From Wikipedia, the free encyclopedia
NGC 3(այլ նշանակումներ՝ UGC 58, MCG 1-1-37, ZWG 408.35, Ark 1, IRAS00047+0801, PGC 565), ոսպնյակաձև գալակտիկա (S0) Ձկների համաստեղությունում։ Գտնվում է մոտավորապես 180 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Գալակտիկան հայտնաբերել է գերմանացի աստղագետ Ալբերտ Մարթը 1864 թվականի նոյեմբերի 29-ին[2]։ Նա օգտագործել է Ուիլյամ Լասելի 48 դյույմանոց (122 սմ) արտացոլող աստղադիտակը Մալթա կղզում։
NGC 3 | |
---|---|
Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 | |
Տեսակ | պարուրաձև գալակտիկա |
Համաստեղություն | Ձկներ |
Ուղղակի ծագում | 00h 07m 16,8s |
Շեղում | +08° 18′ 05″ |
Կարմիր շեղում | 0,013009 ± 0,000163[1] |
Տիպային դասակարգում | S0[1] |
Տեսանելի մեծություն | 1,1' × 0,6' |
Բացարձակ մեծություն | 13,4 |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Ալբերտ Մարթ |
Հայտնաբերման թվական | նոյեմբերի 29, 1864 |
Նշանակումներ | |
NGC 3, IRAS F00046+0801, MCG+01-01-037, PGC 565, IRAS 00047+0801, 2MASX J00071680+0818058, UGC 58, Z 408-35, Z 0004.7+0802, UZC J000716.8+081806, PSCz Q00047+0801 և LEDA 565 |
Նրա տրամագիծը գնահատվում է 55000 լուսային տարի։ Միևնույն ժամանակ, գալակտիկան ունի մակերևույթի համեմատաբար բարձր պայծառություն և ներառված է (1-ին համարով) Առաքելյանի մակերևույթի բարձր պայծառությամբ գալակտիկաների կատալոգում[3], որտեղ այն նկարագրված է որպես «էլիպսաձև կարմիր օբյեկտ, հնարավոր է ոսպնյակաձև գալակտիկա»[3]։
1888 թվականին Ջոն Դրեյերը այն ներառում է Նոր ընդհանուր կատալոգում (NGC) NGC 3 անվան տակ՝ նկարագրելով այն որպես «մռայլ, շատ փոքր, կլոր, գրեթե աստղանման» միգամածություն[2][4]։
Կատարվել է գալակտիկայի սկավառակի մանրամասն ֆոտոմետրիա չորս օպտիկական սպեկտրային տիրույթում[5], պարզվել է, որ գալակտիկայի սկավառակը սիմետրիկ է բոլոր տիրույթներում, նրա թեքությունը դեպի տեսադաշտը կազմում է 60°։ Սկավառակի տրամագիծը մոտ 40 աղեղային վայրկյան է, գալակտիկայի էլիպտիկությունը (1 − b/a) կենտրոնում հասնում է 0,55-ի, 17 աղեղ վայրկյանի շառավղից դուրս՝ 0,34։ Ուռուցիկությունը շրջապատված է թույլ օղակով, որի ճառագայթային լուսաչափական պրոֆիլը ներկայացնում է Ֆրիմանի II տիպը[6]։
Այս օբյեկտը մտնում է «Նոր ընդհանուր կատալոգի» բնօրինակ հրատարակության մեջ ներառվածների թվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.