իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս (իսպ.՝ Fernando José Torres Sanz, մարտի 20, 1984[2][3][4], Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա, առավել հայտնի է որպես Ֆեռնանդո Տոռես՝ Էլ Նինյո (El Niño մականվամբ, հայերեն թարգմանությամբ Փոքրիկ, երեխա[5]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2013 թվականի մայիսի 15-ին Տոռեսը և Խուան Մատան Եվրոպայի լիգայում «Չելսիի» տարած հաղթանակից հետո ռեկորդ սահմանեցին՝ միաժամանակ դառնալով և՛ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Աշխարհի առաջնության գործող չեմպիոններ[6]։
Ֆեռնանդո Տոռես իսպ.՝ Fernando Torres | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս[1] | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Էլ Նինյո | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1984 (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ֆուենլանբրադա, Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեռնանդո Տոռեսը ծնվել է 1984 թվականի մարտի 20-ին։ Նա սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով, երբ տակավին երեխա էր և միացել է իր առաջին թիմին՝ «Parque 84»-ին 5 տարեկան հասակում[7]։ Ֆեռնանդոյի պապիկը ֆուտբոլի նկատմամբ անտարբեր էր, սակայն երբ խոսք էր գնում «Ատլետիկո Մադրիդ» ակումբի մասին, նա միանգամից փոխվում էր և կրքոտ երկրպագու էր դառնում։ Հենց պապիկից էր Ֆեռնանդոն ժառանգել սերը դեպի Մադրիդի ակումբը։ Փոքրիկ Ֆեռնանդոն, ֆուտբոլ խաղալով բակում, կանգնում էր դարպասի մոտ և իր հասակակիցներից լավ խաղում որպես դարպասապահ։ Մի անգամ մրցակցի հարվածից գնդակը դիպավ Ֆեռնանդոյի գլխին, և նրա մայրը նրան արգելեց այլևս երբևէ կանգնել դարպասների մոտ։
Երբ Տոռեսը 7 տարեկան էր, նա սկսեց խաղալ հարևան սրճարանի՝ «Mario’s Holanda»-ի ֆուտբոլային թիմի կազմում։ Չնայած իր փոքր տարիքին՝ նա սկսեց պարբերաբար գոլի հեղինակ դառնալ։ Երեք տարի անց նա միացավ իր առաջին ակումբին՝ «Ռայո 13»-ին[8]։ 1994 թվականին իր առաջին մրցաշրջանում «Ռայո 13»-ի կազմում տասնամյա Տոռեսը 55 գոլի հեղինակ դարձավ, որից հետո հրավիրվեց դիտվելու «Ատլետիկո Մադրիդ»։ Սկաուտները հիացած էին, իսկ պատանի ֆուտբոլիստը իրեն ներկայացրեց լավագույն կողմից և միացավ Մադրիդի ակումբին 1995 թվականին։ Երեք տարի անց Տոռեսը հաղթեց իր կարիերայի առաջին տիտղոսը երիտասարդական թիմի կազմում։ «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը որոշեց մասնակցել «Nike Cup Europe» անվամբ մրցաշարին, որտեղ ներկայացված էին ոչ պակաս հայտնի եվրոպական ակումբներ մինչև 15 տարեկան տարիքային կազմով։ Տոռեսը դարձավ ակումբի առաջատարներից մեկը և օգնեց «Ատլետիկո Մադրիդին» հաղթել այդ մրցաշարում, իսկ ավելի ուշ՝ դարձավ իր տարիքային կազմում լավագույնը Եվրոպայում[9]։
1999 թվականին Տոռեսը ստորագրեց իր առաջին պայմանագիրը նոր ակումբի հետ։ Պատանի հարձակվողի ելույթները Իսպանիայի՝ մինչև 16 տարեկանների հավաքականում հաջողությամբ պսակվեցին։ 2001 թվականին իսպանացիները հաղթեցին Ալգարվիի մրցաշարը և մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Ֆեռնանդոն 6 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող։ Պատանի գոլահարի առաջին խաղը «Ատլետիկո Մադրիդի» մեծահասակաների թիմում կայացավ 2000-2001 մրցաշրջանի վերջում, իսկ արդեն մեկ շաբաթ անց նա կարողացավ խփել իր առաջին գոլը։ Դա տեղի ունեցավ «Ալբասետեի» դեմ խաղի ժամանակ։ Ընդամենը մեկ մրցաշրջան անց «Ատլետիկոն» վերադարձավ Լա Լիգա այդ ժամանակ Տոռեսը ցուցանիշները բավական համեստ էին՝ 6 գնդակ Սեգունդայի 36 խաղում, բայց այդ ամենը չխանգարեին Ֆեռնանդոյին շարունակել իր հաջող ելույթները տարբեր տարիքային կատեգորիաների հավաքականների կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Տոռեսը կարողացավ 13 անգամ գոլի հեղինակ դառնալ, իսկ «Ատլետիկոն» ավարտեց առաջնությունը 12-րդ հորիզոնականում։ Որոշ ժամանակ անց Ֆեռնանդոն իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի երիտասարդական հավաքականում։
Մի քանի մրցաշրջանների ընթացքում ակումբը անհաջող փորձեր էր կատարում՝ հայտբվելու եվրագավթների խաղարկությանը։ Օրինակ, Իսպանիայի առաջնության 2003-2004 մրցաշրջանում Տոռեսը 35 խաղում դարձավ 19 գոլի հեղինակ և տասնիննամյա տարիքում դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Սակայն «Ատլետիկոն» ավարտեց մրցաշրջանը 7-րդ հորիզոնականում՝ զիջելով Եվրոպայի լիգայի ողեգիրը «Սևիլյային»։ Որոշ ժամանակ անց Էլ Նինյոն երկրի մեծահասակների հավաքական հրավիրվեց՝ առաջին խաղն անցկանելով Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Եվրոպայի առաջատար ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում էր Տոռեսի նկատմամբ հետաքրքրությունը, բայց ամեն անգամ նա հավատարիմ էր մնում «Ատլետիկո Մադրիդին» և շարունակում էր հանդես գալ Իսպանիայի հավաքականում, որի կազմում նա 2004 թվականին մեկնեց Գերմանիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Առաջնություն Տոռեսը դարձավ 3 գոլի հեղինակ։ 2006/07 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունը դարձավ վերջինը «Էլ Նինյոյի» համար «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
2007 թվականի հուլիսի 4-ին ֆուտբոլիստը միացավ «Լիվերպուլին», որտեղ միանգամից ստացավ հանրահայտ «ինը» համար. այդ համարի ներքո ավելի վաղ հանդես էին եկել նաև այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իան Ռաշը և Ֆաուլեր Ռոբին։
Հենց իր առաջին մրցաշրջանում Տոռեսը կարողացավ Ռոբի Ֆաուլերից հետո առաջին անգամ խփել 20 և ավելի գոլ Պրեմիեր լիգայում, ռեկորդ սահմանեց օտարերկրացու կողմից դեբյուտային մրցաշրջանում խփած գնդակների թվով։ Մինչ այդ նման ռեկորդ հաջողվել էր սահամնել միայն Ռուդ վան Նիստելռոյին (Ֆեռնանդոն կարողացավ 24 գոլի հեղինակ դառնալ)։ Ինչպես նաև նա կարողացավ կրկնել Ռոջեր Հանթի ռեկորդը՝ 8 տնային խաղում դառնալով գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում նրա հաշվին բոլոր մրցաշարերում գրանցվեց 33 գոլ։
2008 թվականի հունիսին Ֆեռնանդո Տոռեսը մեկնեց Եվրոպայի առաջնության Ավստրիա և Շվեյցարիա, որտեղ Դավիդ Վիլյայի հետ միասին դարձավ ակումբի հիմնական հարձակվողը։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա դարձավ 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը խփեց Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում 2008 թվականի հունիսի 29-ին Վիեննայում։ Այդ խաղը հաղթական դարձավ իսպանացիների համար, որոնք հաղթեցին 1։0 հաշվով։
2008-2009 մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում Տոռեսը դարձավ «Լիվերպուլի» առաջին գոլի հեղինակը այդ մրցաշարում։ Գոլի հեղինակ նա դարձավ «Սանդերլենդի» դեմ խաղի 83-րդ րոպեին։ Այդպես էլ ավարտվեց խաղը նվազագույն՝ 0։1 հաշվով։
Նոր մրցաշրջանի սկզբում Տոռեսն օգնեց իր թիմին 3 գնդակով, բայց դա չփրկեց «Լիվերպուլին» 2 պարտություններից. «Տոտտենհեմ Հոտսպուրից» 1։2 հաշվով և «Աստոն Վիլլայից» 1։3 հաշվով։ Տոռեսը գոլի հեղինակ դարձավ «Սթոք Սիթիի», «Աստոն Վիլլայի» և «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղերում։
2009 թվականի դեկտեմբերի 29-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղի 93-րդ րոպեին Տոռեսը դարձավ որոշիչ գոլի հեղինակ, բացի այդ՝ գոլը դարձավ 50-րդը Պրեմիրե լիգայում։ Խաղն ավարտվեց «Լիվերպուլի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
2009-2010 մրցաշրջանում Տոռեսը մի քանի վնասվածք ստացավ և ընդհանուր առմամբ բաց թողեց առաջնության բոլոր խաղերի մոտավորապես կեսը։ Սակայն, չնայած դժվարություններին՝ իսպանացին 22 խաղում 18 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան թույլ տվեց 6-րդ տեղը գրավել ռմբակուներից ցուցակում Ժերմեյն Դեֆոյի հետ միասին, որը 11 խաղ ավել էր անցկացրել։
2010-2011 մրցաշրջանում Տոռեսով էր հետաքրքվում «Չելսին», որ առաջարկում էր ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ, սակայն 1մերսիսայիդցիները» հրաժարվեցին վաճառել իսպանացուն[10]։ Այդ ժամանակ Ֆեռնանդոն գրավոր խնդրանքով դիմեց ակումբի ղեկավարությանը, որպեսզի նրանք իրեն վաճառքի ներակայացնեն։ Ակումբը մերժեց[11]։
2011 թվականի հունվարի 31-ին «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց վաճառել Տոռեսին «Չելսիին»[12]։ Նույն օրը Տոռեսը հինգուկես տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ[13] 175 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով։ Տրանսֆերը կազմեց 50 միլիոն ֆունտ, որը դարձավ ամենամեծը Պրեմիեր լիգայի պատմության մեջ[14]։ «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ ակումբի գրասենյակի մոտ այրեցին Տոռեսի մարզաշապիկը[15]։ Իր հարցազրույցում Տոռեսը հայտարարեց, որ ոչ մի վատ բառ չի ասի «կարմիրների» մասին, և ասաց, որ վերջնական որոշում ոչ թե ընդունել է տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին, այլ բավականին վաղ, երբ «Չելսին» ներկայացրել է իր առաջնությունը[16]։ 2011 թվականի փետրվարի 6-ին Տոռեսն իր առաջին խաղը անկացրեց «Չելսիի» դեմ «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[17]։ Ավելի քան 14 խաղ (903 րոպե)[18] չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ նոր ակումբում, և խաղացողին աջակցելու համար Կառլո Անչելոտտին[19], Պետր Չեխը[20] և Պիտեր Օդեմվինգիեն[21]։ Ապրիլի 23-ին «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղի 83-րդ րոպեին նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ արդեն ավելացված ժամանակում գոլային փոխանցում կատարեց Ֆլորան Մալուդային[22]։
Չնայած դրան՝ 2011/12 մրցաշրջանում Ֆեռնանդոն բավականին հազվադեպ էր գոլի հեղինակ դառնում. նրա գոլային երաշտներից մեկը տևեց գրեթե հինգ ամիս[23][24], ֆուտբոլիստի հոգեբանական վիճակը ծանր էր մնում[25][26], իսկ Իսպանիայի հավաքականի ղեկավարությունը քննարկում էր Տոռեսի՝ Եվրոպայի առաջնության մասնակցության հարցը[27][28][29]։
2012 թվականի ապրիլի 24-ին «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի 91-րդ րոպեին Տոռեսը գոլի հեղինակ դարձավ և վստահությամբ ցույց տվեց, որ «Չելսին» անցնում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2012 թվականի ապրիլի 29-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Չելսիի» կազմում։
2012-2013 մրցաշրջանում Տոռեսը դարձավ «Չելսիի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայում՝ խփելով 6 գնդակ։ Գոլերից մեկը Տոռեսը հեղինակեց «Բենֆիկայի» դեմ եզրափակիչ խաղում, արդյունքում՝ «Չելսին» հաղթանակ տարավ 2։1 հաշվով և նվաճեց տիտղոսը։
2014 թվականի օգոստոսի 29-ին «Չելսին» և «Միլանը» պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ ֆուտբոլիստը 2 տարի վարձավճարով հանդես պիտի գար «Միլանում»[30]։
2014 թվականի սեպտեմբերի 23-ին «Էմպոլիի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին գոլը խփեց «Միլանի» կազմում։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով[31]։
2014 թվականի դեկտեմբերի 27-ին Տոռեսը դարձավ հիմնական կազմի «ռոսոների»[32], որպեսզի Ալեսիո Չարչիի փոխարեն տեղափոխվեր մադրիդյան «Ատլետիկո»[33]։ 2015 թվականի հունվարի 7-ին Տոռեսն իր առաջին խաղն անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում՝ դուրս գալով մարզադաշտ Իսպանիայի գավաթի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։ Խաղադաշտում նա անցկացրեց գրեթե 60 րոպե, որից հետո նրան փոխարինեց Կոկեն։ 2015 թվականի հունվարի 15-ին Տոռեսն իր առաջին գոլերը խփեց «Ատլետիկոյի» կազմ վերադառնալուց հետո։ Նա դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում. խաղն ավարտվեց ոչ ոքի 2։2 հաշվով։
Մարիո Մանջուկիչի՝ ակումբից հեռանալուց հետո Տոռեսը փոխեց իր մարզաշապիկի համարը՝ 19-ից վերադառանալով իր սովորական դարձած 9 համարին[34]։
2016 թվականի փետրվարի 6-ին Տոռեսը իր 100-րդ գոլի հեղինակը դարձավ «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում «Էյբար»-ի դեմ խաղում. խաղը 259-րդն էր Տոռեսի համար այս ակումբում[35]։
Տոռեսը դարձավ 2008 թվականի Եվրոպայի առաջնության հաղթական գոլի հեղինակը 33-րդ րոպեին։ Իսպանիայի հավաքականի համար երկու հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Դրանցից մեկը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Նոր Զելանդիայի դեմ խաղում էր։ 2009/10 վնասվածքներով լի մրցաշրջանը երևաց նաև ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ Տոռեսը չկարողացավ իր լավագույն խաղը ցուցադրել և ողջ մրցաշարի ընթացքում չդարձավ և ոչ մի գոլի հեղինակ, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում նույնիսկ չէր հայտնվում մեկնարկային կազմում։ Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղում Ֆեռնանդոն խաղադաշտ դուրս եկավ միայն լրացուցիչ ժամանակում Դավիդ Վիլյայի փոխարեն։ Վերջին րոպեին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և գրեթե մեկ րոպե պառկած էր խոտածածկին, մինչդեռ խաղը շարունակվում էր[36]։ 2012 թվականի հունիսի 14-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Տոռեսը դուբլի հեղինակ դարձավ և օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Իռլանդիային 4։0 հաշվով, այդ խաղում մեկական գոլի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան և Սեսկ Ֆաբրեգասը։ 2012 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում Տոռեսը խաղադաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսում և գոլի հեղինակ դարձավ 84-րդ րոպեին, ինչպես նաև փոխանցում կատարեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու և ստանալով մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»[37]։ Բացի այդ՝ Տոռեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչ խաղերում (2008 և 2012)։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Տոռեսն անցկացրեց իր 100-րդ խաղը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, որ նման հաջողություն է գրանցել։ 2013 թվականին Կոնֆեդերացիաների գավաթում Տոռեսը ստացավ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» որպես լավագույն ռմբարկու (5 գնդակ)։
№ | Տարեթիվ | Մրցակից | Հաշիվ | Տոռեսի գոլեր | Մրցություն |
1 | 6 Սեպտեմբեր 2003 | Պորտուգալիա | 3։0 | — | Ընկերական խաղ |
2 | 10 Սեպտեմբեր 2003 | Ուկրաինա | 2։1 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004 |
3 | 15 Նոյեմբեր 2003 | Նորվեգիա | 2։1 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004 |
4 | 31 Մարտ 2004 | Դանիա | 2։0 | — | Ընկերական խաղ |
5 | 28 Ապրիլ 2004 | Իտալիա | 1։1 | 1 | Ընկերական խաղ |
6 | 5 Մայիս 2004 | Անդորրա | 4։0 | — | Ընկերական խաղ |
7 | 12 Հունիս 2004 | Ռուսաստան | 1։0 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004 |
8 | 16 Հունիս 2004 | Հունաստան | 1։1 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004 |
9 | 20 Հունիս 2004 | Պորտուգալիա | 0։1 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004 |
10 | 18 Օգոստոս 2004 | Վենեսուելա | 3։2 | — | Ընկերական խաղ |
11 | 3 Սեպտեմբեր 2004 | Շոտլանդիա | 1։1 | — | Ընկերական խաղ |
12 | 9 Հոկտեմբեր 2004 | Բելգիա | 2։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
13 | 13 Հոկտեմբեր 2004 | Լիտվա | 0։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
14 | 18 Նոյեմբեր 2004 | Անգլիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
15 | 10 Փետրվար 2005 | Սան Մարինո | 5։0 | 1 | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
16 | 26 Մարտ 2005 | Չինաստան | 3։0 | 1 | Ընկերական խաղ |
17 | 30 Մարտ 2005 | Սերբիա և Չերնոգորիա | 0։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
18 | 4 Հունիս 2005 | Լիտվա | 1։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
19 | 8 Հունիս 2005 | Բոսնիա և Հերցեգովինա | 1։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
20 | 17 Օգոստոս 2005 | Ուրուգվայ | 2։0 | — | Ընկերական խաղ |
21 | 3 Սեպտեմբեր 2005 | Կանադա | 2։1 | — | Ընկերական խաղ |
22 | 7 Սեպտեմբեր 2005 | Սերբիա և Չերնոգորիա | 1։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
23 | 8 Հոկտեմբեր 2005 | Բելգիա | 2։0 | 2 | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
24 | 12 Հոկտեմբեր 2005 | Սան Մարինո | 6։0 | 3 | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
25 | 12 Նոյեմբեր 2005 | Սլովակիա | 5։1 | 1 | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
26 | 16 Նոյեմբեր 2005 | Սլովակիա | 1։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006 |
27 | 1 Մարտ 2006 | Կոտ դ'Իվուար | 3։2 | — | Ընկերական խաղ |
28 | 27 Մայիս 2006 | Ռուսաստան | 0։0 | — | Ընկերական խաղ |
29 | 3 Հունիս 2006 | Եգիպտոս | 2։0 | — | Ընկերական խաղ |
30 | 7 Հունիս 2006 | Խորվաթիա | 2։1 | 1 | Ընկերական խաղ |
31 | 14 Հունիս 2006 | Ուկրաինա | 4։0 | 1 | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006 |
32 | 19 Հունիս 2006 | Թունիս | 3։1 | 2 | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006 |
33 | 23 Հունիս 2006 | Սաուդյան Արաբիա | 1։0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006 |
34 | 27 Հունիս 2006 | Ֆրանսիա | 1։3 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006 |
35 | 15 Օգոստոս 2006 | Իսլանդիա | 0։0 | — | Ընկերական խաղ |
36 | 2 Սեպտեմբեր 2006 | Լիխտենշտայն | 4։0 | 1 | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
37 | 6 Սեպտեմբեր 2006 | Հյուսիսային Իռլանդիա | 2։3 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
38 | 7 Հոկտեմբեր 2006 | Շվեդիա | 0։2 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
39 | 11 Հոկտեմբեր 2006 | Արգենտինա | 2։1 | — | Ընկերական խաղ |
40 | 7 Փետրվար 2007 | Անգլիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
41 | 24 Մարտ 2007 | Դանիա | 2։1 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
42 | 28 Մարտ 2007 | Իսլանդիա | 1։0 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
43 | 21 Օգոստոս 2007 | Հունաստան | 3։2 | — | Ընկերական խաղ |
44 | 8 Սեպտեմբեր 2007 | Իսլանդիա | 1։1 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
45 | 12 Սեպտեմբեր 2007 | Լատվիա | 2։0 | 1 | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008 |
46 | 6 Փետրվար 2008 | Ֆրանսիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
47 | 27 Մարտ 2008 | Իտալիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
48 | 31 Մայիս 2008 | Պերու | 2։1 | — | Ընկերական խաղ |
49 | 4 Հունիս 2008 | ԱՄՆ | 1։0 | — | Ընկերական խաղ |
50 | 10 Հունիս 2008 | Ռուսաստան | 4։1 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008 |
51 | 14 Հունիս 2008 | Շվեդիա | 2։1 | 1 | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008 |
52 | 22 Հունիս 2008 | Իտալիա | 4։2 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008 |
53 | 26 Հունիս 2008 | Ռուսաստան | 3։0 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008 |
54 | 29 Հունիս 2008 | Գերմանիա | 1:0 | 1 | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008 |
55 | 20 Օգոստոս 2008 | Դանիա | 3։0 | — | Ընկերական խաղ |
56 | 11 Հոկտեմբեր 2008 | Էստոնիա | 3։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
57 | 15 Հոկտեմբեր 2008 | Բելգիա | 2։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
58 | 19 Նոյեմբեր 2008 | Չիլի | 3։0 | 1 | Ընկերական խաղ |
59 | 11 Փետրվար 2009 | Անգլիա | 2։0 | — | Ընկերական խաղ |
60 | 28 Մարտ 2009 | Թուրքիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
61 | 1 Ապրիլ 2009 | Թուրքիա | 2։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
62 | 9 Հունիս 2009 | Ադրբեջան | 6։0 | 1 | Ընկերական խաղ |
63 | 14 Հունիս 2009 | Նոր Զելանդիա | 5։0 | 3 | Կոնֆեդերացիաների գավաթ 2009 |
64 | 17 Հունիս 2009 | Իրաք | 1։0 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2009 |
65 | 20 Հունիս 2009 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 2։0 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2009 |
66 | 24 Հունիս 2009 | ԱՄՆ | 0։2 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2009 |
67 | 28 Հունիս 2009 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 3։2 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2009 |
68 | 12 Օգոստոս 2009 | Հյուսիսային Մակեդոնիա | 3։2 | 1 | Ընկերական խաղ |
69 | 5 Սեպտեմբեր 2009 | Բելգիա | 5։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
70 | 9 Սեպտեմբեր 2009 | Էստոնիա | 3։0 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
71 | 10 Հոկտեմբեր 2009 | Հայաստան | 2։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010 |
72 | 3 Մարտ 2010 | Ֆրանսիա | 2։0 | — | Ընկերական խաղ |
73 | 8 Հունիս 2010 | Լեհաստան | 6։0 | 1 | Ընկերական խաղ |
74 | 16 Հունիս 2010 | Շվեյցարիա | 0։1 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
75 | 21 Հունիս 2010 | Հոնդուրաս | 2։0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
76 | 25 Հունիս 2010 | Չիլի | 2։1 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
77 | 28 Հունիս 2010 | Պորտուգալիա | 1։0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
78 | 3 Հուլիս 2010 | Պարագվայ | 1։0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
79 | 7 Հուլիս 2010 | Գերմանիա | 1։0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
80 | 11 Հուլիս 2010 | Նիդերլանդներ | 1:0 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010 |
81 | 3 Սեպտեմբեր 2010 | Լիխտենշտայն | 4։0 | 2 | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012 |
82 | 17 Նոյեմբեր 2010 | Պորտուգալիա | 0։4 | — | Ընկերական խաղ |
83 | 9 Փետրվար 2011 | Կոլումբիա | 1։0 | — | Ընկերական խաղ |
84 | 25 Մարտ 2011 | Չեխիա | 2։1 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012 |
85 | 4 Հունիս 2011 | ԱՄՆ | 4։0 | 1 | Ընկերական խաղ |
86 | 7 Հունիս 2011 | Վենեսուելա | 3։0 | — | Ընկերական խաղ |
87 | 10 Օգոստոս 2011 | Իտալիա | 1։2 | — | Ընկերական խաղ |
88 | 2 Սեպտեմբեր 2011 | Չիլի | 3։2 | — | Ընկերական խաղ |
89 | 7 Հոկտեմբեր 2011 | Չեխիա | 2։0 | — | Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012 |
90 | 12 Նոյեմբեր 2011 | Անգլիա | 0։1 | — | Ընկերական խաղ |
91 | 15 Նոյեմբեր 2011 | Կոստա Ռիկա | 2։2 | — | Ընկերական խաղ |
92 | 30 Մայիս 2012 | Հարավային Կորեա | 4։1 | 1 | Ընկերական խաղ |
93 | 3 Հունիս 2012 | Չինաստան | 1։0 | — | Ընկերական խաղ |
94 | 10 Հունիս 2012 | Իտալիա | 1։1 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012 |
95 | 14 Հունիս 2012 | Իռլանդիա | 4։0 | 2 | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012 |
96 | 18 Հունիս 2012 | Խորվաթիա | 1։0 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012 |
97 | 23 Հունիս 2012 | Ֆրանսիա | 2։0 | — | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012 |
98 | 1 Հուլիս 2012 | Իտալիա | 4:0 | 1 | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012 |
99 | 16 Օգոստոս 2012 | Պուերտո Ռիկո | 2։1 | — | Ընկերական խաղ |
100 | 7 Սեպտեմբեր 2012 | Սաուդյան Արաբիա | 5։0 | — | Ընկերական խաղ |
101 | 16 Հոկտեմբեր 2012 | Ֆրանսիա | 1։1 | — | Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2014 |
102 | 9 Հունիս 2013 | Հայիթի | 2։1 | — | Ընկերական խաղ |
103 | 20 Հունիս 2013 | Ֆրանսիական Պոլինեզիա | 10։0 | 4 | Կոնֆեդերացիաների գավաթ 2013 |
104 | 23 Հունիս 2013 | Նիգերիա | 3։0 | 1 | Կոնֆեդերացիաների գավաթ 2013 |
105 | 27 Հունիս 2013 | Իտալիա | 0։0 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2013 |
106 | 1 Հուլիս 2013 | Բրազիլիա | 0։3 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2013 |
107 | 30 Մայիս 2014 | Բոլիվիա | 2։0 | 1 | Ընկերական խաղ |
108 | 13 Հունիս 2014 | Նիդերլանդներ | 1։5 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014 |
109 | 18 Հունիս 2014 | Չիլի | 0։2 | — | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014 |
110 | 23 Հունիս 2014 | Ավստրալիա | 3։0 | 1 | ԱԱ եզրափակիչ խաղեր 2014 |
Արդյունքում՝ 110 խաղ / 38 գոլ, 83 հաղթանակ, 15 ոչ ոքի, 12 պարտություն։
Թիմային
Անձնական
Տոռեսն ամուսնացած է Օլայա Դոմինգեսի հետ[39]։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգն ունեցավ իրենց առաջին երեխային՝ Նորային[40], 2010 թվականի դեկտեմբերի 6-ին ծնվեց նրանց որդին՝ Լեոն[41]։ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին ծնվել է նրանց երրորդ երեխան՝ Էլզան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.