պարուրաձև գալակտիկա Պեգասի համաստեղությունում From Wikipedia, the free encyclopedia
NGC 1 (այլ նշանակումներ՝ GC 1, UGC 57, PGC 564, Holm 2a[5]), պարուրաձև գալակտիկա Պեգասի համաստեղությունում։ Տեղակայված է Երկիր մոլորակից 190 միլիոն լուսային տարի հեռավորության վրա[6]։ Տրամագիծը 90.000 լուսային տարի է, որը մի քիչ փոքր է Ծիր Կաթինից։ Այն հայտնաբերել է գերմանացի աստղագետ Հենրիխ դ’Արեստը 1861 թվականի սեպտեմբերի 30-ին։
NGC 1 | |
---|---|
Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 | |
Տեսակ | գալակտիկա |
Համաստեղություն | Պեգաս |
Ուղղակի ծագում | 00h 07m 15,9s |
Շեղում | +27° 42′ 32″ |
Կարմիր շեղում | +0,013176 ± 0,000093 |
Հեռավորություն | 74,13 մեգապարսեկ[1] |
Տիպային դասակարգում | Sb[2] և SAbc[3] |
Տեսանելի մեծություն | 1,55' х 1,02' |
Բացարձակ մեծություն | 13,65 |
Շառավիղ | 90 000 լուսային տարի |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Հենրիխ դ՛Արեստ[4] |
Հայտնաբերման թվական | սեպտեմբերի 30, 1861[4] |
Նշանակումներ | |
GC 1, UGC 57, PGC 564, Holm 2a[5] |
Գալակտիկան «Նոր ընդհանուր կատալոգի» առաջին օբյեկտն է[7][8]։ Կատալոգավորումը (J1860.0 էպոխա) ընթացել է ուղղակի ծագումով[7]՝ սկսած ամենացածրից։
Այդ ժամանակվանից ի վեր կոորդինատները տեղաշարժվել են երկրագնդի առանցքի պրեցեսիայի պատճառով, և գալակտիկան այժմ չունի ամենացածր ուղիղ ծագումը NGC-ում թվարկված օբյեկտների մեջ[9]. առնվազն 30 NGC օբյեկտներ ունեն ավելի փոքր ուղիղ ծագում 2000.0 էպոխայի հասարակածային կոորդինատներում[6]։ NGC 1-ը տեսողականորեն կարելի է դիտել սիրողական 6 դյույմանոց աստղադիտակներով[6]։
NGC 1-ը նկարագրված է «Նոր Ընդհանուր կատալոգում» որպես «մռայլ, փոքր, կլոր, 11-րդ և 14-րդ մեծության աստղերի միջև»[7]։ Մոտ 1,8 աղեղային րոպե դեպի հարավ գտնվում է ավելի մռայլ և շատ ավելի հեռավոր NGC 2 գալակտիկան։ Գալակտիկաները կազմում են տեսանելի զույգ[10], սակայն նրանք ֆիզիկապես կապված չեն միմյանց հետ, քանի որ նրանց միջև հեռավորությունը մոտ 45 Մպկ է (մոտ 140 միլիոն լուսային տարի), գրեթե կեսը, ինչը մեզ բաժանում է NGC 2-ից։
NGC 1 գալակտիկան մտնում է NGC 23 գալակտիկաների խմբի մեջ։ Բացի NGC 1-ից, խմբում ընդգրկված են նաև UGC 69-ը, NGC 23-ը, NGC 26-ը, UGC 127-ը, UGC 79-ը և UGC 110-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.