չեխական ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը (անգլ․ Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL)) միջազգային լրատվական ծառայություն է։ Այն կազմվել է 1949թ․ հիմնադրված Ազատ Եվրոպա ռադիոկայանի (Radio Free Europe) և 1953թ․ հիմնադրված Ազատություն ռադիոկայանի (Radio Liberty) միացումից 1976թ․։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին և ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտել ռադիոկայանի լուսաբանմանը։ Ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ[7]։
Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան Չեխիա | |
---|---|
Տեսակ | ռադիոկայան |
Հիմնադրված է | 1949 և դեկտեմբերի 12, 1994[1] |
Հիմնադիր | ԱՄՆ դաշնային կառավարություն[2] |
Վայր | Պրահա, Չեխիա և Պրահա, Չեխիա[1] |
Երկիր | ԱՄՆ և Չեխիա[3][4][1] |
Տնօրեն | Jamie Fly?[5] |
Գլխավոր անձինք | Դեյզի Սինդըլար (պրեզիդենտը սկսած Հունիսի 27-ից, 2020թ․). Հրայր Թամրազյան (հայկական ծառայության տնօրեն) |
Ընդհանուր ակտիվներ | ▲114 մլն $ (2022)[6] |
Հասույթ | ▲132 մլն $ (2022)[6] |
Նախկին | Ազատ Եվրոպա Ռադիոկայան Ազատություն Ռադիոկայան |
Կայք | rferl.org(անգլ.) |
Radio Free Europe/Radio Liberty Վիքիպահեստում |
Կազմակերպությունը գործում է 23 երկրներում՝ 27 լեզուներով։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Հյուսիսային Կովկաս,Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Բաշկիրիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Բալկաններ, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Պակիստան ։ Նրա մեջ են մտնում նաև "Ներկա Ժամանակ" ռուսերեն հեռուստատեսությունև և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող Պոլիգրաֆ․ինֆո կայքը։ Միավորելով 600 լրագրողներ, 1,300 ֆրիլանսերներ և 21 տեղական բյուրոներ, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը խոշորագույն լրատվական կազմակերպություններից է.[8]
Հայերեն լեզվով ծառայությունը հեռարձակվում է 1953 թվականի մարտի 18-ից։ Ռադիոկայանի երևանյան բյուրոն տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում։ Տնօրենն է Հրայր Թամրազյանը։ Աշխատակիցների թիվը տատանվում է 16-ից մինչև 50-ը սահմաններում[9]։
Ռադիոկայանի լրագրողների և թղթակիցներից պարտավորվում են պահպանել ճշգրտություն, անկողմնակալություն, վերլուծություն, մեկնաբանություն և խմբագրականներ, չափավոր և հարգալից տոն, թարոզչությունից խուսափում, էթիկական բարձր չափանիշներ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.