երգ։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ կա երգի 3000 քավեր տարբերակ։ Հայտնի կատարողներից են՝ The Seekers, Ջոան Բոազը, Liberace-ը, Ֆրենկ Սինատրան, Ռեյ Չարլզը, Էլվիս Փրեսլին, Պլասիդո Դոմինգոն, Ջունի Ռուսոն, Թոմ Ջոնսը, Մուսլիմ Մագոմաևը, The Head Shop-ը, Boyz II Men-ը և The Blast-ը[4]։
Yesterday-ը ստացել է ivor Novello Award մրցանակ «1965 թվականի լավագույն երգ» անվանակարգում և դարձել է այդ տարվա ամենաշատ կատարված երգը։
1999 թվականին Broadcast Music Incorporated-ը նշեց, որ երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը վերջին 20 տարում ամենաշատը կատարված ամերիկյան ռադիոյում և հեռուստատեսությունում։ Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են «You’ve Lost That Loving Feeling» The Righteous Brothers դուետը և The Association խմբի «Never My Love»-ը[5]։ Այդ տարում Բի-բի-սին «Yesterday»-ը համարեց դարի լավագույն երգ։
Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի շարքում երգը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
1980 թվականին մահից քիչ ժամանակ առաջ Լենոնը երգի բառերի մասին ասաց, որ «Նրանք լավն են, բայց եթե տեքստը կարդում ես ամբողջությամբ, այն քեզ ոչինչ չի ասում, անհասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել, այն գնացել է և պետք է, որ նորից գա երեկվա օրը։ Գեղեցիկ է, բայց ես երբեք չեմ ցանկացել լինել այդ երգի հեղինակը»[6]։ Փոլ Մաքքարթնին How Do You Sleep? երգի մասին Լենոնը ասել է «The only thing you done was yesterday…» (միակ բանը, որ դու արել ես, եղել է Yesterday-ը)։
Հիթ-շքերթներ
|
Հավաստագրումներ
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.