քաղաք Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia
Դնեպր (ուկրաիներեն՝ Дніпро́, մինչև 1796 թվականը՝ Եկատերինոսլավ, 1796-1802 թվականներին՝ Նովոռոսիյսկ, 1802-1926 թվականներին՝ Եկատերինոսլավ, 1926-2016 թվականներին՝ Դնեպրոպետրովսկ[3]), քաղաք, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, բնակչության թվով Ուկրաինայի չորրորդ քաղաքը՝ Կիևից, Խարկովից և Օդեսայից հետո։ Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական, տրանսպորտային, տնտեսական կենտրոններից մեկն է, մետալուրգիայի կենտրոնը և Ուկրաինայի տիեզերական մայրաքաղաքը։ Հատկապես զարգացած են գունավոր մետալուրգիան, մետաղամշակումը, մեքենագործությունը և ծանր արդյունաբերության այլ ճյուղեր։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դնեպր | |||||
Дніпро́ | |||||
| |||||
Ժամանակակից բազմաբնակարային շենքեր Դնեպր գետի վրա | |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Դնեպրոպետրովսկի մարզ | ||||
Համայնք | Դնեպրոպետրովսկի շրջան | ||||
Ներքին բաժանում | Chechelivskyi District?, Shevchenkivskyi Raion?, Samarskyi District?, Novokodatskyi Raion?, Industrialnyi District?, Nyzhnodniprovskyi District?, Tsentralnyi District? և Sobornyi District? | ||||
Քաղաքապետ | Իվան Իվանովիչ Կուլիչենկո[1] | ||||
Հիմնադրված է | 1776 թ. | ||||
Առաջին հիշատակում | ապրիլի 23 (մայիսի 4), 1776 | ||||
Մակերես | 405 կմ² | ||||
ԲԾՄ | 155 մ | ||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 1․001․612[2] մարդ (2004) | ||||
Խտություն | 2486 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +380 56(2) | ||||
Փոստային ինդեքս | 49000 | ||||
Փոստային դասիչ | 49000 | ||||
Թվային իդենտիֆիկատոր | 1210100000 | ||||
Պաշտոնական կայք | dniprorada.gov.ua | ||||
| |||||
Հիմնադրվել է 1783 թվականին և կոչվել Եկատերինոսլավ (բառացի՝ «փառք Եկատերինային»)՝ ի պատիվ Եկատերինա II-֊ի։ Պավել I֊ի թագավորության օրոք (1796-1801) պաշտոնապես կոչվել է Նովոռոսիյսկ՝ այն ժամանակ Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստաններին տրվող Նովոռոսիա անունով։
Սակայն Ալեքսանդր I֊-ը 1802 թվականին քաղաքին վերադարձրեց «Եկատերինոսլավ» անվանումը։ 1826 թվականին վերանվանվել է ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Գրիգորի Իվանի Պետրովսկու, որն իր կյանքը սկսել է որպես բանվոր այդ քաղաքի գործարաններում, ղեկավարել է այստեղ հեղափոխական շարժումը[4]։
2016 թվականի մայիսի 19-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դեկոմունիզացիայի գործընթացի շրջանակներում վերանվանեց Դնեպրոպետրովսկ քաղաքը Դնեպր կամ Դնիպրո (Դնեպր գետի անունով), իսկ հունիսի 3-ին որոշումն ուժի մեջ է մտել։
1775-ին զապորժյան կազակները վերջնականապես լուծարվեցին, և նրանց հողերը բաժանվեցին Ազովի և Նովոռոսիյսկ նահանգների միջև։ 1776 թվականին Եկատիրինա 2-րդի հրամանով հիմնադրվեց Ազովի նահանգի գավառական քաղաքը, որը կոչվում էր Եկատերինոսլավ։ Սկզբում այդ գավառական կենտրոնը հիմնադրվել է Կիլչեն գետի ափին , սակայն այն երկար չպահպանվեց ՝ ճահճուտներ մերձակայքում գտնվելու և հաճախակի ջրհեղեղների պատճառով։
ամիս | հնվ. | փտր. | մրտ. | ապր. | մյս. | հնս. | հլս. | օգս. | սպտ. | հկտ. | նոյ. | դեկ. | տար. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
միջին ջերմաստիճան°C (°F) | -5.5 (22) | -4.1 (25) | 0.8 (33) | 9.4 (49) | 16.0 (61) | 19.6 (67) | 21.3 (70) | 20.6 (69) | 15.4 (59) | 8.4 (47) | 2.5 (37) | -2.1 (28) | 8.6 (48) |
միջ. տեղումների քանակ | 45 | 36 | 34 | 38 | 46 | 59 | 56 | 37 | 36 | 32 | 42 | 52 | 43 |
Աղբյուր՝ Gorod.dp.ua[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.