Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ, ՖՍԲ, ռուս.՝ Федеральная служба безопасности Российской Федерации, ФСБ), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության ազգային անվտանգության ծառայություն, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գլխավոր իրավահաջորդ։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն | |
---|---|
Տեսակ | անվտանգության գործակալություն, Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայություն և իրավաբանական անձ |
Երկիր | Ռուսաստան |
Հապավում | ԱԴԾ ՖՍԲ (ФСБ) |
Նախորդող | ԽՍՀՄ ՊԱԿ |
Հիմնադրված | ապրիլի 12, 1995 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԴ |
Տարածաշրջան | Ռուսաստանի Դաշնություն |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Բորտնիկով |
Տնօրեն | Ալեքսանդր Բորտնիկով |
Անձնակազմ | 200 000 – 300 000 |
Կայք | www.fsb.ru |
Կառույցն զբաղվում է հակահետախուզական միջոցառումների իրականացմամբ, ներքին և սահմանային հսկողությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և մի շարք այլ տեսակի ծանր հանցագործությունների և դաշնային իրավախախտումների հետախուզմամբ։ Գործակալության գրասենյակը տեղակայված է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (նախկին ԿԳԲ-ի շենքում)։ 2008 թվականից գործակալության տնօրենի պաշտոնն է զբաղեցնում բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱԴԾ-ի գործունեությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահը[1]։
1993 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ստորագրել է հրաման, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության նախարարությունը լուծարվում է և ստեղծվում է Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայությունը (ՀԴԾ)։ 1995 թվականի ապրիլի 3-ին նախագահն ստորագրեց Դաշնային օրենք «Ռուսաստանի Դաշնության անվտագության դաշնային ծառայության բաժինների մասին», որը ուժի մեջ մտավ 1995 թվականի ապրիլի 12-ին։ Դրան ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով, ՀԴԾ-ը անվանափոխվել է և անվանվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն[2], սրա հետ մեկտեղ անձնակազմի փոփոխություն չի եղել, ծառայության աշխատակիցները (ներառյալ տնօրենը և նրա տեղակալը) մնացել են իրենց պաշտոներին՝ առանց վերանշանակման և վերաատեստավորման։ 1995 թվականի հունիսի 23-ին համապատասխան փոփոխություններ մտցվեցին «հետին թվով» դաշնային կառույցների գործադիր ղեկավարության կառուցվածքում[3]։ Հենց այս հրամանով հաստատվեցին կենտրոնական ապարատի ծառայության դրությունը և կառուցվածքը, բացառությամբ ԱԴԾ մի քանի ծառայությունների (վերստեղծված քննչական վարչությունում ստեղծվեց հատուկ գործողությունների վարչություն, իսկ քարտուղարությունը վերափոխվեց գործերի կառավարման վարչության)։
ՌԴ նախագահի 20.12.1995 № 1280 հրամանով «Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողների համար» դեկտեմբերի 20-ը նշվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողի տոն։
1996 թվականի օգոստոսի 14-ին ծառայության պաշտոնական անվանումը` «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն», փոխվել է և դարձել «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն»։ 1996 թվականի սեպտեմբերի 9-ին վերանվանումը չեղյալ համարվեց։
1997 թվականի մայիսին կատարվում է կենտրոնական ապարատի մեծ վերակառուցում` 22 վարչություններից մնում է 5-ը, մնացածները խմբավորվում են 5 դեպարտամենտների մեջ[4]։
2003 թվականի մատրի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի Դաշնության անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և Ռուսաստանի Դաշնության նախագահի կառավարական կապի և ինֆորմացիայի Դաշնային գործակալության տնօրինությունը հանձնվում է ԱԴԾ-ին։
2004 թվականի հուլիսին կենտրոնական ապարատում կատարվեց մեծ վերակառուցում` դեպարտամենտների փոխարեն ստեղծվեցին անվտանգության Դաշնային ծառայություններ, տնօրենի տեղակալների քանակը կրճատվեց՝ տաներկուսից դառնալով 4-ի (ներառյալ երկու գլխավոր)[5]։
2004 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության ղեկավար նշանակվեց գեներալ-մայոր Նիկոլայ Ալեքսեևիչ Օլեշկոն։
2010 թվականին Ռուսկակն ուժերին, որոնք կառավարվում են ԱԴԾ-ի կողմից հաջողվել է վերացնել չեչեն ապստամբների գերագույն հրամանատար Դոկու Ումատովիչ Խամարովին[6]։
2014 թվականի հուլիսի 31-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է № 743 հրամանը, ըստ որի սոցկայքերը, ֆորումները և շփման համար նախատեսված ցանկացած կայք, որը հասանելի համացանցից օգտվող բոլոր մարդկանց, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի մշակած պլանի պետք է կցված լինեն սարքավորումներին և օրինապահ մարմիններին։ Դրա օգնությամբ հատուկ ծառայություններն ավտոմատ կերպով կարող են տեղեկատվություն ստանալ այդ կայքերի օգտատերերի գործողությունների մասին, սխեման աշխատում է անալոգային համակարգով։ Սրա հետ մեկտեղ համացանցի այդ ճյուղի ներկայացուցիչները չեն ծանոթացել օրենքի վերջնական տեքստի հետ, նաև հայտնի չէ, թե ում հաշվին պետք է դրվի սարքավորումը[7]։
2016 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ում տեղեկություն հայտնվեց Ռուսաստանի ԱԴԾ-ի ապագա բարեփոխումների մասին։ Ըստ դրանց մինչև 2018 թվականը Ռուսաստանի ԱԴԾ-ը վերակազմավորվելու է ՌԴ պետական անվտանգության նախարարության կազմում[8][9]։
Համաձայն Դաշնային օրենքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» 8-րդ հոդվածի № 40-43՝ 1995 թվականի ապրիլի 3-ից Ռուսաստանի ԱԴԾ համակարգի գործունեությունն իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով[1]`
Նաև գործունեության մնացած ուղղությունները որոշվում են դաշնային օրենսդրությամբ`
ՌԴ ԱԴԾ-ի օրենքները և պարտավորությունները հաստատված են դաշնային օրենսգրքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» № 40-43 օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով[1]։
Հակահետախուզական գործունեությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկն է, որի լիազորության սահմաններում են գտնվում բացահայտելու, խափանելու հատուկ ծառայությունները, երկրի արտաքին գործերի գերատեսչության, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ գործունեությունները՝ ուղղվածություն ունենալով ապահովելու Ռուսաստանի Դաշնության բնակչության անվտանգությունը[1]։
Ռուսաստանի ԱԴԾ հակահետախուզական ծառայության կազմի մեջ է մտնում հակահետախուզական գործողությունների դեպարտամենտը՝ իր կազմում ունենալով հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում է բացառապես ԱՄՆ ԿՀՎ վարչության դեմ պայքարով։ Ստորաբաժանման մասին հայտնի է դարձել ԱՄՆ ԿՀՎի գործակալ Ռայան Ֆոգլի բացահայտումից հետո։
Համաձայն ՌԴ օրենսդրության՝ Ռուսաստանի ԱԴԾ մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ահաբեկչական գործունեության, կազմակերպված հանցագործությունների, կոռուպցիայի, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, մաքսանենգության, լրտեսության և այլ հանցագործությունների բացահայտում, նախազգուշացում, խափանում, նաև բացահայտում, նախազգուշացնում, անօրինական զինված խմբերի խափանում, հանցագործ խմբերի, առանձին անձանց և հասարակական այն խմբերի գործունեությունը, որոնք նպատակ ունեն բռնությամբ կատարել մի շարք ՌԴ սահմանադրական փոփոխություններ[1]։
Հետախուզությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը պարտավոր է Ռուսաստանի Դաշնության տարածքում գաղտնի տեղեկությունների, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ստանալ տեղեկություններ, մշակել դրանք և փոխանցել այլ մարմինների։ Ռուսաստանի ՆՀԾ (ներքին հետախուզական ծառայություն), համաձայն ՌԴ Դաշնային օրենսգրքի «Ներքին հետախուզության մասին» օրենքի, հետախուզական ծառայությունը ՌԴ սահմաններում հանդիսանում է ներքին հետախուզական համակարգը[1]։
Սհամանապահ գործունեության ուղղություններն են[1]`
Տեղեկատվական անվտանգության ապահովումը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը ներառում է հետևյալ լիազորությունները[1]`
Ռուսաստանի ԱԴԾ մարմինները համալրվում են զինվորականներով և քաղաքացիական անձնակազմով։ Բացառությամբ սահմանապահ ծառայությանը, որտեղ առաջնահերթություն է տրվում առավելապես սպայական կազմի զինվորականներին։
Ռուսաստանի ԱԴԾ մարմիններին են վերաբերում[1]՝
Տնօրեն՝
Տնօրենի առաջին տեղակալներ՝
Տնօրենի տեղակալներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.