From Wikipedia, the free encyclopedia
NGC 2, պարուրաձև գալակտիկա (մորֆոլոգիական տեսակը՝ Sab) Պեգասի համաստեղությունում։
NGC 2 | |
---|---|
Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 | |
Տեսակ | պարուրաձև գալակտիկա |
Մասն է | [T2015] nest 200542?[1][2] և [CHM2007] LDC 2?[2] |
Համաստեղություն | Պեգաս |
Ուղղակի ծագում | 00h 07m 17,1s |
Շեղում | +27° 40′ 43″ |
Կարմիր շեղում | 0,02521[3] |
Հեռավորություն | 190 միլիոնի լուսային տարի |
Տիպային դասակարգում | Sab[2] |
Տեսանելի մեծություն | 0,96′ × 0,51′ |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Լոուրենս Փարսոնս |
Հայտնաբերման թվական | օգոստոսի 20, 1873 |
Նշանակումներ | |
NGC 2, 2MASX J00071710+2740421, MCG+04-01-026, KPG 2b, UGC 59, PGC 567, ALFALFA 2-18, SDSS J000717.11+274042.0, UZC J000717.1+274041, Z 0004.7+2724, Z 477-55, Z 478-27 և LEDA 567 |
Գալակտիկան հայտնաբերել է իռլանդացի աստղագետ Լոուրենս Փարսոնսը 1873 թվականի օգոստոսի 20-ին՝ 72 դյույմ (183 սմ) աստղադիտակի միջոցով։ Այն նկարագրվել է Նոր ընդհանուր կատալոգում (NGC) որպես «շատ մռայլ, փոքր, NGC 1-ից հարավ»[4][5]։
NGC 2-ի տրամագիծը մոտ 115000 լուսային տարի է, սակայն գալակտիկան 3-5 անգամ ավելի պայծառ է, քան Ծիր Կաթինը, քանի որ այն բավականին կոմպակտ է։ Մոտավորապես 1,8 աղեղային րոպե դեպի հյուսիս գտնվում է NGC 1 գալակտիկան։ Գալակտիկաները կազմում են տեսանելի զույգ[6], սակայն նրանք ֆիզիկապես կապված չեն միմյանց հետ, քանի որ նրանց միջև հեռավորությունը մոտ 45 Մպկ է (մոտ 140 միլիոն լուսային տարի)), գրեթե կեսը, ինչը մեզ բաժանում է NGC 2-ից։ Ավելի մռայլ NGC 2-ը չի նկատվել[7] Հենրիխ դ’Արեստի կողմից, ով հայտնաբերել էր NGC 1-ը 1861 թվականին։ Գալակտիկան փոքր-ինչ երկարաձգված է և ուղղված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, այն կարելի է տեսողականորեն դիտել սիրողական 10 դյույմանոց աստղադիտակներով[8]։
NGC 27-ի և մի քանի այլ գալակտիկաների հետ միասին այն մտնում է գալակտիկաների կուտակման մեջ, որը գտնվում է Պերսևս-Ձկներ գերկուտակումից այն կողմ[9]։
Այս օբյեկտը մտնում է «Նոր ընդհանուր կատալոգի» բնօրինակ հրատարակության մեջ ներառվածների թվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.