From Wikipedia, the free encyclopedia
Ֆեմեն (անգլ.՝ Femen, ոճավորված բոլորը մեծատառերով ; ռուսերեն և ուկրաիներեն ՝ Фемен, բելառուսերեն ՝ Фэмэн) ուկրաինական արմատական ֆեմինիստական ակտիվիստական խումբ է, որի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները։ Կազմակերպությունը միջազգայնորեն հայտնի է դարձել հակասական[5][6] կիսամերկ բողոքի ակցիաների կազմակերպմամբ ընդդեմ սեքս տուրիզմի[5][7], կրոնական հաստատությունների[8], սեքսիզմի, հոմոֆոբիայի[9], և այլ սոցիալական, ազգային և միջազգային թեմաների։ Ուկրաինայում հիմնադրված խումբն այժմ գտնվում է Ֆրանսիայում։ Ֆեմենը նկարագրում է իր գաղափարախոսությունը որպես ««սեքսահեղականություն» (sextremism), աթեիզմ և ֆեմինիզմ»[10]։
Ֆեմեն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[1] |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա, Բեռլին, Գերմանիա և Համբուրգ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Աննա Գուցոլ |
Կամավորներ | 40 |
Հիմնադիր | Աննա Գուցոլ, Օքսանա Շաչկո, Ալեքսանդրա Շևչենկո և Victor Svyatski?[2][3][4] |
Կայք | femen.org |
Կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես «պայքարող հայրիշխանության հատկապես դրա երեք դրսևորումների՝ կանանց սեռական շահագործման, բռնապետության և կրոնի» դեմ[11] և հայտարարել է, որ իր նպատակը «սեքսահեղականության ծառայեցնելը կանանց իրավունքների պաշտպանությանը»[12]։ Ֆեմենի ակտիվիստները պարբերաբար բերման են ենթարկվել ոստիկանության կողմից՝ ի պատասխան նրանց բողոքի[11]։
Համարվում է, որ Աննա Գուցոլն է հիմնադրել Ֆեմեն շարժումը 2008 թվականի ապրիլի 10-ին այն բանից հետո, երբ նա տեղեկացել է ուկրաինացի կանանց այն պատմությունների մասին, երբ սեռական շահագործման նպատակով նրանց հավաքագրել և տեղափոխել են արտասահման[13][14] Այնուամենայնիվ, ըստ Քիթի Գրինի 2013 թվականի «Ուկրաինան հասարակաց տուն չէ,» վավերագրական ֆիլմի՝ Ֆեմենը հիմնադրել է Վիկտոր Սվյատսկոին։ 2013 թվականի սեպտեմբերին Իննա Շևչենկոն արձագանքել է վավերագրական ֆիլմին, որում ասվում էր, որ Սվյատսկին «որոշ ժամանակ առաջ ղեկավարել է շարժումը։ . . . Մենք դա ընդունեցինք, քանի որ չգիտեինք, թե ինչպես դիմադրել ու պայքարել դրա դեմ։ . . . Հենց այդ ժամանակ ես որոշեցի մեկնել Ուկրաինայից Ֆրանսիա՝ նոր Ֆեմեն կառուցելու համար»[15][16]։ Ֆեմոնի անդամ Իննա Շևչենկոն 2014 թվականի հունվարին The Independent-ի հետ քննարկել է Սվյատսկուն և, չօգտագործելով «հիմնադիր» բառը, ասել է. «Ես երբեք չեմ ժխտի, որ նա խելացի մարդ է։ Նա էր պատճառը, որ մենք իրար ճանաչեցինք։ Նա սկզբում մեր շրջապատի այն խելացի մարդկանցից էր, ովքեր ավելի փորձառու էին»[17]։ 2013 թվականից Ֆեմենը ղեկավարում է Իննա Շևչենկոն։
Սկզբում Ֆեմենը ուշադրություն էր գրավել՝ ցուցադրելով բաց կամ էրոտիկ հագուստով։ Օրինակ՝ 2008 թվականի սեպտեմբերի 21-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց Ֆեմենի մի տասնյակ անդամներ կանգնել են հագնված որպես բուժքույր՝ կեղտոտ շպարով և բարձր վարդագույն կրունկներով. Այնուամենայնիվ, 2009 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ Օքսանա Շաչկոն մերկ է եղել[18]։ Քանի որ այս մոտեցումն այդքան մեծ հրապարակում է ստացել, ապա այն արագորեն դարձել է Ֆեմենի հիմնական մոտեցումը[19]։ Թեև բողոքի ակցիաների մեծ մասում սահմանափակվել մերկ կրծքերի ցուցադրումով, բայց 2010 թվականի հոկտեմբերին Շաչկոն ցույց է տվել իր հետույքը փակ զուգարանից դուրս՝ բողոքելով Կիևում հասարակական զուգարանների բացակայության դեմ[20], և խմբի անդամներից չորսը նմանատիպ բողոքի ակցիա էին կազմակերպել Կիևում 2011 թվականի փետրվարին[21]։
2011 թվականի մայիսից միջազգային մի շարք լրատվամիջոցներ սկսել են հաղորդել կազմակերպության գործողությունների մասին. սա կտրուկ բարձրացրել է Ֆեմենի միջազգային հեղինակությունը[22][23]։
2011 թվականի վերջից Ֆեմեն ուկրաինացի ակտիվիստները սկսել են ավելի շատ միջազգային բողոքի ակցիաներ անցկացնել[24]։ 2011 թվականի դեկտեմբերին Ֆեմենի երեք ակտիվիստներ հայտարարել են որ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն առևանգել և ահաբեկել է իրենց այն բանից հետո, երբ նրանք Մինսկում կիսամերկ բողոքի ակցիաներ են կազմակերպել[25]։ 2013 թվականի ապրիլի 8-ին Ֆեմենի հինգ անդամներ «թոփլես դարանակալել են» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուղեկցությամբ) Հանովերի առևտրային տոնավաճառում[25]։
Այն բանից հետո, երբ Իննա Շևչենկոն 2012 թվականի օգոստոսի 17-ին սղոցել է Կիևի Անկախության հրապարակի փայտե խաչը, հայտարարել է, որ մի քանի սպանության սպառնալիքներ է ստացել, և որ փորձել են իր տուն ներխուժել։ Ձերբակալվելուց վախենալով՝ նա ապաստան է խնդրել Ֆրանսիայից և տեղափոխվել է Փարիզ։ Այնտեղ, 2012 թվականի սեպտեմբերին, նա հիմնել է ֆրանսիական Ֆեմենի ակտիվիստների համար ուսումնական հաստատություն[26]։
2013 թվականի հուլիսի վերջին Ֆեմենի գաղափարախոսներից մեկը՝ Վիկտոր Սվյատսկին, և Գոցոլը հարձակման են ենթարկվել Պուտինի՝ Կիև կատարած այցի նախօրեին՝ նշելու Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման 1025-ամյակը[27]։ Ըստ Գոցոլի՝ նրանց վրա հարձակողները «նման էին գաղտնի ծառայությունների SBU-ի և FSB-ի հետ համագործակցողներին»[28]։
Հիմնադիր անդամներից մեկը՝ Օքսանա Շաչկոն, մահացած է հայտնաբերվել Փարիզում 2018 թվականի հուլիսի 24-ին. Ենթադրվում է, որ նրա մահը ինքնասպանություն է։ Նա ապրում էր որպես անկախ արտիստ, որը առանձնացել էր խմբի մյուս անդամների հետ վեճերից հետո[29]։
Ֆեմեն ունի մի քանի միջազգային մասնաճյուղեր[30]։ Ֆեմենի գրասենյակը իրենց հայրենի Կիևում փակվել է, և կազմակերպության ղեկավարությունը 2013 թվականի օգոստոսին հեռացել է.Ուկրաինայից («Վախենալով իրենց կյանքի և ազատության համար»)[31][32][33]։
2012 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը հայտարարել է որ ունի մոտ 40 ակտիվիստ Ուկրաինայում և ևս 100-ը, ովքեր միացել էին նրանց բողոքի ակցիաներին արտասահմանում[8], ինչպես նաև տասներկու հազար հետևորդներ ՎԿ սոցիալական ցանցի միջոցով[34][35]։
2013 թվականի հոկտեմբերին Ֆեմենն ուներ իր ամենամեծ անդամությունը Ֆրանսիայում[36]։ 2013 թվականի հունվարին Ֆեմենը հաշվել է 30 տեղացի ակտիվիստ[37]։ 2010 թվականին խումբը բաղկացած է եղել մոտ 320 ակտիվիստներից[20][37], որոնցից մոտ 300-ը Կիեւում էին[38]։ 2010 թվականին տված հարցազրույցում Աննա Գուցոլն ասել է, որ բացի 20 հիմնական կազմակերպիչներից, Կիևում կա 300 ակտիվիստ, ինչպես նաև սոցիալական ցանց, որը հիմնված է ՎԿ-ի վրա, բաղկացած մոտ 20,000 հոգուց[35]։ Կազմակերպան ժամանակ՝ 2008 թվականին, համալսարանի 18-ից 20 տարեկան կին ուսանողները կազմել են շարժման ողնաշարը[13], քիչ արական սեռի անդամներով[7]։ 2011 թվականին տարբեր աղբյուրներ հայտարարեցին, որ Աննա Գուցոլը հարցազրույցում ասել է, որ շարժումն ունի 150 հազար համակիր[37][39]։ 2012 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը հայտարարել է, որ ունի մոտ 40 ակտիվիստ Ուկրաինայում, ևս 100-ը, ովքեր միացել են իրենց բողոքի ակցիաներին արտերկրում[8]։
Գոցոլը 2010 թվականի հուլիսին հայտարարել է. «Մենք ավելի լավ ենք աշխատում, քան ցանկացած լրատվական գործակալություն Մենք ունենք լուսանկարիչ, օպերատոր, դիզայներ և բովանդակության մենեջեր[40]։» Ուկրաինայում Ֆեմենի ցույցերի մեծ մասը կազմակերպվում է Կիևում, սակայն կազմակերպությունը նաև ակցիաներ է անցկացրել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Օդեսան, Դնեպրը և Զապորոժիեն։ 2010 թվականի ապրիլին կազմակերպությունը մտածում էր քաղաքական կուսակցություն դառնալ 2012 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար[7][38][41] Սակայն այս ընտրություններին չի մասնակցել[8][42]։
Ֆեմենը բացատրել է կիսամերկ բողոքի ցույցերի իր մեթոդաբանությունը՝ ասելով. «Սա միակ միջոցն է լսելու այս երկրում։ Եթե մենք պաստառներով պարզ բողոքի ակցիաներ անեինք, ապա մեր պնդումները ուշադրություն չէին դարձնի»։ Կազմակերպությունը նախատեսում է դառնալ Եվրոպայի ամենամեծ և ամենաազդեցիկ շարժումը[38][43]։
Ֆեյսբուքը սկզբում արգելափակել էր Ֆեմենը էջը, քանի որ կասկածում էր, որ այն պոռնոգրաֆիկ է[44]։ Բացի այդ, Ֆեմենը Ֆեյսբվուքի իր էջում ցուցադրել է մի քանի սադրիչ նկարներ, այդ թվում՝ պատկերներ, թե ինչպես են Ֆեմենի ակտիվիստները բենզասղոցով կտրում Վլադիմիր Պուտինի և Մոսկվայի Կիրիլ I- ի գլուխները, և նրան արնաթաթախ են[45]։
2010 և 2011 թվականներին ուկրաինացի անդամները հայտարարել էին, որ իրենց մասնակցությունը Ֆեմենին պատճառ է դարձել, որ իրենց ընտանիքները օտարանան իրենցից[38][44]։ Ֆեմենի որոշ անդամներ, ներառյալ Իննա Շևչենկոն, նույնպես ենթարկվել են սպառնալիքների, առևանգումների, ծեծի և այլ ահաբեկումների[46]։
Ուկրաինայում կազմակերպության դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ ի թիվս այլոց՝ « խուլիգանության » և « պետական խորհրդանիշները պղծելու » մեղադրանքներով, և խումբը տուգանվել է[28][47]։ Բացի այդ, Ֆեմենի ակտիվիստների մեծ մասը ոստիկանությունը բերման է ենթարկելբողոքի ցույցից հետո. Մի դեպքում Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն ձերբակալել է Ֆեմենի ակտիվիստներին՝ «դանակներով սպառնալով և կտրելով նրանց մազերը»[48]։ Ըստ Ֆեմենի՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի 2010 թվականի վաղաժամկետ ընտրություններից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փորձել է վախեցնել Ֆեմենի ակտիվիստներին[44]։
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ֆեմենի դեմ, երբ 2013 թվականի օգոստոսի 27-ին շարժման Կիևի գրասենյակի գրոհի ժամանակ ենթադրաբար հայտնաբերվել է TT ատրճանակ և նռնակ[49]։ Ֆեմենը հայտարարել է, որ այդ իրերը այնտեղ տեղադրվել են ուկրաինական ոստիկանության կողմից՝ ռուսական և ուկրաինական գաղտնի ծառայությունների դավադրության շրջանակներում շարժմանը հետապնդելու համար, ինչը ոստիկանությունը հերքել է[49][50][51]։ 2013 թվականի օգոստոսի 30-ին Ֆեմենի ակտիվիստ Յանա Ժդանովան, Աննա Գոցոլը և Ալեքսանդրա Շևչենկոն կանչվել են հարցաքննության։ Դրա փոխարեն (ըստ Ֆեմենի հայտարարության), «վախենալով իրենց կյանքի և ազատության համար՝ ակտիվիստները փախել են Ուկրաինայից Եվրոպա ՝ շարունակելու Ֆեմենի գործունեությունը»[32][33]։ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Կիևի գրասենյակը դարձել է գրախանութ (ոչ Ֆեմենին առընթեր)[31]։ Մարտի սկզբին Գոցոլն ասել է որ թեև վարչակարգը, որը հանցավոր կերպով հետաքննում էր իրենց, տապալվել էր, բայց «չափազանց ռիսկային էր Ուկրաինա վերադառնալը». 2014 թվականի փետրվարին տված հարցազրույցում Գոցոլը նաև հայտարարեց, որ Ֆեմենի ակտիվիստները, ովքեր մնացել էին Ուկրաինայում, օգնել են Եվրամայդանի ցույցերի ժամանակ, որոնք ի վերջո տապալեցին այս ռեժիմը[52][53][54]։ Ֆեմենի ակցիաները կրկնվել են Կիևում 2014 թվականի ամռանը[55]։
Ֆեմեն Ֆրանսիան Ֆեմենի ֆրանսիական մասնաճյուղն է։ 2012 թվականի օգոստոսին Կիևի Անկախության հրապարակի մոտ խաչելությունը կտրելուց հետո[56] Շևչենկոն լքեց երկիրը և մեկնեց Փարիզ՝ ստեղծելու Ֆեմեն Ֆրանսիայի ակտիվիստների ուսումնական կենտրոն[57]։ Միջազգային ուսումնական կենտրոնը բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին։
2013 թվականի հունվարի սկզբի դրությամբ կազմակերպությունը բաղկացած էր 30 տեղացի ակտիվիստներից[37]։ Միակ ուկրաինացիները՝ Օքսանա Շաչկոն և Իննա Շևչենկոն էին, որ պարբերաբար այցելել են կազմակերպություն[37]։ 2013 թվականի մարտի 6-ին Ֆեմենի ակտիվիստները ֆրանսիացի գրող Գալիա Աքերմանի հետ միասին թողարկել են իրենց առաջին գիրքը՝ «Ֆեմենը»։ Գիրքը հրատարակել է Calmann-Lévy-ը[58]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.