Ֆրանսիական փիլիսոփայություն

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրանսիական փիլիսոփայություն

Ֆրանսիական փիլիսոփայություն, ֆրանսերեն լեզվով գրված փիլիսոփայության ընդհանրական անվանում։ Ֆրանսիական փիլիսոփայությունն ուղղված է մարդու և հասարակության խնդիրներին, հաճախ հանդես է գալիս գրականության ձևով, գունավորված է հեղինակային անհատական ոճով։ Սկզբնական շրջանում՝ հարելով ուշ անտիկ փիլիսոփայությանը, ֆրանսիական փիլիսոփայությունը արագորեն գտել է մտածողության և մատուցման մեջ իր ուրույն ձևը։

Արագ փաստեր Ֆրանսիական փիլիսոփայություն ...
Ֆրանսիական փիլիսոփայություն
Thumb
Աբելարը և նրա աշակերտուհի Հելոիզան
նկարիչ՝ Էդմունդ Լեյթոն (1882)
Փակել

Պատմություն

Միջնադար

Միջին դարերում ֆրանսիական փիլիսոփայությունն առաջնային դերում է եղել․ և մինչև 14-րդ դարի վերջ Եվրոպայում չկար խոշոր փիլիսոփա, ով չէր սովորել կամ դասավանդել, գոնե ժամանակավոր, Փարիզի Schola Palatina -ում կամ Փարիզյան համալսարանում։ Փարիզյան Սոկարտ համարվում էր Պիեր Աբելարը[1], ով հանդիսանում էր ֆրանսիական վաղ սխոլաստիկայի գագաթնակետը։

Վերածնունդ

Վերածնունդի ֆրանսիական փիլիսոփաներից է Մոնտենը, ով էսսեն (ֆր․՝ Essai) ներդրել է, որպես փլիլիսոփայության ժանր, ինչպես նաև Պիեռ Շարրոնը։

17-րդ դար

Դեկարտի շնորհիվ փիլիսոփայությունում հայտնվել է տրամասություն (ֆր.՝ discours) տերմինը և վեր է հանվել մտածող սուբյեկտի թեման։ Այս դարաշրջանի մյուս մտածողներն են Գասենդին, Նիկոլյա Մալբրանշը, Պասկալը։

18-րդ դար

Լուսավորիչների դարաշրջանը Ֆրանսիայում ներկայացվել է էնցիկլոպեդիստների և մատերիալիստների միջոցով։ Վոլտերը մտցնում է հանդուրժողականության(ֆր.՝ tolérance) գաղափարը, որի տակ հասկացվում էր շրջադարձ դեպի սեկուլյարիզմ (լաիցիզմ)։ Ֆրանսիական փլիսոփայության հակակղերական ուղղվածությունը շարունակեցին Հոլբախը և Դիդրոն, ովքեր հակադրում էին լուսավորյալ միտքը մութ սնոտիապաշտությանը։ Ներկայացուցիչներից են Կոնդիլյակը, Լամետրը, Դալամբերը, Մոնտեսքյոն, Ռուսսոն։

19-րդ դար

19-րդ դարում հատուկ տեղ է զբաղեցնում պոզիտիվիզմի հիմնադիր Օգյուստ Կոնտը,ում հաճախ համարում են նաև սոցիաոլոգիայի հիմնադիր, չնայած որ առաջին սոցիոլոգիական հետազոտությունները էմպիրիկ նյութի ներգրավմամբ իրականացրել է Էմիլ Դյուրգհեյմը։ Որոշակի ազդեցություն ունեին ֆրանսիացի սոցիալիստներ Սեն Սիմոնը, Ֆուրիեն, Պրուդոն։ Դարավերջին Անրի Բերգսոնի ստեղծագործություններում ծագում են կյանքի փիլիսոփայության գաղափարներ, որոնք նա շարունակում է զարգացնել 20-րդ դարում։

20-րդ դար

20-րդ դարում ֆրանսիական փիլիսոփայությունը կրել է Էդմունդ Հուսերելի և Մարտին Հայդեգերի, ինչպես նաև հոգեվերլուծության գաղափարների ազդեցությունը։ Դրա հետ մեկտեղ հենց այս ժամանակաշրջանում ֆրանսիական փիլիսոփայությունը դառնում է աշխարհում ամենաազդեցիկներից մեկը։ Մի կողմից ֆրանսիական փիլիսոփայությունում կարելի է առանձնացնել հատուկ ուղղություններ․ էքզիստենցիալիզմ (Սարտր, Կամյու, Մերլո-Պոնտի, Մարսել), ստրուկտուրալիզմ (Լևի Ստրոս, Բարտ Ֆուկո), պոստմոդեռնիզմ (Դըլյոզ, Դերիդա, Ժան Ֆրանսուա Լիոտար, Ժան Բոդրիյար, Բադիու), մյուս կողմից կան մտածողներ, ովքեր չեն պատկանում և ոչ մի ուղղությանը, ինչպես Տեյար դե Շարդենը, Մարիտենը, Էմանուել Մունյեն, Բատայը, Բաշլյարը և այլք։ 20-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփաների թվում են նաև Ալտյուսսերը, Բլանշոն, Բուրդյոն, Գվատարին, Ալեքսանդր Կորյեն, Ժակ Լականը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.